Հանս Շտիլլե
Հանս Շտիլլե գերմ.՝ Hans Stille | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1876[1][2][3] Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1966[1][2][3] (90 տարեկան) Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Գերեզման | Neuer St. Nikolai Friedhof (Hannover) |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | երկրաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Հանովերի համալսարան և HU Berlin[5][6] |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[5] և Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[7] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Hans Stille Վիքիպահեստում |
Հանս Շտիլլե (գերմ.՝ Hans Stille, հոկտեմբերի 8, 1876[1][2][3], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - դեկտեմբերի 26, 1966[1][2][3], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի երկրաբան (ԳՖՀ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցը և Գյոթինգենի համալսարանը (1899)։ 1900 թվականից աշխատել է Բեռլինի երկրաբանական գերատեսչությունում։ Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908 թվականից), Լայպցիգի (1912 թվականից), Գյոթինգենի (1913 թվականից) և Բեռլինի (1932 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1945-1950 թվականներին եղել է Գերմանական Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 1946-1950 թվականներին՝ իր հիմնադրած Գեոտեկտոնական ինստիտուտի տնօրեն (Արևմտյան Բեռլին)։
Գերմանիայի, Կարպատների և Եվրոպայի այլ շրջանների, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ու խաղաղօվկիանոսյան օղակի տեկտոնիկային վերաբերող նրա բազմաթիվ աշխատությունները համաշխարհային ճանաչում են գտել։
Մշակել է (1924) Երկրի պատմության մեջ երկրակեղևի աճող կոնսոլիդացիայի և «ծալքավորման համաշխարհային ֆազերի» հաջորդականության գեոտեկտոնական կոնցեպցիան, ցույց տվել մագմատիզմի դրսևորման կապը գեոսինկլինալային մարզերի զարգացման փուլերի հետ։ Առանձնացրել է (1955) ասինտյան ծալքավորությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Professorenkatalog der Universität Leipzig (գերմ.) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118798871 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://www.hannover-gis.de/GIS/index.action
- ↑ https://doi.org/10.7479/15hf-qp11
- ↑ http://www.rac.es/2/2_ficha.php?id=790
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շտիլլե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։ |
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1966 մահեր
- Հաննովեր քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի երկրաբաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին