Հանս Շտիլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հանս Շտիլլե
1941-StilleH.jpg
Ծնվել է հոկտեմբերի 8, 1876({{padleft:1876|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:8|2|0}})[1]
Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
Մահացել է դեկտեմբերի 26, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (90 տարեկանում)
Հաննովեր, Hanover region, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն երկրաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Հանովերի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտ երկրաբանություն
Անդամակցություն Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին գերմաներեն
Պարգևներ
Ստորագրություն
StilleH-signature.png
Hans Stille Վիքիպահեստում

Հանս Շտիլլե (գերմ.՝ Hans Stille, հոկտեմբերի 8, 1876({{padleft:1876|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] - դեկտեմբերի 26, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Հաննովեր, Hanover region, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի երկրաբան (ԳՖՀ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հաննովերի բարձրագույն տեխնիական դպրոցը և Գյոթինգենի համալսարանը (18991900 թվականից աշխատել է Բեռլինի երկրաբանական գերատեսչությունում։ Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908 թվականից), Լայպցիգի (1912 թվականից), Գյոթինգենի (1913 թվականից) և Բեռլինի (1932 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1945-1950 թվականներին եղել է Գերմանական Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 1946-1950 թվականներին՝ իր հիմնադրած Գեոտեկտոնական ինստիտուտի դիրեկտոր (Արևմտյան Բեռլին)։

Գերմանիայի, Կարպատների և Եվրոպայի այլ շրջանների, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ու խաղաղօվկիանոսյան օղակի տեկտոնիկային վերաբերող նրա բազմաթիվ աշխատությունները համաշխարհային ճանաչում են գտել։

Մշակել է (1924) Երկրի պատմության մեջ երկրակեղևի աճող կոնսոլիդացիայի և «ծալքավորման համաշխարհային ֆազերի» հաջորդականության գեոտեկտոնական կոնցեպցիան, ցույց տվել մագմատիզմի դրսևորման կապը գեոսինկլինալային մարզերի զարգացման փուլերի հետ։ Առանձնացրել է (1955) ասինտյան ծալքավորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png