Հաննիբալ Լեկտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննիբալ Լեկտեր
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԹոմաս Հարրիս
Ներկայացված էԿարմիր վիշապ, Գառնուկների լռությունը, Հանիբալի ապստամբությունը, Կարմիր վիշապ, Գառնուկների լռությունը, Հանիբալ, Հաննիբալ: Վերելք, Հանիբալ և Մարդաորսորդ
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լիտվա
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Մասնագիտությունհոգեբույժ, սերիական մարդասպան և cannibal
Դերը կատարել ենԲրայան Քոքս, Էնթոնի Հոփքինս, Գասպար Ուլիել և Մադս Միկելսեն
 Hannibal Lecter Վիքիպահեստում

Հաննիբալ Լեկտեր (անգլ.՝ Hannibal Lecter), հորինված կերպար, որը ստեղծվել է Թոմաս Հարիսի կողմից։ Հիշատակվել է «Կարմիր վիշապ», «Գառնուկների լռությունը», «Հաննիբալ» և «Հաննիբալ․ Ծագում» վեպերում։ Առաջին անգամ հայտնվել է «Կարմիր վիշապ» վեպում որպես փայլուն դատական հոգեբույժ, սերիական մարդասպան և մարդակեր։ Նա ցուցաբերում էր հակասոցիալական անձնային խանգարումներով մարդու գծեր, սակայն բացառիկ ինտելեկտ ուներ։ Ինտելեկտը նրան հայտնի է դարձնում բժշկական շրջաններում, իսկ մարդակերությունը՝ հասարակ մարդկանց մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսի վեպերում և նրանց էկրանավորումներում Լեկտերը շատ կրթված, մշակութապես և ինտելեկտուալ զարգացած հոգեբույժ և վիրաբույժ է, դրա հետ մեկտտեղ էլ հրեշավոր սերիական մարդասպան, որն իր զոհերի վրա մարդակերություն է փորձում։

Հանիբալ Լեկտերը բռնվել է «Կարմիր վիշապ» գրքում Ռասպայի սպանությունից հետո՝ ֆլեյտիստի, ում խաղը դուր չի եկել Հաննիբալին և ով վճարել է իր կյանքով ստեղծագործության «կեղծ» կատարման համար։

Հարիսի վեպերում Հանիբալ Լեկտերն ուներ պոլիդակտիլիա, մասնավորապես նրա հազվագյուտ ձևը։ Դոկտորի ձախ ձեռքին վեց մատ է եղել, ընդ որում՝ 6-րդը՝ միջին, ճշգրտությամբ իր «եղբայրակցի» կրկնօրինակն էր։

Հարիսը պատմել է, որ կերպարի ստեղծման համար իրեն ոգեշնչել է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի Մոնտեռեյ քաղաքի բանտային բժիշկը։  Այս մասին հայտնի է դարձել գրողի «Գառնուկերի լռության» նոր հրատարակության նախաբանից, որը նվիրված է գրքի թողարկման 25-ամյակին։ Այնուամենայնիվ, Հարիսը չի բացահայտել բժշկի ազգանունը՝ նախընտրելով նրան անվանել «դոկտոր Սալասար» հորինված անունով[1]։

Հարիսը պատմել է, որ բժիշկ Սալասարի հետ հանդիպել է բանտում, որտեղ եկել է հարցազրույց վերցնելու ամերիկացի բանտարկյալից, որը դատապարտվել է երեք երիտասարդների սպանության համար։ Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը Հարիսը չի հիշում. ենթադրաբար դա տեղի է ունեցել 1964 թվականին։ Հարիսը բժիշկ Սալասարի հետ ծանոթացել է այն բանից հետո, երբ նա փրկել է հանցագործի կյանքը, որից գրողը պատրաստվում էր հարցազրույց վերցնել։ Դատապարտյալը հրազենային վնասվածք է ստացել, երբ փորձում էր փախչել բանտից, բայց բանտային բժիշկը կարողացել է բուժել նրան։ Գրողը հիշում է, թե ինչպես է դոկտոր Սալասարի հետ զրուցել ամերիկացի բանտարկյալի և մանկական հոգեբանական վնասվածքների մասին, որոնք կարող էին նրան դրդել սպանության․ «Դոկտոր Սալասարը մուգ կարմիր մազերով փոքր ճկուն մարդ էր։ Նա շատ հանգիստ էր պահում, և նրա մեջ ինչ–որ նրբագեղություն կար", - պատմում է Հարիսը։ Այս խոսակցությունը նախատիպ է դարձել «Գառների լռությունը» գրքի համար, որտեղ Հաննիբալ Լեկտերը հարցաքննում է ՀԴԲ-ի ինտերնիստ Քլարիս Սթարլինգին իր մանկական վնասվածքների մասին[2][3]։

Հաննիբալ Լեկտորը, ըստ էության, շատ հետաքրքիր անձ է։ Կարծում եմ ՝ գաղտնի մենք նրանով հիանում ենք։ Այն մարմնավորում է մեր անասելի մասը, ցանկությունները, երևակայությունները և մեր հոգու մութ կողմերը, և մենք կարող ենք լինել իսկապես առողջ, միայն այն դեպքում, եթե մենք ընդունում ենք նրանց գոյությունը։

«
»
Էնթոնի Հոփքինս[4]

Ենթադրվում է, որ բժշկի իրական անունը Ալֆրեդո Բալի Տրեվինյո (Alfredo Ballí Treviño), նա ազատ է արձակվել բանտից 1980–ականներին և մահացել է 2009 կամ 2010 թվականին[5]։

«Գառների լռության» DVD-ի իր մեկնաբանություններում Հոփքինսը պնդել է, որ նրա բնավորության ձևի վրա մեծապես ազդել Է Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից HAL 9000 չարաբաստիկ համակարգիչը։

Կերպարի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Նախագիծ Ռեժիսոր Տարեթիվ Գիրք
ֆ Բրայան Կոքս Մարդկանց որսորդ Մայքկ Ման 1986 Կարմիր Վիշապ
ֆ Էնթոնի Հոփքինս Գառնուկների լռությունը Ջոնաթան Դեմի 1991 Գառնուկների լռությունը
Հաննիբալ Ռիդլի Սքոթ 2001 Հաննիբալ
Կարմիր Վիշապ Բրեթ Ռաթներ 2002 Կարմիր Վիշապ
ֆ Գասպար Ուլյել Հաննիբալ․ Ծագում Փիթեր Ուեբեր 2007 Հաննիբալ․ Ծագում
ս Մադս Միկելսեն Հաննիբալ ցանկ 2013-2015 Կարմիր Վիշապ
Գառնուկների լռությունը
Հաննիբալ
Հաննիբալ․ Ծագում

2003 թվականին Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը բժիշկ Հաննիբալ Լեկտերին Էնթոնի Հոփքինսի կատարմամբ անվանել է բոլոր ժամանակների համար մեկ կինո–չարագործ[6]։

2014 թվականին Միկելսենը «Սատուրն» մրցանակ է ստացել այդ դերի համար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Empire» բրիտանական հրատարակության տարբերակով Լեկտերը Հոփքինսի կատարմամբ զբաղեցնում է 20–րդ հորիզոնականը հարյուր մեծագույն կինո–չարագործների ցանկում[7]։
  • «IGN» կայքը Հաննիբալ Լեկտերին տեղադրել է 6-րդ հորիզոնականին «սարսափ ֆիլմերում 25 լավագույն չարագործերի» ցանկում[8]։

2016 թվականին «Rolling Stone» ամսագիրը տեղադրել է «Հաննիբալ» հեռուստասերիալից Լեկտերին «բոլոր ժամանակների 40 մեծագույն հեռուստատեսական չարագործներ» ցանկում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily Mail Reporter (2013 թ․ հուլիսի 27). «The REAL Hannibal Lecter» (անգլերեն). MailOnline. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  2. Раскрыт прототип Ганнибала Лектера
  3. Hannibal Lecter based on doctor in Mexican jail
  4. Правила жизни Энтони Хопкинс
  5. Hannibal Lecter es de Monterrey | VICE México
  6. «America's 100 Greatest Heroes & Villains». Filmsite (անգլերեն). Կաղապար:Не переведено 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  7. The 100 Greatest Movie Characters
  8. Jesse Schedeen (2013 թ․ հոկտեմբերի 31). «The Top 25 Horror Movie Villains». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  9. Collins, Sean T. (2016 թ․ փետրվարի 9). «40 Greatest TV Villains of All Time». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննիբալ Լեկտեր» հոդվածին։