Jump to content

Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքով, որն ընդունվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին[1]։

Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝

Ամանոր և Ծննդյան տոներ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) ոչ աշխատանքային oրեր
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր հունվարի 7-ին ոչ

աշխատանքայինին oր

Բանակի օր հունվարի 28 ոչ աշխատանքային oր
Մայրենի լեզվի օր փետրվարի 21-ին
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր փետրվարի 28-ին
Կանանց միջազգային օր մարտի 8 ոչ աշխատանքային oր
Ծիծաղի օր ապրիլի 1
Մայրության և գեղեցկության տոն ապրիլի 7
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ապրիլի 24 ոչ աշխատանքային oր
Հայաստանի քաղաքացու օր Ապրիլի վերջին շաբաթ օրը
Աշխատանքի օր մայիսի 1 ոչ աշխատանքային oր
Երկրապահի օր մայիսի 8
Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր Մայիսի 9 ոչ աշխատանքային oր
Ընտանիքի օր Մայիսի 15
Ուսանողների և երիտասարդների օր մայիսի 16
Հանրապետության տոն մայիսի 28 ոչ աշխատանքային oր
Երեխաների իրավունքների պաշտպանության օր հունիսի 1
Բռնադատվածների հիշատակի օր հունիսի 14
Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր հուլիսի 5 ոչ աշխատանքային oր
Գիտելիքի և դպրության օր սեպտեմբերի 1
Անկախության տոն սեպտեմբերի 21 ոչ աշխատանքային oր
Ուսուցչի օր հոկտեմբերի 5
Թարգմանչաց տոն Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը
Տեղական ինքնակառավարման օր նոյեմբերի 10
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր դեկտեմբերի 7
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր դեկտեմբերի 9
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը
Սուրբ Էջմիածնի տոն Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը

Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծի համաձայն որի հունվարի 3, 4 և 5-ը կհամարվեն աշխատանքային օրեր[2]։ Նախագծի ընդունման դեպքում ոչ աշխատանքային տոների քանակը Հայաստանում կկազմի 13 օր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  2. «Կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոնական օրերի կրճատման նախագծին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.