Հակոբ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Դավթյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1888(1888-10-10)
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 28, 1938(1938-07-28) (49 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և հետախույզ
ԱշխատավայրPeople's Commissariat for Foreign Affairs of the Russian SFSR?[1] և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
ԱմուսինՄարիա Մակսակովա
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունԽՄԿԿ[1] և All-Union Society of Old Bolsheviks?

Հակոբ Քրիստափորի Դավթյան (հոկտեմբերի 10, 1888(1888-10-10), Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 28, 1938(1938-07-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Դավթյանը ծնվել է Վերին Ագուլիս գյուղում։ 1907 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Ավարտել է Բրյուսելի ճարտարագիտական ինստիտուտը։ 1908-1918 թվականներին Բելգիայում եղել է վտարանդի։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Բազմաթիվ երկրներում համատեղելէ դիվանագիտական և հետախուզական աշխատանքը։ Արտերկրում ստեղծել է գործակալական լայն ցանց, հավաքագրել լրտեսներ։ 1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում։ Ֆելիքս Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական աշխատանքի է անցել 1919 թվականին։ 1921-1922 թվականներին եղել է ՌԽՖՍՀ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, Մերձբալթյան երկրների բաժնի վարիչ, այնուհետև՝ ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լիտվայում։ 1922-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական Չինաստանում, որտեղ լիազոր ներկայացուցիչներ Կարախանի և Իոֆֆեի հետ մեծ աշխատանք է տարել Խորհրդաչինական հարաբերությունների բարելավման համար։ 1925-1927 թվականներին ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդականը, ապա ժամանակավոր հավատարմատարն էր Ֆրանսիայում, իսկ 1927-1939 թվականներին՝ խորհրդային լիազորներ–կայացուցիչը Իրանում։ 1930-1932 թվականներին եղել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտի տնօրեն։ 1932-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ նախ Հունաստանում, ապա՝ Լեհաստանում։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ[3][4]։ Աշխատել է Հունգարիայում, Տուվայում, Փարիզում, Թեհրանում։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է 1956 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն - Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետքը». www.sns.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. Александр, Дегтярев Клим + Колпакиди. «Давтян Яков Христофорович - Внешняя разведка СССР». www.e-reading.club. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
  4. Administrator. «Давыдов Яков Христофорович - Энциклопедия - spbarm.ru». spbarm.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 298