Հակոբ Դավթյան
Հակոբ Դավթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1888 |
Ծննդավայր | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ կամ Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 28, 1938 (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Կոմմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ և հետախույզ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Ամուսին | Մարիա Մակսակովա |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Անդամություն | ԽՄԿԿ |
Հակոբ Քրիստափորի Դավթյան (հոկտեմբերի 10, 1888, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ և Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Դավթյանը ծնվել է Վերին Ագուլիս գյուղում։ 1907 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Ավարտել է Բրյուսելի ճարտարագիտական ինստիտուտը։ 1908-1918 թվականներին Բելգիայում եղել է վտարանդի։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Բազմաթիվ երկրներում համատեղելէ դիվանագիտական և հետախուզական աշխատանքը։ Արտերկրում ստեղծել է գործակալական լայն ցանց, հավաքագրել լրտեսներ։ 1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում։ Ֆելիքս Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվանագիտական աշխատանքի է անցել 1919 թվականին։ 1921-1922 թվականներին եղել է ՌԽՖՍՀ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, Մերձբալթյան երկրների բաժնի վարիչ, այնուհետև՝ ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լիտվայում։ 1922-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական Չինաստանում, որտեղ լիազոր ներկայացուցիչներ Կարախանի և Իոֆֆեի հետ մեծ աշխատանք է տարել Խորհրդաչինական հարաբերությունների բարելավման համար։ 1925-1927 թվականներին ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդականը, ապա ժամանակավոր հավատարմատարն էր Ֆրանսիայում, իսկ 1927-1939 թվականներին՝ խորհրդային լիազորներ–կայացուցիչը Իրանում։ 1930-1932 թվականներին եղել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտի տնօրեն։ 1932-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ նախ Հունաստանում, ապա՝ Լեհաստանում։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ[2][3]։ Աշխատել է Հունգարիայում, Տուվայում, Փարիզում, Թեհրանում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է 1956 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն - Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետքը»։ www.sns.am (am-et)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-05-ին։ Վերցված է 2017-01-30
- ↑ Александр Дегтярев Клим + Колпакиди։ «Давтян Яков Христофорович - Внешняя разведка СССР»։ www.e-reading.club։ Վերցված է 2017-01-30(չաշխատող հղում)
- ↑ Administrator։ «Давыдов Яков Христофорович - Энциклопедия - spbarm.ru»։ spbarm.ru։ Վերցված է 2017-01-30
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ ![]() |
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայ հետախույզներ
- Հայ հեղափոխականներ
- Խորհրդային հետախույզներ
- Խորհրդային դիվանագետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդահայեր
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ