Հալվա
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հալվա (այլ կիրառումներ)
Հալվա, հրուշակեղենի տեսակ։ Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։
Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն՝ նաև համ ու բույր տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ և այլն)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls (ռուս.)
- ↑ Ключи ОКПД2-ОКПД2007 (5,8 Мб), Ключи+ОКПД2-ОКПД2007-ЯНВ.xls (ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://foodmuseum.cs.ucy.ac.cy/web/guest/trofima/civitem/1672#_bs_civitems_tabcyprus.tab1
- ↑ https://халва.su
- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 40 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 52)։ |