Սպիտակաձավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաձավար

Սպիտակաձավար, շատ մանր աղացած ցորենի ձավար, մասնիկների տրամագիծը՝ 0,25-ից - 0,75 մմ։
Պատրաստվում է կարծր (“T” պիտակով) և փափուկ (“M” պիտակով) ցորենից, կամ նրանց խառնուրդից (“MТ” պիտակով)։

Օգտագործվում է ապուրներում, շիլաներում, ձիթաբլիթներում, թխվածքաճաշերում, կոտլետներում, քաղցր ուտեստներում և այլն։ Կաթնային մածուցիկ և ջրալի շիլաների, ձիթաբլիթների, թխվածքաճաշերի և կոտլետների համար օգտագործվում է «М» պիտակով սպիտակաձավարը, իսկ քաղցր ուտեստների և ապուրների համար ավելի նախընտրելի է «Т» պիտակով սպիտակաձավարը։

Սպիտակաձավարի շիլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ պատրաստված սպիտակաձավարի շիլան շատ համեղ և օգտակար ուտեստ է։

Այն պատրաստելու համար (3-4 բաժին) անհրաժեշտ է՝

  • կաթ – 5 բաժակ
  • սպիտակաձավար – 1 բաժակ

Եռացող կաթի մեջ դանդաղ լցնել վարսակաձավարը ու եփել 10-15 րոպե՝ անընդհատ խառնելով։ Այնուհետև, ցանկության դեպքում ավելացնել կարագ, աղ (կես թեյի գդալ) կամ շաքարավազ (մեկ ճաշի գդալ)։ Կարելի է նաև ավելացնել համեմունքներ՝ վանիլին, դարչին։

Թողնել շիլան 10-15 րոպե փակ կաթսայի մեջ։ Խառնել և մատուցել։

Մատուցելուց առաջ, կարելի է զարդարել այն մրգերով, չրերով, մուրաբայի հատիկներով և այլն։