Կոստանդին Արմենոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Արմենոպուլոս
Ծնվել է1320[1]
Կոստանդնուպոլիս
Մահացել էմոտ 1385
Կոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունիրավաբան և canon law jurist
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն

Կոստանդին Արմենոպուլոս (Կոստանդին Հայորդի) (1320[1], Կոստանդնուպոլիս - մոտ 1385, Կոստանդնուպոլիս), միջնադարի խոշոր բյուզանդահայ իրավաբան, իրավագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Արմենոպուլոսը ծնվել է 1320 թվականին Կոստանդնուպոլսում։ Նա երկար տարիներ եղել է Լեսալոնիկի դատավոր, զբաղվել է մանկավարժությամբ, դասախոսել իրավաբանություն, իրավունք, մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժամանակի գիտության բնագավառի երևելիների, այնպես էլ Բյուզանդական կայսրության իշխանավորների շրջանում, ժողովրդի մեջ։ Կոստանդին Արմենոպուլոսը եղել է Բյուզանդական կայսրության Գերագույն ատյանի անդամ, նրա ելույթին ու առաջարկությունները լսվում էին ուշադրությամբ և մեծ մասամբ հաշվի էին առնվում, պետական, կառավարական ատյանների կողմից, երկրին վերաբերվող այս կամ այն հարցի լուծման ժամանակ։ Նա եղել է Հովհաննես VI-րդ Կանտակուզինոս կայսրի (1347-1354 թվականներ) իրավախորհրդատուն, նրա վստահելի անձը, ապա և պալատական տնտեսավարը (1356 թվականից), պաշտոն, որով առնչվում էր կայսերական արքունքների բոլոր հարցերին։ Իրավաբանական բարձր գիտելիքերի, երկրին ու կայսրին մատուցած արժանի ծառայությունների համար Կոստանդին Արմենուպոլսին շնորհում են «Թեսալոնիկի գլխավոր ավագ», ապա և «Օգոստոսյան կղեր» պատվավոր տիտղոսներ։ Հետագայում, օրենքի առջև նրա ազնիվ ծառայությունների գնահատականն է դառնում «Օրենքի մեծ պահապան» կոչման շնորհումը։ Կոստանդին Հայորդին իրավաբանության բնագվառին վերաբերվող մի շարք նշանավոր աշխատություններ է գրել, կատարել կարևոր ուսումնասիրություններ։ Սակայն նրան փառք բերեց և հիրավի անմահացրեց «Առձեռն օրենսգիրքը» կամ «Վեցատյանը»։ Արմենոպուլոսը մահացել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում 1380 կամ 1383 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 96