Կոնստանտին Վագինով
Կոնստանտին Վագինով ռուս.՝ Константин Константинович Вагинов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1899[1] կամ հոկտեմբերի 3, 1899[2][1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 26, 1934[3][4][2][…] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Այծի երգ |
Անդամակցություն | OBERIU? |
Ազգականներ | Ալեքսեյ Բալանդին |
Konstantin Vaginov Վիքիպահեստում |
Կոնստանտին Կոնստանտինովիչ Վագինով (ռուս.՝ Константин Константинович Вáгинов, մինչև 1915 թվականը Վագենհեյմ ռուս.՝ Вагенгейм, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1899[1] կամ հոկտեմբերի 3, 1899[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1934[3][4][2][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր և բանաստեղծ, ով պատկանել է Միխայիլ Բախտինի և Ռեալական արվեստի միավորման խմբին։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1899 թվականի սեպտեմբերի 21-ին (հոկտեմբերի 3)[5], ժանդարմական ծառայության ռոտմիստր Կոնստանտին Ադոլֆովիչ Վագենհեյմի (1868 - սեպտեմբերի 1, 1937 թվականին գնդակահարվել է[6]) և ոսկի արդյունահանող և Ենիսեյսկի քաղաքապետ Ալեքսեյ Սոֆրոնովիչ Բալանդինի դուստր՝ Լյուբով Ալեքսեևնա Բալանդինայի (30 հուլիսի 1877 - 1935 թվականից հետո) ընտանիքում։ 1897 թվականին ամուսնանալուց հետո Կոնստանտին Ադոլֆովիչը լյութերականությունից տեղափոխվել է ուղղափառության։ Հորական կողմի ընտանիքը բնակվել է Շավելսկի գավառի Ժագորի բնակավայրում և հրեական ծագում ունեին, սակայն գրողի պապը՝ ատամնաբույժ և Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի շրջանավարտ Ադոլֆ Սամոյլովիչ Վագենհեյմը (1834-1907), ով 1858 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի կայսերական թատրոնների տնօրինության ատամնաբույժ, ընդունել է լյութերականություն[7][8]։ Նշանավոր ատամնաբույժներ են եղել նաև նրա պապի եղբայրը՝ Լյուդվիգ Սամոյլովիչ Վագենհեյմը (1821-1889)[9][10] և նրա հայրը՝ պալատական ատամնաբույժ Սամուիլ Բերնհարդովիչ Վագենհեյմը[11][12][13]։ Մինչև 1918 թվականը ընտանիքը բնակվել է Լյուբով Ալեքսեևնային պատկանող Լիտեյնի պողոտայի թիվ 25 տանը։ Խորհրդային տարիներին ծնողները ենթարկվել են բռնաճնշումների։
Կոնստանտին Վագինովը (Վագենհեյմ) կրթություն է ստացել Յա. Գուրևիչի գիմնազիայում, որտեղ սովորել է 1908-1917 թվականներին։ 1915 թվականին Վագենհեյմ ընտանիքի անդամները (հայրը, մայրը և երեք որդիները) ստացել են Վագինովներ կոչվելու ամենաբարձր թույլտվություն (ազգանվան արհեստական փոփոխություն, որը կապված էր Ռուսաստանում հակագերմանական տրամադրությունների հետ)։ 1917 թվականի ամռանը ընդունվել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իսկ 1919 թվականին մոբիլիզացվել Կարմիր բանակ։ Մարտնչել է լեհական ռազմաճակատում և Ուրալից այն կողմ։
1920 թվականին կամ 1921 թվականի սկզբին Վագինովը վերադառնում է Պետրոգրադ և բնակություն հաստատում Եկատերինյան ջրանցքի առափնյա տարածքում գտնվող թիվ № 105 տանը[14]։
Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին Վագինովը սկսել է բանաստեղծություններ գրել՝ ընդօրինակելով Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները»-ին։ Վագինովի պոեզիայում կենտրոնական տեղերից մեկը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի կերպարը։ Վագինովը հավաքում և ուսումնասիրում էր հին պատմության և հնագիտության վերաբերյալ գրականություն և ուներ մետաղադրամների հիանալի հավաքածու։
Վագինովը 1920-ականների սկզբին եղել է Պետրոգրադում գործող տարբեր բանաստեղծական խմբերի անդամ, իսկ 1921 թվականի ամռանն ընդունվել է Նիկոլայ Գումիլյովի «Բանաստեղծների արտադրամաս»։ Միաժամանակ Նիկոլայ Տիխոնովի, Պ. Վոլկովի և Սերգեյ Կոլբասիևի հետ համատեղ հիմնել է «Կղզիաբնակներ» խումբը։ 1921 թվականի սեպտեմբերին «Կղզիաբնակները» հրատարակել է բանաստեղծությունների առաջին (մեքենագրված) ժողովածուն, որտեղ առաջին անգամ տպագրվել են Վագինովի բանաստեղծությունները։ Հայտարարվել է, որ տպագրության են պատրաստվում Վագինովի բանաստեղծությունների «Պետերբուրգյան գիշերներ» և «Մեր Տեր աստծո Ապոլլոնի վանքը» արձակ գրքերը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով այդ հրատարակությունները չեն իրականացվել։ Հետագայում «Մեր Տիրոջ Ապոլլոնի վանքը» տպագրվել է 1922 թվականին Միխայիլ Կուզմինի և Աննա Ռադլովայի խմբագրությամբ։ 1921 թվականի վերջերին մեկ այլ գրական խմբի՝ «Կ. Ֆոֆանովի անվան պոետների օղակ»-ի ջանքերով, լույս է տեսել Վագինովի «Ճանապարհորդություն դեպի քաոս» բանաստեղծությունների առաջին գիրքը։ Թեև Վագինովը, իր իսկ խոսքերի, 1921-1922 թվականներին «անդամակցել է Պետրոգրադի գրեթե բոլոր բանաստեղծական միավորումներին», նա չի կարողացել համարվել որևէ դպրոցի անդամ։ Վագինովի պոեզիան ունեցել է վառ անհատական բնույթ։
1923-1927 թվականներին Վագինովը սովորել է Արվեստի պատմության ռուսական ինստիտուտի բարձրագույն պետական դասընթացների բանահյուսության բաժնում, միաժամանակ մասնակցել է կերպարվեստ բաժնի դասախոսություններին։ Նրա ուսուցիչներից են եղել Յուրի Տինյանովը, Բորիս Էյհենբաումը, Բորիս Էնգելհարդտը։
1924 թվականին Վագինովը ծանոթացել է Միխայիլ Բախտինի հետ, ով բարձր է գնահատել նրա ստեղծագործությունները, առաջին հերթին, «կառնավալային» վեպերը։ Բախտինի շրջապատում Վագինովը ծանոթացել է Իվան Սոլլերտինսկուն, Մարիա Յուդինային, Պավել Մեդվեդևին, Լև Պումպյանսկուն։
1926 թվականին լույս է տեսել Վագինովի բանաստեղծությունների գիրքը (անվերնագիր), 1931 թվականին՝ «Ռիթմի միջոցով բառեր միացման փորձ» ստեղծագործությունը։
Վագինովը հայտնի է եղել հիմնականում որպես արձակագիր, «Այծերի երգը»[15], «Սվիստոնովի գործերն ու օրերը», «Բամբոչադա», «Հարպագոնիանա» մոդեռնիստական վեպերի հեղինակ։
1927 թվականին նրա հայրը (այդ ժամանակ աշխատում էր որպես հաշվապահ) ձերբակալվել է և 1927 թվականի սեպտեմբերի 2-ին ՄՊՔՎ կոլեգիայի հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-11 հոդվածով դատապարտվել 3 տարվա աքսորի Սիբիր, որտեղ աշխատանքի է տեղավորվել որպես հաշվետար, կրկին ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 16-ին Օրենբուրգի մարզում և Եռյակի կողմից դատապարտվել մահապատժի։ Գրողի մորը նույնպես աքսորել են Օրենբուրգ, կանչել ՆԳԺԿ վարչություն և չի վերադարձել, նրա եղբայրը՝ Ալեքսեյը և իր կինը մահացել են բլոկադայի ժամանակ։
1928 թվականին Վագինովը Դանիլ Խարմսի, Ալեքսանդր Վվեդենսկու և Նիկոլայ Զաբոլոցկու հետ մասնակցել է «Երեք ձախ ժամ» հայտնի «օբերիուտների» երեկոյին, որը նա հետագայում պատկերել է պարոդիայի տեսքով «Սվիստոնովի գործերն ու օրերը» վեպում։
Վագինովը մահացել է 1934 թվականի ապրիլի 26-ին տուբերկուլոզով երկարատև հիվանդությունից հետո։ Թաղվել է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը, գերեզմանը չի պահպանվել[14][16]։
Գրական Լենինգրադի էջերին հայտնվել է մահախոսական, որը հեղինակել են Վսևոլոդ Ռոժդեստվենսկին և Նիկոլայ Չուկովսկին՝ «Կոստյա Վագինովի կերպարը նշանավորվել է բացառիկ անձնական հմայքի հատկանիշներով։ Խիստ և պահանջկոտ իր հանդեպ, փակված իր ստեղծագործական գաղափարների ոլորտում, չափազանց համեստ՝ սեփական ձեռքբերումները գնահատելու հարցում, նա անկեղծ համակրանքով է վերաբերվել իր գրական ընկերների ստեղծագործություններին և երկար ու մնայուն հիշողություն է թողել վերջին տարիների բանաստեղծական ընկերակցության մեջ որպես նրբաճաշակ վարպետ, հիանալի ընկեր, խոհուն և խորաթափանց ընկեր»։
Ստեղծագործության գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականներին սկսված օբերուիտների վերագտնման շնորհիվ ուշադրություն է դարձվել նաև Վագինովին։ Լեոնիդ Չերտկովը Գերմանիայում պատրաստել է Վագինովի առաջին «Բանաստեղծությունների ժողովածուն», որը հրատարակվել է 1982 թվականին։ 1983 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել Վագինովի «Հարպագոնիանա» վեպը։ Գրողի վերահրատարակություններն ու նոր հրատարակությունները ԽՍՀՄ-ում հայտնվել են միայն 1989 թվականին՝ Պերեստրոյկայի ժամանակ։
Վագինովի արձակը բարդ ու բազմաշերտ երևույթ է։ Դրանում կարելի է նկատել Գոգոլի և Դոստոևսկու, Անդրեյ Բելիի պետերբուրգյան վիպակների, Վերածննդի անտիկ վեպերի ու պատմվածքների և 18-րդ դարի պլուտովսկյան վեպերի ազդեցությունը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Վագինովը խորաթափանց դրամագետ և կոլեկցիոներ է եղել (նույնիսկ նրա գրական ստեղծագործություններում հետազոտողները տեսել են կոլեկցիա կազմելու սկզբունք), 2023 թվականին Սանկտ Պետերբուրգում հաստատվել է Կոնստանտին Վագինովի անվան համառուսաստանյան բանաստեղծական և դրամագիտական մրցանակ[17][18]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Путешествие в Хаос. Пг., 1921 (репринт: Ann Arbor: Ardis, 1972)
- Петербургские ночи (1922; печатались отдельные стихотворения из книги; впервые в авторской редакции опубликовано: СПб.: Гиперион, 2002)
- [Стихотворения]. Л., 1926 (репринт: Ann Arbor: Ardis, 1978)
- Опыты соединения слов посредством ритма. Л., Изд. писателей, 1931 (репринт: М.: Книга, 1991)
- Козлиная песнь: Роман. Л.: Прибой, 1928 (репринт: Нью-Йорк: Серебряный век, 1978)
- Труды и дни Свистонова: Роман. Л.: Издательство писателей, 1929 (репринт: Нью-Йорк: Серебряный век, 1984)
- Бамбочада: Роман. Л.: Издательство писателей, 1931
- Гарпагониана: Роман (1933, впервые издан под неправильным названием «Гарпагониада»: Ann Arbor: Ardis, 1983)
Վագինովի ստեղծագործությունների հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагинов К. К. Собрание стихотворений / Сост., послесловие и примеч. Леонид Натанович Черткова. Предисловие Вольфганг Казака. — Мünchen: Sagner, 1982. — (Arbeiten und Texte zur Slavistik; 26).
- Вагинов К. К. Гарпагониада. — Ann Arbor: Ardis, 1983.
- Вагинов К. К. Труды и дни Свистонова / Предисловие Л. Палеари. — Нью-Йорк: Серебряный век, 1984.
- Вагинов К. К. Козлиная песнь. Труды и дни Свистонова. Бамбочада / Сост. А. И. Вагиновой. Подготовка текста, вступ. статья Татьяна Львовна Никольской. — М.: Художественная литература, 1989. — 480 с., 100 000 экз. — (Забытая книга).
- Вагинов К. К. Романы. — М.: Художественная литература, 1991. — 480 с., 100 000 экз.
- Вагинов К. К. Козлиная песнь: Романы / Вступ. статья Татьяна Львовна Никольской, примеч. Татьяна Львовна Никольской и Владимир Ибрагимович Эрля. — М.: Современник, 1991. — 592 с., 100 000 экз. — (Из наследия). ISBN 5-270-01015-1
- Вагинов К. К. Стихотворения и поэмы / Подгот. текстов, сост., вступ. ст., примеч. Анна Георгиевна Герасимовой. — Томск: Водолей, 1998. ISBN 5-7137-0104-2
- Вагинов К. К. Полное собрание сочинений в прозе / Примечания Татьяна Львовна Никольской и Владимир Ибрагимович Эрля. — СПб.: Академический проект, 1999. — ISBN 5-7331-0163-6
- Вагинов К. К. Петербургские ночи / Подгот. текста, статья и коммент. Алексей Леонидович Дмитренко. — СПб.: Гиперион, 2002. — (Петербургская поэтическая культура, 1). ISBN 5-89332-050-6
- Вагинов К. К. Козлиная песнь: Романы, стихи. — М.: Эксмо, 2008. — 608 с. — (Русская классика XX века).
- Вагинов К. К. Песня слов / Сост., подгот. текста, вступ. ст. и примеч. Анна Георгиевна Герасимовой. — М.: ОГИ, 2012 (2-е изд.: 2016). — 368 с.
- Вагинов К. К. Козлиная песнь: Роман / Подготовка текста, коммент. Д. М. Бреслера, Алексей Леонидович Дмитренко, Н. И. Фаликовой. Статья Н. И. Николаева. Статья И. А. Хадикова и Алексей Леонидович Дмитренко. Ил. Екатерина Георгиевна Посецельской. — СПб.: Вита Нова, 2019. — 424 с. — (Рукописи).
- Вагинов К. К. Семечки. Записная книжка Константина Вагинова. (Комментированное издание) / ред.-сост. Д. М. Бреслер, М. Л. Лурье. — СПб.: Издательство Европейского университета в Санкт-Петербурге, 2023. — 432 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 322—325. — ISBN 5-94848-245-6
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Дмитренко А. Когда родился Вагинов? // Новое литературное обозрение. 2000. № 1 (41). С. 227—230.
- ↑ «Ленинградский мартиролог». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ http://www.svobodanews.ru/content/transcript/24606246.html Արխիվացված 2012-06-09 Wayback Machine От «Парчовой тетради» до «Звукоподобия» // Радио Свобода
- ↑ «С. А. Кибальник «Труды и дни Константина Вагинова»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Т. Я. Крашенинникова «Мой Лермонтовский проспект»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ История болезни И. А. Гончарова Արխիվացված 2016-10-29 Wayback Machine: В данном источнике даты жизни Л. С. Вагенгейма — (1840—1884), он указан как лечащий врач писателя Иван Александрович Гончарова.
- ↑ Олег Юрьев «От звукоподражания до звукоподобия»: С. Б. Вагенгейм был сыном Бернгарда Самойловича Вагенгейма, зубного врача при Главном Штабе его Императорского Величества и в Смольном монастыре, открывшего в 1821 году частную зубоврачебную практику в Санкт-Петербурге. Большинство его детей и внуков стали зубными врачами.
- ↑ Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона Արխիվացված 2021-03-01 Wayback Machine: Самуил Вагенгейм был назначен почётным дантистом при Императорском Дворе в 1844 году в виде исключения, несмотря на вышедший незадолго до того запрет на приём евреев на государственную службу.
- ↑ «Игорь Зимин «Из истории зубоврачевания, или Кто лечил зубы российским монархам»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 14,0 14,1 [1]Արխիվացված է Հուլիս 15, 2015 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված է Հուլիս 15, 2015 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված է Հուլիս 15, 2015 Wayback Machine-ի միջոցով: Вагинов К. К. (1899—1934), писатель // Санкт-Петербург: Энциклопедия
- ↑ «Козлиная песнь». Полка (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Пирожков, Геннадий Васильевич, Кобак, Александр Валерьевич, Пирютко, Юрий Минаевич. Смоленское православное кладбище / Г. В. Пирожков, А. В. Кобак, Ю. М. Пирютко // Исторические кладбища Санкт-Петербурга / А. В. Кобак, Ю. М. Пирютко. — М. : Центрполиграф, 2009. — С. 313. — 797, [3] с. — 1600 экз. — ISBN 978-5-9524-4025-8. — .
- ↑ Иван Волосюк Поэт Юлия Медведева рассказала о страсти к нумизматике // Московский Комсомолец. — 2023.
- ↑ Анна Лютикова. «Поэтическо-нумизматическая премия им. Константина Вагинова раздала монеты». dompisatel.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / В. Казак ; [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.
- Блюм А., Мартынов И. Петроградские библиофилы. По страницам сатирических романов Константина Вагинова // Альманах библиофила. Вып. 4. М., 1977. С. 217—235.
- Evgeny Pavlov. Writing as Mortification: Allegories of History in Konstantin Vaginovʼs Trudy i Dni Svistonova // Russian Literature, 69, № 2-4, 15 February-15 May 2011. P. 359—381.
- Бреслер Д. М., Алексей Леонидович Дмитренко Константин Вагинов в диалоге с пролетариатом (литкружок завода «Светлана» и работа над историей Нарвской заставы) // Русская литература. 2013. № 4. С. 212—234.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анна Георгиевна Герасимова. Труды и дни Константина Вагинова
- Сочинения Вагинова на сайте Lib.ru: Классика
- Николай Корнеевич Чуковский. Константин Вагинов
- Дмитрий Борисович Волчек. Дни летят, как огурчики. Записная книжка Константина Вагинова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Վագինով» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 1934 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Խորհրդային գրողներ
- Մոդեռնիստ գրողներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ