Jump to content

Չարի ծաղիկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարի ծաղիկները
ֆրանսերեն՝ Les Fleurs du mal
ՀեղինակՇառլ Բոդլեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեզիա[1] և քնարապատմողական
Թեմասիմվոլիզմ
Կազմված էAbel et Caïn?, Au lecteur?, Bénédiction?, L'Albatros?, Élévation?, Correspondences?, « J’aime le souvenir de ces époques nues »?, Les Phares?, La Muse malade?, La Muse vénale?, Le Mauvais Moine?, The Enemy?, Le Guignon?, La Vie antérieure?, L'Homme et la Mer?, Don Juan aux enfers?, Châtiment de l’orgueil?, La Beauté?, L'Idéal?, La Géante?, The Jewels?, Parfum exotique?, Sed non satiata?, Le Serpent qui danse?, Une charogne?, De profundis clamavi?, Le Vampire?, Le Léthé?, Remords posthume?, Tout entière?, Le Flambeau vivant?, À celle qui est trop gaie?, Réversibilité?, L’Aube spirituelle?, Harmony of the Evening?, Le Flacon?, Le Poison?, Ciel brouillé?, Le Beau Navire?, Invitation to a Voyage?, L’Irréparable?, L'Héautontimorouménos?, Franciscae meae laudes?, To a Creole Lady?, Moesta et Errabunda?, Les Hiboux?, Spleen?, Brumes et Pluies?, L’Irremédiable?, À une mendiante rousse?, Le Jeu?, Evening twilight?, Le Crépuscule du matin?, « La servante au grand cœur dont vous étiez jalouse »?, Le Tonneau de la haine?, Le Revenant?, Le Mort joyeux?, Tristesses de la lune?, La Pipe?, Hymne à la beauté?, La Chevelure?, Duellum?, Le Possédé?, Semper eadem?, Sisina?, Alchemy of pain?, L'Horloge?, Paysage?, Le Soleil? և Le Cygne?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1840
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրԱլենսոն
ՀրատարակիչAuguste Poulet-Malassis?
Հրատարակման տարեթիվհունիսի 25, 1857
ԹարգմանիչGeorge Dillon?
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/baudelai/2gedicht/2gedicht.html
 Les Fleurs du mal Վիքիպահեստում
1900 թվականի հրատարակության նկարազարդում

«Չարի ծաղիկներ» (ֆրանսերեն՝ Les Fleurs du mal), ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Շառլ Բոդլերի բանաստեղծությունների ժողովածուն, որը լույս է տեսել 1857-1868 թվականներին տարբեր ծավալ ունեցող երեք խմբագրություններով։ Առաջին հրատարակությունը հանգեցրել է դատական գործընթացի, որի արդյունքում Բոդլերը տուգանվել է հասարակական բարոյականության նորմերը խախտելու համար և հարկադրված է եղել ժողովածուից հանել վեց առավել «անպարկեշտ» բանաստեղծությունները։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուում ընդգրկված առանձին բանաստեղծությունների թվագրումը հաճախ բարդ է կամ ընդհանրապես անհնար։ Բոդլերի ընկերների խոսքով՝ բանաստեղծությունների մեծ մասը ստեղծվել է 1840-1850 թվականներին։ Առաջին հրատարակության մեջ ընդգրկված բանաստեղծությունների մոտավորապես կեսը նախկինում հրատարակված են եղել․ 1851 թվականին հրատարակվել են տասնմեկ բանաստեղծություններ «Les Limbes» (Լիմբոս, դժոխքի պարունակներից մեկը) ընդհանուր վերնագրով, 1855 թվականին ևս 18 բանաստեղծություններ տպագրվել են «Revue des Deux Mondes»-ում։ Վերջինները լույս են տեսել «Չարի ծաղիկները» խորագրով, որը հորինել է քննադատ և վիպասան Իպոլիտ Բաբուն։ 1861 թվականի երկրորդ խմբագրությունում ներառվել են նոր բանաստեղծություններ, այդ թվում՝ ծրագրային «Ալբատրոսը»։

Բանաստեղծությունները բաժանված են վեց մասի (1857 թվականի հրատարակության մեջ՝ հինգ), որոնցից յուրաքանչյուրն ունի փոխաբերական անուն (Սպլին և Իդեալ, Փարիզյան պատկերներ, Գինին, Ընդվզում, Չարի ծաղիկներ, Մահը), որը ոչ թե պարզ անթոլոգիա է, այլ մեկ ամբողջություն կազմող ստեղծագործություն։ Բանաստեղծությունների հիմնական թեմաներն են ձանձրույթը, հուսահատությունը, տխրությունը։ Ժողովածուն նվիրված է Թեոֆիլ Գոթիեին, բանաստեղծությունների մեծ մասը նվիրված է Ժաննա Դյուվալին[2][3], որն աշխատել է թատրոնում որպես ստատիստ։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1857 թվականի հունիսի 25-ին 1100 օրինակ տպաքանակով։ Արդեն հուլիսի 7-ին սկսվել է Բոդլերի կողմից աստվածանարգության և հանրային բարոյականության նորմերի խախտման դատավարությունը, ինչպես եղել էր Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի դեմ նույն տարվա փետրվարին։ Օգոստոսի 20-ին դատարանը Բոդլերին դատապարտել է 300 ֆրանկ տուգանք վճարելու, դրամական տուգանք պետք է վճարեր նաև հրատարակիչը՝ Օգյուստ Պուլե Մալասսին։ Վեց ամենից «անպարկեշտ» բանաստեղծությունները՝ «Լեսբոս», «Անիծյալ կանայք», «Լեթա», «Չափազանց ուրախ», «Զարդեր», «Վամպիրի կերպարանափոխությունները», հանվել են ժողովածուից։ Կայսրուհի Էժենիին ուղղված 1858 թվականի նամակով Բոդլերին հաջողվել է տուգանքի չափը կրճատել մինչև 50 ֆրանկ։ Հրապարակման արգելքը չեղյալ է հայտարարվել միայն 1949 թվականին։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուն ազդել է Արթյուր Ռեմբոյի, Պոլ Վեռլենի և Ստեֆան Մալարմեի ստեղծագործության վրա։

Շվեդ երգչուհի Սոֆյա Կարլսոնը կատարել է «Le vin des amants» և «Moesta et errabunda» տարբերակները (թարգմ․՝ բանաստեղծ Դան Անդերսոն) 2007 թվականի իր «Visor från vinden» ալբոմում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://wolnelektury.pl/katalog/lektura/baudelaire-kwiaty-zla/
  2. Cecilia Alemani, "Living Symbols of New Epochs" Արխիվացված 2013-08-18 Wayback Machine (interview with Lorraine O'Grady), Mousse, Issue #24.
  3. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Visfavoriter från turnén». Dagens Nyheter. 2007 թ․ ապրիլի 12. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարի ծաղիկները» հոդվածին։