Նիկոլայ Տիխոնով (գրող)
Նիկոլայ Տիխոնով ռուս.՝ Николай Семёнович Тихонов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1896[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1979[1][3][4][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Նիկոլայ Սեմյոնովիչ Տիխոնով, (նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1896[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 8, 1979[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970)։
Առաջին համաշխարհային (1914–18), քաղաքացիական (1918-20) և Հայրենական մեծ (1941-45) պատերազմների մասնակից։ 1920-ին հրատարակվել է Տիխոնովի «Սամի» (հայ․ հրտ․ 1934) առաջին պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխության միջազգային նշանակության մասին առաջին գործերից մեկը սովետական պոեզիայում։ 1922-ին լույս են տեսել նրա «Հորդա» և «Բրագա» բանաստեղծությունների ժողովածուները, որոնք հագեցած են հերոսական ռոմանտիկայով։ 1920–30-ական թթ․ Տիխոնովը մի քանի անգամ եղել է Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետություններում։ Այդ ուղևորություններն արտացոլվել են նրա արձակ և չափածո մի շարք գրքերում։ Հայրենական պատերազմի տարիներին Տիխոնով ստեղծել է այդ շրջանի սովետական պոեզիայի լավագույն գործերից մեկը՝ «Կիրովը մեզ հետ է» (1941, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1942) պոեմը, ինչպես նաև «Հրե տարի» (1942) բանաստեղծ, ժող․ և «Լենինգրադն ընդունում է մարտը» (1942) ակնարկների գիրքը։
Ետպատերազմյան տարիներին Տիխոնովը գրել է մի շարք գործեր՝ նվիրված ժողովուրդների բարեկամության, խաղաղության և արտասահմանյան Արևելքի ժողովուրդների՝ ազատության համար պայքարի թեմաներին («Վրաստանի գարունը», 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, «Երկու հոսանք», 1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952, բանաստեղծ, շարքեր, «Վեց սյուն», 1968, պատմվածքների և վիպակների ժողովածու, լենինյան մրցանակ, 1970)։ Տիխոնովը մի քանի անգսհմ եղել է Հայաստանում, գրել Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, պատմվածք, ակնարկ։
Ռուսերեն է թարգմանել հայ շատ գրողների մի շարք գործեր։ Նրա գրչին են պատկանում Սայաթ-Նովայի, Հ․ Թումանյանի, Շիրվանզադեի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի և ուրիշների կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ։ Տիխոնովի գործերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի նախագահը (1949-ից)։ ԽՍՀՄ II–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1944-ից)։ Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1957)։
Պարգեվատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Собрание сочинений, тт․ 1-7, М․, 1973-76
- Дни открытий․ Книга об Армении [Послесл․ Л․ Мкртчяна], Е․, 1970
- Բեթհովենը, Ե․, 1934
- Պատերազմ, Ե․, 1938
- Խիզախ պարտիզանը, Ե․, 1951
- Պատմվածքներ Պակիստանի մասին, Ե․, 1954
- Կավ և կրակ, Ե․, 1976
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Шошин В․ А․, Николай Тихонов։ Очерк жизни и творчества, Л․, 1981
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 6)։ ![]() |
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Ռուս գրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս հրապարակախոսներ