Jump to content

Կոնստանտին Սոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սոմով
ռուս.՝ Константин Сомов
Ի ծնեռուս.՝ Константин Андреевич Сомов
Ծնվել էնոյեմբերի 18 (30), 1869[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմայիսի 6, 1939(1939-05-06)[2][3][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1892) և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարազարդող, ջրանկարիչ, նկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճմոդեռնիզմ
Ժանրգրաֆիկա և գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն[5] և իլյուստրացիա[5]
Ուշագրավ աշխատանքներLady in Blue? և The Boxer?
ՀայրԱնդրեյ Սոմով
ստորագրություն
Изображение автографа
 Konstantin Somov Վիքիպահեստում

Կոնստանտին Անդրեևիչ Սոմով (նոյեմբերի 18 (30), 1869[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 6, 1939(1939-05-06)[2][3][4][…], Փարիզ[2]), ռուս նկարիչ, «Միր իսկուստվա» («Мир искусства») ամսագրի հիմնադիրներից։ Արվեստաբան Անդրեյ Սոմովի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի (1888-1897, 1913 թվականից՝ ակադեմիկոս) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիաներում։ Պետրոգրադի ազատ գեղարվեստական ուսումնական արվեստանոցների պրոֆեսոր (1918 թվականից)։ 1923 թվականին Ռուսաստանից մեկնել և 1925 թվականից ապրել է Փարիզում։ Կրել է «մոդեռն» ոճի անգլերեն և գերմաներեն գրաֆիկների, ինչպես և ռոկոկոյի արվեստի ու Վենեցիանովի դպրոցի վարպետների ազդեցությունը։ Դիմելով 18-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի ազնվական կենցաղին, իտալական կոմեդիա դելլ արտեի մոտիվների, էրոտիկ սյուժեների՝ Սոմովն իր գործերում ստեղծել է տիկնիկա-ստաֆֆաժային կերպարներով բնակեցված մտացածին, առանձնահատուկ մի «փոքր աշխարհ» («Զբոսանք անձրևից հետո», 1896 թվական, ռուսական թանգարան, Լենինգրադ, «Քնած երիտասարդ կինը», 1909 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սոմոնովի բազմաթիվ դիմանկարներում բնորդի դիպուկ բնորոշումը հաճախ զուգակցված է «մոդեռն»-ին տիպական դիմանկար-դիմակի գաղափարի հետ (Ալեքսաանդր Բլոկի դիմանկարը, 1907 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ձևավորել է «Միր իսկուստվա» («Мир искусства») և «Յուգենդ» («Jugend») ամսագրերը, կատարել գրքերի պատկերազարդումներ, փոքրաչափ քանդակներ։ Սոմովի ինը աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Сомов Константин Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Konstantin Andreevich Somov (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սոմով» հոդվածին։