Կինն ալիքներում
Կինն ալիքներում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե[1] |
տարի | 1868 |
բարձրություն | 65,4 սանտիմետր[1] |
լայնություն | 54 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | ռեալիզմ և ակադեմիզմ |
ժանր | դիմապատկեր և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
սեփականատեր | Մետրոպոլիտեն թանգարան |
ներշնչված է | Վեներայի ծնունդը |
մակագրություն | 68 G. Courbet. |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/courbet/3/courb307.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Woman in the Waves (Gustave Courbet - Metropolitan Museum of Art) Վիքիպահեստում |
«Կինն ալիքներում» (ֆր.՝ La Femme à la vague), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1868 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 65,4 × 54 սմ։
Այսօր «Կինն ալիքներում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում[3] (Նյու Յորք, ԱՄՆ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կինն ալիքներում» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է հոլանի երիտասարդ կնոջ, որը լողանում է ծովում։ Կինը կռթնել է մուգ ժայռին։ Մարմինը շատ պայծառ է, գրեթե կիսաթափանցիկ։ Ալիքավոր, կարմրաշագանակագույն մազերը փակված են ձեռքերով, որոնք կինը վեր է բարձրացրել դեպի գլուխը։ Մազերի փնջերը թափվել են կնոջ երեսին։ Մարմնի շուրջ գտնվող ջրերն ավելի պայծառ են. գորշ երկնագույն մանր ալիքները հարվածում են մարմնին և դառնում ավելի փրփրուն։ Նկարի տրամադրությունը մռայլ է, քանի որ, ուր որ է, սկսվելու է արևմտոցը. հորիզոնին, աջ կողմում, երևում է երեկոյան լուսավորության վերջին փայլը։ Հեռվում երևում է նավակը։
Նկարը նյու ժանրին է պատկանում։ Այս ժանրում Կուրբեի ամենահայտնի գործը «Աշխարհի ծագումը» կտավն է։
Կտավը բնութագրվում է մեծ ռեալիզմով, բայց, միևնույն ժամանակ, կարծես ձեռնոց է նետում դիցաբանական մոտիվներին։ Սակայն իրական տեսք ունեցող մաշկն ու թևատակերի մազածածկույթը այդ ավանդույթներին չեն համապատասխանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կինն ալիքներում» ստեղծագործությունը Կուրբեն վաճառել է 1873 թվականին արվեստի իրերի վաճառական Պոլ Դյուրան Ռուելին։ Բայց ավելի ուշ վերջինս նկարը վերավաճառում է շաքար արտադրող ամերիկացի Հենրի Օսբորն Հեվեմեյրին և կնոջը՝ Լուիզին։ 1929 թվականին, սեփականատիրոջ մահվանից հետո, կինը այս նկարը և այլ արվեստի գործեր նվիրաբերում է Մետրոպոլիտեն թանգարանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ DailyArt. «"The Woman in the Waves" by Gustave Courbet via DailyArt app, your daily dose of art getdailyart.com». www.getdailyart.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Геннадий Скоков, Наталия Майорова Французская живопись конца XVIII – начала XIX века. — Litres, 2017-09-05. — 130 с. — ISBN 9785040095377
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Kathry Calley Galitz: Gustave Courbet Die Frau in den Wellen, In: Angela Schneider, Anke Daemgen und Gary Tinterow (Herausgeber): Die schönsten Franzosen kommen aus New York. Französische Meisterwerke des 19. Jahrhunderts aus dem Metropolitan Museum of Art, New York, [./https://de.wikipedia.org/wiki/Special:BookSources/9783894793814 ISBN 978-3-89479-381-4], S. 98