Կարճամատ ճուռակ
Կարճամատ ճուռակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Accipiter soloensis
(Horsfield, 1821)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Կարճամատ ճուռակ[1] (տարբերակներ՝ չինական ճուռակ կամ չինական ճնճղաբազե[2]) (լատին․՝ Accipiter soloensis) ճուռակների ընտանիքի (Accipitridae) չվող գիշատիչ թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամատ ճուռակի մարմնի ընդհանուր երկարությունը 30-36 սմ է, ընդ որում էգերը արուներից մեծ են։ Այն շատ նման է փոքրիկ ճնճղաբազեի արուին, բայց տարեց թռչունի մոտ մարմնի ստորին մասում գտնվող լայնակի օղակները գործնականում բացակայում է, մատները համեմատաբար կարճ են։ Տարեց թռչունները առանձնանում են թևերի հստակ տեսանելի սև վերջավորություններով։ Արու թռչունի մարմնի վերևի մասը մոխրագույն է, ներքևը՝ սպիտակ, աչքի ծիածանաթաղանթը կարմիր է։ Էգ թռչունի թևերի տակ շիկակարմիր կրծքավանդակն է, իսկ աչքերը դեղին են։ Երիտասարդ թռչունները ունենում են մոխրագույն գլուխ, մարմնի ստորին մասը շագանակագույն է և աչքերը դեղին են, ինչպես էգ թռչունների մոտ։ Մարմնի վերին մակերեսը շերտավոր է, իսկ ազդրի վրա առկա են լայնակի շերտեր։ Թևերի սև վերջավորությունները այնքան էլ նկատելի չեն[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամատ ճուռակի բնադրման արեալը տարածվում է Չինաստանի արևելյան մասում, որը ձգվում է արևմուտքից մինչև Սիչուան, իսկ հարավում մինչև Գուանսի, Գուանդուն և Թայվան։ Հյուսիսում, տարածման արեալի մեկուսացված մասը ընդգրկում է Չինաստանի սահմանամերձ շրջանները, Կորեական թերակղզին և Ռուսաստանի Պրիմորսկի շրջանի ծայր հարավը[3]։
Ձմռանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թռչունները ձմեռում են Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում, չվում են Հարավարևմտյան Ասիայի մեծ մասը։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամատ ճուռակը հիմնականում սնվում է գորտերով, բայց կարող է նաև որսալ և բռնել մողեսներ։ Այն բնադրում է անտառներում, սովորաբար անտառեզրերին։ Այս թռչունների պոպուլյացիոն քանակը գնահատվում է 10,000-ից 100,000 տեսակ[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
- ↑ Сергей, Кибальник (2014). «МЕМУАРЫ БЕЗ КУПЮР: ДОСТОЕВСКИЙ В ВОСПОМИНАНИЯХ, ЗАПИСНЫХ КНИЖКАХ И ДНЕВНИКАХ НА САЙТЕ ПУШКИНСКОГО ДОМА». Неизвестный Достоевский. 1 (1). doi:10.15393/j10.art.2014.9. ISSN 2409-5788.
- ↑ 3,0 3,1 «Accipiter soloensis: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Juana, Eduardo De; Hoyo, Josep Del; Fernández-Cruz, Manuel; Ferrer, Xavier; Sáez-Royuela, Ramón; Sargatal, Jordi (2012-06). «Nombres en Castellano De Las Aves Del Mundo Recomendados Por La Sociedad Española De Ornitología». Ardeola. 59 (1): 157–165. doi:10.13157/arla.59.1.2012.157. ISSN 0570-7358.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարճամատ ճուռակի ձայնը
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Կարճամատ ճուռակ Արխիվացված 2021-04-13 Wayback Machine
- «Տաքսոնոմիա և տարածվածություն». Hawks and Eagles (Accipitridae) (անգլերեն). IBC.Lynxeds.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարճամատ ճուռակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարճամատ ճուռակ» հոդվածին։ |
|