Կարճամատ ճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարճամատ ճուռակ
Կարճամատ ճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Տեսակ Կարճամատ ճուռակ
Լատիներեն անվանում
Accipiter soloensis
(Horsfield, 1821)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարճամատ ճուռակ[1] (տարբերակներ՝ չինական ճուռակ կամ չինական ճնճղաբազե[2]) (լատ.՝ Accipiter soloensis) ճուռակների ընտանիքի (Accipitridae) չվող գիշատիչ թռչուն։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Juvenile Chinese Sparrowhawk in flight.JPG

Կարճամատ ճուռակի մարմնի ընդհանուր երկարությունը 30-36 սմ է, ընդ որում էգերը արուներից մեծ են։ Այն շատ նման է փոքրիկ ճնճղաբազեի արուին, բայց տարեց թռչունի մոտ մարմնի ստորին մասում գտնվող լայնակի օղակները գործնականում բացակայում է, մատները համեմատաբար կարճ են։ Տարեց թռչունները առանձնանում են թևերի հստակ տեսանելի սև վերջավորություններով։ Արու թռչունի մարմնի վերևի մասը մոխրագույն է, ներքևը՝ սպիտակ, աչքի ծիածանաթաղանթը կարմիր է։ Էգ թռչունի թևերի տակ շիկակարմիր կրծքավանդակն է, իսկ աչքերը դեղին են։ Երիտասարդ թռչունները ունենում են մոխրագույն գլուխ, մարմնի ստորին մասը շագանակագույն է և աչքերը դեղին են, ինչպես էգ թռչունների մոտ։ Մարմնի վերին մակերեսը շերտավոր է, իսկ ազդրի վրա առկա են լայնակի շերտեր։ Թևերի սև վերջավորությունները այնքան էլ նկատելի չեն[3]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամատ ճուռակի բնադրման արեալը տարածվում է Չինաստանի արևելյան մասում, որը ձգվում է արևմուտքից մինչև Սիչուան, իսկ հարավում մինչև Գուանսի, Գուանդուն և Թայվան։ Հյուսիսում, տարածման արեալի մեկուսացված մասը ընդգրկում է Չինաստանի սահմանամերձ շրջանները, Կորեական թերակղզին և Ռուսաստանի Պրիմորսկի շրջանի ծայր հարավը[3]։

Ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թռչունները ձմեռում են Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում, չվում են Հարավարևմտյան Ասիայի մեծ մասը։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամատ ճուռակը հիմնականում սնվում է գորտերով, բայց կարող է նաև որսալ և բռնել մողեսներ։ Այն բնադրում է անտառներում, սովորաբար անտառեզրերին։ Այս թռչունների պոպուլյացիոն քանակը գնահատվում է 10,000-ից 100,000 տեսակ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504 
  2. Сергей Кибальник (2014)։ «МЕМУАРЫ БЕЗ КУПЮР: ДОСТОЕВСКИЙ В ВОСПОМИНАНИЯХ, ЗАПИСНЫХ КНИЖКАХ И ДНЕВНИКАХ НА САЙТЕ ПУШКИНСКОГО ДОМА»։ Неизвестный Достоевский 1 (1)։ ISSN 2409-5788։ doi:10.15393/j10.art.2014.9 
  3. 3,0 3,1 «Accipiter soloensis: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-01-03 
  4. Juana Eduardo De, Hoyo Josep Del, Fernández-Cruz Manuel, Ferrer Xavier, Sáez-Royuela Ramón, Sargatal Jordi (2012-06)։ «Nombres en Castellano De Las Aves Del Mundo Recomendados Por La Sociedad Española De Ornitología»։ Ardeola 59 (1): 157–165։ ISSN 0570-7358։ doi:10.13157/arla.59.1.2012.157 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]