Կատուլլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուլլուս
լատին․՝ Gaius Valerius Catullus
Ծնվել էմոտ մ. թ. ա. 84
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էմոտ մ. թ. ա. 54
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԺանրերLatin poetry?
Համատեղ ապրողClodia?
 Catullus Վիքիպահեստում

Գայուս Վալերիուս Կատուլլուս (լատին․՝ Gaius Valerius Catullus, շուրջ մ.թ.ա. 87 թ., Վերոնա – շուրջ մ.թ.ա. 54 թ.), Հին Հռոմի նշանավոր բանաստեղծներից մեկը, առավել հայտնի է իր կարճ նրբակերտ կրքային սիրային բանաստեղծություններով, որտեղ անկեղծ, առանց հեգնանքի և հումորի արտահայտել է սիրո, կարոտի, հիասթափության, քնքշության, բուռն կրքի, տառապանքի զգացմունքները։ Կատուլլուսի սիրային բանաստեղծությունները նվիրված են Կլոդիա անունով մի կնոջ (բանաստեղծը նրան ներկայացնում է Լեսբիա անունով), որը հռչակված էր Հռոմում իր գեղեցկությամբ և թեթև վարքով։ Նրա պոեզիան պահպանվել է 100-ից ավելի ոտանավորներ բովանդակող մի գորքույկով, որի մեջ կան ինչպես քաղաքական ու դիցաբանական, այնպես էլ սիրային ու անձնական տարբեր ծավալի գրվածքներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն, Երևան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291