Կաստրու Ալվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստրու Ալվիս
Ծննդյան անունբրազ.-պորտ.՝ Antônio Frederico de Castro Alves
Ծնվել էմարտի 14, 1847(1847-03-14)[1][2][3][…]
ԾննդավայրՄուրիտիբա, Իտամարաժու[4]
Վախճանվել էհուլիսի 6, 1871(1871-07-06)[1][2][3][…] (24 տարեկան)
Վախճանի վայրՍալվադոր, Իտամարաժու, Բրազիլիա
ԳերեզմանCemitério do Campo Santo
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուպորտուգալերեն
ԱզգությունPardo Brazilians?
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFaculdade de Direito do Recife? և Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներEspumas Flutuantes?, O Navio Negreiro? և Q19525373?[4]
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
Համատեղ ապրողEugênia Câmara?
Изображение автографа
 Castro Alves Վիքիպահեստում
Կաստրու Ալվիսի հուշարձանը հայրենի քաղաքում, որը նրա անունն է կրում

Կաստրու Ալվիս (պորտուգալերեն՝ Antônio Frederico de Castro Alves, մարտի 14, 1847(1847-03-14)[1][2][3][…], Մուրիտիբա, Իտամարաժու[4] - հուլիսի 6, 1871(1871-07-06)[1][2][3][…], Սալվադոր, Իտամարաժու, Բրազիլիա), 19-րդ դարի բրազիլացի բանաստեղծ, թատերագիր, որ լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես աբոլիցիոնիստական (ստրկության դեմ) և հանրապետական ոգով գրած ստեղծագործությունների շնորհիվ։ «Կոնդորիզմ» (Condorism) ռոմանտիկական գրական շարժման համբավավոր ներկայացուցիչը լինելով՝ արժանացել է O Poeta dos Escravos (ստրուկների բանաստեղծ) պատվանունին[5]։ 22 տարեկան հասակում ընտրվել է Բրազիլական գրականության ակադեմիայի անդամ, որտեղ զբաղեցրել է 7-րդ աթոռը[6]։ Չնայած կարճ կյանք է ունեցել և ոչ տևական գրական գործունեություն, բայց հասցրել է ստեղծել այնպիսի երկեր, որ նրան համարում են Բրազիլիայի մեծագույն բանաստեղծներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրուն տասներկու տարեկան հասակում կորցրել է մորը։ Թեև դժվարությամբ, հաջողել է 1864 թվականին ընդունվել Ռեսիֆիի համալսարան։ Այդ ընթացքում գրած առաջին պոեմները՝ «Os Escravos»-ը («Ստրուկները») և «A Cachoeira de Paulo Afonso»-ն («Պաուլու Աֆոնսու ջրվեժը») արդեն լայն ճանաչում էին բերել նրան։

1866 թվականին մահացել է նաև հայրը, եղբայրն էլ ինքնասպան է եղել։ Այդուհանդերձ՝ Կաստրուն չի վհատվել, եռանդուն կերպով հասարակական գործունեություն է ծավալել, ընկերոջ՝ Ռույ Բարբոզայի հետ ստրկության վերացման համար պայքարող հասարակական կազմակերպություն է հիմնել։ Այդ ժամանակ է, որ ծանոթացել ու մտերմացել է պորտուգալացի դերասանուհի Էուժենիա Կամարայի հետ, և սերը ոգեշնչել է, մղել ստեղծագործական նոր նվաճումների։ 1867 թվականին Կաստրուն գրել է «Գոնզագա» դրաման, որը բեմադրվելով՝ փոթորկալի հաջողություն է ունեցել։ Այդ նույն տարում սիրահար զույգը տեղափոխվել է Սան Պաուլու, որտեղ Կաստրուն, դարձյալ հանրության և հատկապես երիտասարդության սիրով շրջապատված, դարձել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող։ Բայց 1868-ին Էուժենիան լքել, հեռացել է՝ խոր վշտի մեջ թողնելով պոետին։

1868 թվականի նոյեմբերի 11-ին որսի ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել է նրա ոտքը, որը ստիպված են եղել կտրել՝ փտախտի առաջացումը կանխելու համար։ Դրան գումարվել է տուբերկուլյոզը, և երիտասարդ բանաստեղծը 1870 թվականին վերադարձել է հայրենի եզերք՝ Բաիա, որտեղ հույս ուներ ապաքինվել։ Այդ ընթացքում հաջողել է հրատարակել «Espumas flutuantes» («Լողացող փրփուր») բանաստեղծական ժողովածուն՝ կենդանության օրոք լույս ընծայած իր միակ գիրքը։ Իսկ բուժվել, ցավոք, չի հաջողել. 1871 թվականին՝ 24 տարեկան հասակում, տաղանդավոր գրողը կնքել է իր մահկանացուն։

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծի հայրենի քաղաքը՝ Կուռալինյոն, ի պատիվ և ի հիշատակ նրա՝ վերանվանվել է (Բաիա նահանգի Կաստրու Ալվիս համայնք)
  • Սան Պաուլուում 1952 թվականին հիմնվել է Կաստրու Ալվիսի անունը կրող մասոնական օթյակը[7]։
  • Բաիա նահանգի վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք Սալվադորի Կամպու Գրանդի շրջանում 1967 թվականին բացվել է Կաստրու Ալվիսի անվան թատրոնը, որը նախագծել են ճանաչված ճարտարապետներ Ժոզե Բինյա Ֆիլյոն և Ումբերտո Լեմոս Լոպեսը[8]։
  • Սալվադոր քաղաքում 1961 թվականին բացվել է B'nai B'rith կազմակերպության օթյակ, որը նույնպես կրում է բանաստեղծ Կաստրու Ալվիսի անունը[9]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի բրազիլացի նշանավոր գրող Ժորժի Ամադուն Կաստրու Ալվիսի մասին կենսագրական վեպ է գրել, որի հիման վրա 1949 թվականին նկարահանվել է Vendaval Maravilhoso գեղարվեստական կինոնկարը։ Տաղանդավոր բանաստեղծի կերպարը այստեղ մարմնավորել է Պաուլու Մաուրիսիուն[10]։ 1999 թվականին կինոռեժիսորներ Բրունո Գարսիան և Սիլվիո Տենդլերը նկարահանել են Castro Alves: Retrato Falado do Poeta փաստավավերագրական կինոնկարը[11]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1870 Espumas Flutuantes. («Լողացող փրփուր»)
  • 1875 Gonzaga ou a Revolução de Minas. («Գոնզագա, կամ՝ Հեղափոխություն Մինասում»)
  • 1876 Cachoeira de Paulo Afonso. («Պաուլու Աֆոնսու ջրվեժը»)
  • 1880 Vozes D'África. («Աֆրիկայի ձայները»)
  • 1880 O Navio Negreiro. («Նեգրական նավը»)
  • 1883 Os escravos. («Ստրուկները»)

Կաստրու Ալվիսը նաև դրսևորել է վարպետ թարգմանչի անուրանալի ձիրք. թարգմանել է Վիկտոր Հյուգոյի և Ջորջ Գորդոն Բայրոնի մի շարք բանաստեղծություններ, որոնք տեղ են գտել նրա Espumas Flutuantes ժողովածուում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H.Ferreira Lima - Castro Alves e a sua época, anno 1942, San Paolo
  • P.Calmon - História de Castro A., anno 1947, Rio de Janeiro
  • X. Marques - Vida de Castro Alves, anno 1924, Rio de Janeiro
  • Jorge Amado - ABC de Castro Alves: louvações, anno 1941, San Paolo
  • Alberto Costa e Silva - Castro Alves. Um poeta Sempre jovem, anno 2006, San Paolo
  • Gianfrancesco Guarnieri - Castro Alves pede passagem, anno 1971, San Paolo
  • Жоржи Амаду. Кастро Алвес. М.: Молодая гвардия, 1963 (ЖЗЛ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.enciclopedia.cat/EC-GEC-0016355.xml
  5. Santana, Mateus. «147 anos sem Castro Alves, o Poeta dos Escravos». Fundação Cultural Palmares (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  6. «Castro Alves». Academia Brasileira de Letras (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  7. «Castro Alves Lodge». lojacastroalves.com.br via Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  8. «Castro Alves Theater». www.visitbrasil.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  9. B'nai B'rith (1963). Manual de la B'nai B'rith (p. 36). Santiago, Chile.
  10. Vendaval Maravilhoso (1949) — IMDb
  11. «Caliban | Castro Alves — Retrato falado do poeta». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Պորտուգալերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Նախորդող՝
New creation

Brazilian Academy of LettersPatron of the 7th chair

Հաջորդող՝
Valentim Magalhães (founder)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստրու Ալվիս» հոդվածին։