Jump to content

Կառլեն Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Անանյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 19, 2011(2011-10-19) (87 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1953)[1]
ԱշխատավայրՀայպետնախագիծ և Երևանի քաղաքապետարան
Ուշագրավ աշխատանքներՏիգրան Պետրոսյանի հուշարձան
Պարգևներ
Կառլեն Անանյան Վիքիդարանում

Կառլեն Մարտիրոսի Անանյան (սեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 19, 2011(2011-10-19), Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971), Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1996), թղթակից անդամ (1999)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1986-1990 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ[3]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Անանյանի նախագծերով Երևանում կառուցվել են էստակադով ուղանցույց (1966), Քիմռեակտիվների (1966), Վեդիում՝ գինու գործարանները, Սոչիում՝ պանսիոնատ (1974), Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկներին (1975 թվական, Վերիշեն՝ ԼՂՀ, 1985 թվական, Նոյեմբերյան), 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին (1990 թվական, Երևան), Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձանները և այլն։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974 թվական, 1985 թվական), Մոսկվայում (1999)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլեն Անանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365