Խրիստո Պիմպիրև
Խրիստո Պիմպիրև բուլղար․՝ Христо Цанев Пимпирев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1953 (71 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, երկրաբան և բևեռախույզ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[1] և polar expedition?[1] |
Անդամակցություն | Initiative committee for the promotion of Rumen Radev and Iliana Yotova in the 2021 presidential elections? |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[1] և անգլերեն[1] |
Christo Pimpirev Վիքիպահեստում |
Խրիստո Ցանև Պիմպիրև (բուլղար․՝ Христо Цанев Пимпирев, փետրվարի 13, 1953, Սոֆիա, Բուլղարիա) - բուլղար գիտնական, բևեռախույզ, Անտարկտիդայի հետազոտող, որը բարձրացրել է Բուլղարիայի դրոշը Հարավային բևեռում։ Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ ստանալով երկրաբանության մագիստրոսի աստիճան։ 1981 թվականին նշանակվել է ասիստենտ], 1984 թ.՝ ավագ ասիստենտ, 1988 թ.՝ գլխավոասիստենտ։ 1987 թվականին նրան շնորհվել է երկրաբանական գիտությունների դոկտորի, 1994 թ.՝ դոցենտի, 2005 թ.՝ պրոֆեսորի կոչում։
Բուլղարական անտարկտիկական հետազոտությունների նախաձեռնող-սկզբնավորողն է, 1987-1988 տարեշրջանում կազմակերպել է բուլղարական առաջին անտարկտիկական արշավախումբը։ Բուլղարական ամենամյա գիտարշավների ղեկավարն է, բուլղարական անտարկտիկական ինստիտուտի հիմնադիրն ու նախագահը, 2007 թվականից՝ բևեռային հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրենը։
Պիմպիրևը մասնակցել է Հիմալայների Ամա-Դամբլամ լեռնագագաթի հետազոտման, Տիբեթի չինական մասի քարանձավագիտական գիտարշավներին։ Բացի այդ, գիտարշավների է մասնակցել Վիետնամում, Կոլումբիական Անդերում, Կանադական Արկտիկայի Էլսմիր կղզում։
Իբրև մանկավարժ՝ դասավանդել է պատմական երկրաբանություն ու հնագիտական աշխարհագրություն, դասախոսություններով հանդես եկել ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Ուրուգվայի, Չիլիի, Կոլումբիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Կանադայի, Հարավային Կորեայի և այլ երկրների համալսարաններում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հեղինակել է հինգ գիրք, հարյուր հիսունից ավելի գիտական հոդվածներ, ստեղծել վեց փաստավավերագրական կինոնկար։
2013 թվականի հունվարի 8-ին Խրիստո Պիմպիրևը դարձավ բուլղարացի առաջին բևեռախույզը, ով Հարավային բևեռում առաջին անգամ բարձրացրեց Բուլղարիայի դրոշը։ Այդ սխրանքը նա կատարեց մի գիտարշավի ընթացքում, որը նվիրված էր Ռուալ Ամունդսենի և Վալտեր Սքոթի անտարկտիկական արշավի հարյուրամյակին։
Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական հետազոտությունների միջազգային գիտական կոմիտեում (SCAR) - 1994 թվականից[2]
- Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական ազգային ծրագրերի կառավարման խորհրդում (COMNAP) - 1994 թվականից[3], 2006-2009 թթ.՝ փոխնախագահ
- Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական պայմանագրի խորհրդակցական մարմնում (ATCM) - 1995 թվականից[4]
- Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոպական բևեռային խորհրդում (EPB) - 2001 թվականից[5], 2009-2012 թթ.՝ փոխնախագահ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրիլի և Մեթոդիի 1-ին աստիճանի շքանշան (Բուլղարիա)
- Բևեռային աստղի շքանշան (Մոնղոլիա) Մոնղոլական անտարկտիկական ինստիտուտը հիմնելու և Անտարկտիդայում մոնղոլական գիտական հետազոտությունների հիմքերը դնելու համար
- Սուրբ Կլիմենտ Օրխիդսկու 1-ին աստիճանի մեդալ
- «Ոսկե գիրք» մրցանակ՝ բուլղարական գիտության և մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար
- Պատվո կրծքանշան՝ բուլղարական ազգային իդեալի ձևավորման գործում ներդրած ավանդի համար
- Լյասկովեց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каменов Б., Хр. Пимпирев 1993. Докосване до Антарктида. Университетско издателство „Св. Климент Охридски“
- Pimpirev, Ch., Balabanski, D. 1998. Ice magic/Ледена магия. Университетско издателство „Св. Климент Охридски“
- Pimpirev, Ch., Davidov, N. 2003. Antarctica: The Extreme South. St. Kliment Ochridski University Press, Sofia
- Пимпирев, Хр., 2010. История на Земята. Университетско издателство „Св. Климент Охридски“
- Пимпирев, Хр., 2013. Антарктически дневници. Университетско издателство „Св. Климент Охридски“
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- „Експедиция Антарктида” – БНТ, Програма Атлас (1988) - հեղինակ
- „Българи на Антарктида” – БНТ, Програма Атлас (1994) - հեղինակ
- „Южно лято” – БНТ, Програма Атлас (1995) – հեղինակ
- „България на два океана” - БНТ, Програма Атлас (1996) – սցենարիստ
- „Под знака на Южния кръст” – БНТ (2006) - սցենարիստ
- „Антарктида 2012” – Филм ауторс (2012) - խորհրդատու
- „90 градуса южна ширина” – БНТ (2014) - հեղինակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Scientific Committee on Antarctic Research». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Scientific Council of Managers of National Antarctic Program (COMNAP)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Antarctic Treaty Consultative Meeting (ATCM)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ European Polar Board (EPB) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Произведения от и за Христо Пимпирев Արխիվացված 2019-05-02 Wayback Machine в библиотеки (WorldCat Catalog)
- „Христо Пимпирев за ледената експедиция“, БНТ, „Денят започва в неделя с Георги Любенов“, 21 април 2013 г.
- „Кръстникът на Пимпирев ледник и Пимпирев бряг“ Արխիվացված 2013-04-08 Wayback Machine, ТВ7, предаване „Комисията Павлов“, 2 април 2013 г.
- „Към Южния полюс с проф. Христо Пимпирев“, БНР, интервю на Симеон Идакиев, 11 март 2013 г.
- „На Антарктида няма гадни номера“ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, интервю на Валентина Петкова, в. „Труд“, 10 март 2013 г.
- „Христо Пимпирев се завърна от Южния полюс“, БНТ, „Денят започва“, 18 февруари 2013 г.
- „На Южния полюс след края на света“, репортаж на Катя Тодорова, БНТ, Панорама, 11 януари 2013 г.
- „Чакат ни урагани и суша, не Апокалипсис“ Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, интервю на Милена Минчева, в. „Стандарт“, 19 декември 2012 г.
- „Чисто бяло“ Արխիվացված 2012-11-10 Wayback Machine, интервю на Деница Езекиева, сп. „За хората“, април 2012 г.
- „Властелинът на ледниците“ Արխիվացված 2013-06-28 archive.today, интервю на Евелина Гечева, в. „Политика“, 27 март 2009 г.
- „Водата и Антарктида – бъдещето на човечеството“ Արխիվացված 2019-05-02 Wayback Machine, интервю на Ники Кънчев, Дарик Радио, септември 2009 г.
- „Антарктида крие много тайни за цялата планета“, в. „Лечител“, 15 май 2008 г.
- „5 истории на проф. Христо Пимпирев“, в. „Сега“, 31 декември 2005 г.
- „Пимпирев мечтаел да е овчар в Австралия“ Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, интервю на Силвия Николова, в. „Стандарт“, 13 октомври 2000 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Պիմպիրև» հոդվածին։ |
|