Խուան Սորիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Սորիանո
Juan Francisco Rodríguez Montoya
Ի ծնեԽուան Սորիանո
Ծնվել է1920 օգոստոսի 18
ԾննդավայրՄեքսիկա Մեքսիկա Գվադալախարա
Մահացել էփետրվարի 10, 2006(2006-02-10) (տարիքը 85)
Վախճանի վայրըՄեխիկո
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ազգությունմեքսիկացի
Մասնագիտությունքանդակագործ, խեցեգործ, նկարիչ և գծանկարիչ
Գործունեությունընկարիչ, քանդակագործ, բեմանկարչություն
Պարգևներ և
մրցանակներ
 Juan Soriano Վիքիպահեստում

Խուան Սորիանո (իսպ.՝ Juan Francisco Rodríguez Montoya, 1920, օգոստոսի 18, Գվադալախարա - 2006. փետրվարի 10, Մեխիկո), մեքսիկացի քանդակագործ, նկարիչ, բեմանկարիչ։

Նրա տաղանդն ի հայտ է եկել վաղ տարիքից և բազմաթիվ գրողներ ստեղծագործություններ են ձոնել նրան։ Ցուցադրվել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեքսիկայում՝ Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Մեխիկոյի գեղարվեստի պալատում։ Սորիանոյի մոմնումենտալ ստեղծագործությունները կարելի է տեսնել Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուլը

Սորիանոն ծնվել է Գվադալախարայում, Ռաֆայել Ռոդրիգես Սորիանոյի և Ամալիա Մոնտոյա Նավարոյի ընտանիքում[2]։ Փոքր տարիքից նրան անվանել են Խուան Սորիանո, նախընտրել է հոր մայրական ազգանունը[3]։ Նա իր նախնիներին բնորոշում էր որպես «արտասովոր»[4]։

«Աղավնին»

1933 թվականին Սորիանոյի քույրը նրան ծանոթացնում է նկարիչ Ալֆոնսո Միշել Մարտինեսի հետ, ով նրան ծանոթացնում է էքսպրոսիոնիզմի տարրերի և նեո-բարրոկո նկարչության հետ։ Սովորել է Գվադալախարայի Evolución Studio-ում Ֆրանցիսկո Ռոդրիգոսի մոտ, որտեղ նրան դասավանդել են նաև Ռաուլ Անգիանոն և Խեսուո Գերերո Կալվան[2][5]։

Ուսումնառության ընթացքում հաճախ այցելում էր Խեսուս Ռեյես Ֆերերային, ով նրան իր խանութում հաճախ հանձնարարում էր պատրաստել փաթեթավորման թղթեր, ինչը Սորիանոն դժվարին գործ էր համարում[6]։ Այստեղ նա հնարավորություն ուներ հանդիպելու Լուիս Բարագանին, Ռոբերտո Մոնտենեգրոյին, գրքերից ու ամսագրերից ծանոթանում էր եվրոպական արվեստին, ուսումնասիրում էր Խոսե Մարիա Էստրադայի ստեղծած դիմանկարները, որոնք ընդգրկված էին Ռեյեսի հավաքածուում։ Նա այցելում էր թանգարան և ընթերցում Խոսե Վասկոնսելոսի դասական ստեղծագործություններից[3][7]։

Սորիանոյի առաջին ցուցահանդեսը նրան հնարավորություն տվեց հանդիպելու այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Խոսե Չավես Մորադոն, Լոլա Ալվարես Բրավոն, Մարիա Իսկերդան, ովքեր նրան քաջալերեցին տեղափոխվելու Մեխիկո։ 1935 թվականին, 15 տարեկան հասակում, քրոջ՝ Մարթայի հետ տեղափոխվում են Մեխիկո[2], որտեղ նա շարունակում է ընկերություն անել արվեստագետների հետ՝ գրողներ, մտավորականներ, որոնց Սորիանոն իր կյանքի գանձերից է համարել[4]։ Այդ արվեստագետների շարքին էին դասվում Խավիեր Վիլորուտիան, Կարլոս Պելիկերը, Օկտավիո Պասը (ովքեր բազմաթիվ էսսեներ են գրել նրա մասին), Լոլա և Մանուել Ալվարես Բրավոն, Ռաֆայել Սոլանան (ում հետ 1938 թվականին ճամփորդել է Բերկլիում), Իսաբել Վիլասենյորը, Ֆրիդա Կալոն, Լուպե Մարտինը և Սալվադոր Նովովը[5][7]։ Սոցիալական ներգրավվածության շնորհիվ դարձել է El hijo prodigo և La Revista de la Universidad de México-ի անդամ[3][7]։

1952 թվականին Սորիանոն առաջին անգամ այցելում է Հռոմ, 1954 թվականին՝ Կրետե, որտեղ նկարում է “Apolo y las musas” («Ապոլոն և մուսաները»)։ 1969-1975 թվականներին նա ապրել է Հռոմում, որտեղ սովորել է դասական արվեստ[5][7]։

1963 թվականին Սորիանոն վթարի է ենթարկվում, որի առնչությամբ ստեղծում է El accidente կտավը[7]։

1974 թվականին Փարիզում գրող Սերխիո Պիտոն Սորիանոյին ծանոթացնում է լեհ պարուհի Նարեկ Կելլերի հետ, որից հետո շուրջ 30 տարի նրանք եղել են միասին։ Սորիանոն աշխատում էր անընդմեջ և հոգ էր տանում միայն իր գործերի մասին՝ մնացած հարցերը թողնելով խառնաշփոթ վիճակում։ Կելլերը կառավարում էր նրա գործերի մի մասը և փորձում կարգավորել արտիստի կյանքը։ Նրանք միասին ապրեցին Մեխիկոյում և Փարիզում մինչև Սորիանոյի մահը[4]։ Սորիանոյի մահից հետ Կելլերը արվեստագետի ժառանգությունը խթանել է աշխարհի տարբեր մասերում[8]։

Խուան Սորիանոն մահացել է 2006 թվականին, 85 տարեկան հասակում, Մեխիկոյի Nutrición Salvador Zubirán ազգային ինստիտուտում[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեքսիկական ազգային արվեստի մրցանակ
  • Chevalier des Arts et Lettres (Արվեստի և գրականության շքանշան)
  • Ֆրանսիայի պատվավոր լեգիոնի անդամ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Juan Soriano: retrospectiva, 1937-1997/ Ullán J.M., ed. Madrid: Museo Nacional Centro de Arte Reina Sofía, 1997
  • Poniatowska Elena, Juan Soriano, niño de mil años. México: Plaza Janes, 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. 2,0 2,1 2,2 2,3 Tesoros del Registro Civil Salón de la Plástica Mexicana [Treasures of the Civil Registry Salón de la Plástica Mexicana] (Spanish). Mexico: Government of Mexico City and CONACULTA. 2012. էջեր 208–209.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «Conaculta evoca a Juan Soriano a 93 años de su nacimiento» (Spanish). Guadalajara: El Informador. 2013 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 Teresa del Conde. «Rastros y efectos Juan Soriano. Una semblanza». Revista Electrónica Imágenes (Spanish). Mexico City: Instituto de Investigaciones Estéticas-UNAM. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 Guillermo Tovar de Teresa (1996). Repertory of Artists in Mexico: Plastic and Decorative Arts. Vol. III. Mexico City: Grupo Financiero Bancomer. էջ 300. ISBN 968 6258 56 6.
  6. [Juan Soriano, niño permanente, sin años, malicioso, desamparado: Octavio Paz, CONACULTA, Mexico, August 17, 2013, Spanish http://www.conaculta.gob.mx/detalle-nota/?id=28620#.UmlaglOUTHw |accessdate=October 25, 2013]
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Biografía» (Spanish). Mexico City: Fundacion Juan Soriano y Marek Keller. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Un jardín escultórico para Soriano en Varsovia» (Spanish). Guadalajara: El Informador. 2009 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Սորիանո» հոդվածին։