Jump to content

Խոհանոց Փարիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոհանոց Փարիզում
ռուս.՝ Кухня в Париже
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2014
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Դյաչենկո
ՊրոդյուսերԴմիտրի Դյաչենկո, Վյաչեսլավ Մուրուգով, Վիտալի Շլյապպո և Ալեքսեյ Տրոցյուկ
Սցենարի հեղինակՎիտալի Շլյապպո
ԴերակատարներԴմիտրի Նազարով, Օլեգ Տաբակով, Վենսան Պերես, Դմիտրի Նագիև, Ֆրանսուա Բերլեան, Mark Bogatyryov? և Ելենա Պոդկամինսկայա
ԵրաժշտությունAnton Silayev?
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունYellow, Black and White, ՍՏՍ (հեռուստաընկերություն) և Ցենտրալ Փարթներշիփ
Տևողություն106 րոպե
Բյուջե2 300 000 $
Շահույթ13 969 785 $
ՆախորդԽոհանոց
ՀաջորդԽոհանոց: Վերջին կռիվը

«Խոհանոց Փարիզում» (ռուս.՝ «Кухня в Париже»), «ՍՏՍ» և «Yellow, Black and White» հեռուստաընկերությունների ռուսական լիամետրաժ կատակերգական կինոնկար։ Համարվում է «Խոհանոց» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի շարունակությունը։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 1-ին Ռուսաստանի բոլոր կինոթատրոններում։ Հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 12-ին «ՍՏՍ» հեռուստաալիքով։

Երրորդ սեզոնի իրադարձություններից հետո «Կլոդ Մոնե» ռեստորանը շարունակեց և ամրապնդեց իր համբավը Մոսկվայում՝ մնալով ծաղկուն հաստատություն՝ հմուտ սեփականատերով, ջանասեր տնօրենով և հիանալի խոհանոցով։ Սակայն թիմի բոլոր հույսերն ու ջանքերը կտրվում են այն պատճառով, որ ռեստորանը չկարողացավ պատրաստել և կազմակերպել միջազգային միջոցառում՝ հանդիպում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև:

Աշխատողները և ռեստորանի տերը ստիպված են նոր աշխատավայր փնտրել և, թողնելով նախկին «Կլոդ Մոնեն», շտապում են «սիրո քաղաք»՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Նոր աշխատանք, նոր համ և նոր մրցակիցներ: Վիկտոր Բարինովը հանդիպում է իր հորը՝ Փարիզի լավագույն ռեստորանի խոհարարին։ Մաքսիմ Լավրովը պետք է մրցի Վիկտորյայի ֆրանսիացի երկրպագուի հետ, որն ի վերջո կփորձի ամուսնության առաջարկ անել նրան։ Ֆիլմն ավարտվում է Մաքսիմի և Վիկտորյայի հարսանիքով, ինչպես նաև ռեստորանի անձնակազմի վերադարձով Ռուսաստան։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի գարնանը «Խոհանոց» հեռուստասերիալի ստեղծողները հանդիպեցին Փարիզում՝ նշելու նախագծի 2-րդ սեզոնի թողարկումը։ Սեն գետի ափերով քայլելիս միտք առաջացավ նկարահանել «Խոհանոցը» ֆիլմը Ֆրանսիայի մայրաքաղաքում։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի են ունեցել նկարահանումները որոնք եղել են հիմնականում Ֆրանսիայում և սկսվել են Փարիզում, իսկ 2014 թվականի փետրվարի 18-ին ավարտվել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, նկարահանման գործընթացը տևել է 53 օր, նկարահանվել է 107 րոպե ժամանակ։ 2014 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում[1] և Սանկտ Պետերբուրգում[2], համապատասխանաբար, «Օկտյաբր» և «Խուդոժեստվեննի» կինոթատրոններում տեղի ունեցավ ֆիլմի նախապրեմիերային ցուցադրություն, որին մասնակցում էին ֆիլմի գլխավոր դերակատարներ Ելենա Պոդկամինսկայան, Մարկ Բոգատիրյովը և Վենսան Պերեսը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոն։

«Խոհանոց Փարիզում» ֆիլմի հաջողությունից հետո սկսվեց աշխատանք նոր գեղարվեստական ​​ֆիլմի վրա, որի նկարահանումներն ի սկզբանե նախատեսված էին Չինաստանում (աշխատանքային անվանումը՝ «Խոհանոց Շանհայում»[3])։ Սակայն, ի վերջո, որոշվել է ֆիլմը նկարահանել Սոչիում, Մոսկվայում և Աբխազիայում և այլ անունով՝ «Խոհանոց։ Վերջին մենամարտը»[4]։ 2017 թվականի ապրիլի 20-ին կինոթատրոններում կայացել է երկրորդ լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

Դերասան Դեր
Մարկ Բոգատիրյով Մաքսիմ Լեոնիդովիչ Լավրով (Մաքս, Օգուզոկ) խոհորոր Մաքսիմ Լեոնիդովիչ Լավրով (Մաքս, Օգուզոկ)
Ելենա Պոդկամինսկայա Վիկտորիա Սերգեևնա Գոնչարովա ռեստորանի տնօրեն Վիկտորիա Սերգեևնա Գոնչարովա
Դմիտրի Նազարով Վիկտոր Պետրովիչ Բարինով շեֆ-խոհարար Վիկտոր Պետրովիչ Բարինով
Դմիտրի Նագիև Դմիտրի Վլադիմիրովիչ Նագիև երկու ռեստորանների սեփականատեր Դմիտրի Վլադիմիրովիչ Նագիև
Վիկտոր Խորինյակ Կոնստանտին Կոնստանտինովիչ Անիսիմով (Կոստյա) բարմեն Կոնստանտին Կոնստանտինովիչ Անիսիմով (Կոստյա) Նաստյայի ամուսինը՝ Մաքսի լավագույն ընկերը
Սերգեյ Լավիգին Արսենի Անդրեևիչ Չուգանին (Սենյա) ունիվերսալ խոհարար, մսի մասնագետ Արսենի Անդրեևիչ Չուգանին (Սենյա) Ֆեդյայի լավագույն ընկերը
Միխայիլ Տարաբուկին Ֆյոդոր Միխայլովիչ Յուրչենկո (Ֆեդյա) ունիվերսալ խոհարար, ձկան մասնագետ Ֆյոդոր Միխայլովիչ Յուրչենկո (Ֆեդյա) Սենիի լավագույն ընկերը
Նիկիտա Տարասով Լուի Բենուա հրուշակագործ Լուի Բենուա
Սերգեյ Եպիշև Լև Սեմյոնովիչ Սոլովյով (Լյովա) սու-շեֆ խոհարար Կլոդ Մոնե Լև Սեմյոնովիչ Սոլովյով (Լյովա) Շեֆի ընկերը
Վենսան Պերես Նիկոլա Դյուպոն Ֆրանսիայի Նախագահին առընթեր արարողակարգի պետ Նիկոլա Դյուպոն Վիկիի ընկերը
Օլգա Կուզմինա Անաստասիա Ստեպանովնա Անիսիմովա (Նաստյա) մատուցողուհի Կլոդ Մոնե Անաստասիա Ստեպանովնա Անիսիմովա (Նաստյա) Կոստյայի կինը
Ժանիլ Ասամբեկովա Ainura Zhannatbekovna Kenensarova հավաքարար-աման լվացող Կլոդ Մոնե Ainura Zhannatbekovna Kenensarova
Ելենա Չերնյավսկայա Անջելինա Յարոսլավովնա Սմիրնովա հոստես Կլոդ Մոնե Անջելինա Յարոսլավովնա Սմիրնովա
Իրինա Տեմիչևա Եվա Բելեցկայա մատուցողուհի Կլոդ Մոնե Եվա Բելեցկայա
Այլք
Դերասան Դեր
Օլեգ Տաբակով Պյոտր Արկադիևիչ Բարինով Փարիզի «Վիկտոր» ռեստորանի շեֆ-խոհարար Պյոտր Արկադիևիչ Բարինով Վիկտոր Բարինովի հայրը
Ջիբ Պոկտիեր Բալթազար Բարդուղիմեու Ավրորայի սու-շեֆ խոհարար Բալթազար Բարդուղիմեու
Էլենա Նոգուեռա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսիայի նախագահ
Անատոլի Գորբունով Ռուսաստանի նախագահ Ռուսաստանի նախագահ
Իգոր Իվանով Սերգեյ Սերգեևիչ ՌԴ Նախագահի արարողակարգի բաժնի վարիչ Սերգեյ Սերգեևիչ
Կրիստիան Բյուժո Ֆիլիպ Բուալո ռեստորանի քննադատ Ֆիլիպ Բուալո
Եկատերինա Զախարովա Սոֆի Ավրորա ռեստորանի մատուցողուհի Սոֆի
Դինա Կասսամա Մերի Պյոտր Արկադևիչ Բարինովի կինը Մերի
Կիրա Կրեյլիս-Պետրովա Լյուբովյ Մաքսիմի տատիկը Լյուբովյ
Վյաչեսլավ Գիլինով Մաքսիմ Իլյիչ Մաքսիմի պապը Մաքսիմ Իլյիչ
  • Ֆիլմն արժանացել է «Ժորժ-2015» Ժողովրդական մրցանակի՝ «Լավագույն ռուսական կատակերգություն» անվանակարգում[5]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բարձր գնահատականներ[6][7][8][9]։

  • Եվգենի Ուխով, Film.ru-ի մեկնաբան.
Ֆիլմի հումորը տեղն է. կատակների խտությունն ու մակարդակը հիշեցնում են ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի մյուս գործերը... <...> «Խոհանոցը» գերում է իր աներևակայելի վառ, հյութեղ պատկերով։ Համակցված օրիգինալ և հնարամիտ գրաֆիկայի հետ, որոնք օգտագործվում են ոչ սովորական ձևով, դիտումն իսկապես դառնում է «գաստրոնոմիկ» հաճույքի հետ համեմատելի:[10]
  • Ֆիլմի սկզբում ծաղրված են «Ռատատույ» մուլտֆիլմի որոշ դրվագներ, որի ռուսերեն կրկնօրինակմանը մասնակցել է դերասան Դմիտրի Նազարովը[11]։ Նաև ֆիլմի սկզբում Շեֆն իր աշխատասենյակում ունի մուլտֆիլմի DVD սկավառակ։
  • Անատոլի Գորբունովը, որը կատարում է Ռուսաստանի նախագահի դերը, «Մեգաֆոն» ԲԲԸ-ի կովկասյան՝ Սոչիի մասնաճյուղի տնօրենն է[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Премьера «Кухни в Париже» Արխիվացված 2015-09-20 Wayback Machine 24 апреля 2014
  2. Венсан Перес представил «Кухню в Париже» Արխիվացված 2014-04-26 Wayback Machine Российская газета, 24 апреля 2014
  3. «Кухня в Париже» выиграла кино-премию «Жорж 2015» Արխիվացված 2014-01-18 Wayback Machine 8 апреля 2015
  4. ««Кухня»: приключения продолжаются!». Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին. Վերցված է 2016-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Итоги кинопремии «Жорж 2015» Արխիվացված 2016-08-21 Wayback Machine 8 апреля 2015
  6. «Кухня в Париже»: Россия, которую мы потеряли Արխիվացված 2017-04-24 Wayback Machine «Афиша», 28 апреля 2014
  7. «Кухня в Париже» выходит в прокат Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Российская газета, 30 апреля 2014
  8. Отведать Париж и уцелеть Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Известия, 29 апреля 2014
  9. Развернули «Кухню» Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Ведомости, 7 мая 2014
  10. Рецензия на фильм Кухня в Париже Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Film.ru, 23 апреля 2014
  11. «Кухня в Париже» — киноверсия сериала о неловких людях и хороших поварах Արխիվացված 2014-05-14 Wayback Machine Ведомости, 7 мая 2014
  12. «Руководство Кавказского филиала ОАО «МегаФон» / Горбунов Анатолий Васильевич / МегаФон Корпоративный сайт». Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-06-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]