Վիկտոր Խորինյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Խորինյակ
Хориняк, Виктор Викторович
Ծնվել էմարտի 22, 1990 (34 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկի շրջան
ՄասնագիտությունԴերասան
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
ԹատրոնԱ․ Պ․ Չեխովի անվան Մոսկովյան Գեղարվեստական Թատրոն[1]
IMDbID 5683792
 Victor Khorinyak Վիքիպահեստ

Վիկտոր Վիկտորովիչ Խորինյակ (ռուս.՝ Виктор Викторович Хориняк, մարտի 22, 1990(1990-03-22), Մինուսինսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ա․ Պ․ Չեխովի անվան մոսկովյան գեղարվեստական թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի մարտի 22-ին Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկի շրջանում։ Ունի ավագ քույր և եղբայր[2] :

Ավարտել է մոսկովյան գեղարվեստական թատրոն-դպրոցը։ Նա պատմում է, որ չորս տարվա ուսման ընթացքում ժամը 7-11 անց է կացրել պարապմունքներում, իսկ հետո մինչև առավոտյան 6-ը եղել է պահակ ռեստորանում։

Երկրորդ կուրսից հրավիրում էին խաղալ թատրոնում։ 2011 թվականին ընդունվում է թատրոնի հիմնական դերասանների խումբը։

2007 թվականից նկարահանվում է ֆիլմերում։ 2010 թվականից նկարահանվում է «Խոհանոց» և «Էլեոն հյուրանոց» հեռուստասերիալներում։

Զբաղվում է սպորտով, սիրում է բասկետբոլ և բռնցքամարտ։ Ամուսնացած է, ունի որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mxat.ru/actors/khorinyak/%7Ctitle=Վիկտոր(չաշխատող հղում) Խորինյակը Ա․ Պ․ Չեխովի անվան մոսկովյան գեղարվեստական թատրոնի կայքում
  2. «Վիկտոր Խորինյակ կենսագրություն, նկարներ, անձնական կյանք և կին». www.uznayvse.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Խորինյակ» հոդվածին։