Ելենա Պոդկամինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Պոդկամինսկայա
Ծնվել էապրիլի 10, 1979(1979-04-10)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի

Ելենա Պոդկամինսկայա (ռուս.՝ Елена Подкаминская, ապրիլի 10, 1979(1979-04-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Դերասանուհու հայրը՝ Իլյա Միքայելի Պոդկամինսկին, հիմնադրել է Շչերբինկի «Ծիածան» արվեստի ստուդիան։ Մայրը՝ Սվետլանա Եվգենևնան, ղեկավարում է երաժշտական ստուդիայի «Ծիածան» մանկական համույթը և հանդիսանում է Շերբինևյան քաղաքային խորհրդի պատգամավոր[3]։ Ելենա Պոդկամինսկայան 2001 թվականին ավարտել է Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտը։ 2000 թվականից հանդես է գալիս Մոսկվայի սատիրայի թատրոնում[4]։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 2002 թվականից՝ «Պուարոյի անհաջողությունը» հեռուստասերիալում մարմնավորելով Ուրսուլա Բորնի կերպարը։ 2012 թվականից հեռուստադիտողներին առավել հայտնի է դարձել մասնակցելով «Խոհանոց» հեռուստասերիալի նկարահանումներին[5]։ 2013 թվականի հունիսին Ելենա Պոդկամինսկայան հայտնվել է տղամարդկանց «Մաքսիմ» ամսագրի շապիկի վրա[6]։ 2013 թվականի նոյեմբերի 30-ին դարձել է «Պարեր աստղերի հետ» շոուի հաղթող, որտեղ հանդես է եկել Անդրեյ Կարպովինի հետ։ 2014 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 28-ը մանսակցել է ռուսական առաջին հանրային ալիքի՝ «Սառցե դարաշրջան 5» ամենօրյա հեուստատեսային շոուին Պյոտր Չերնիշովի հետ, և նրանք արժանացել են հանդիսատեսի համակրանք մրցանակին։

Ստեղծագործությունների գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա արտասովոր է, գրավիչ, կարող է էքսցենտրիկ լինել, նաև՝ ուղղամիտ, և այս բոլորի հետ մեկտեղ՝ նրա խաղում կա նախկին երգիծանքից ինչ-որ բան, երբ հումորը բարդ էր, իսկ երգիծանքը՝ արտառոց։
- Գրիգորի Զասլավսկի[7]

2012 թվականին «Ժառանգության միջոցներ» պիեսում մարմանվորած դերի համար արժանացել է քննադատների բարձր գնահատականին. պիեսում հանդես է եկել Ֆյոդոր Դոբրանրավովի հետ[8]։

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր Մոսկվայի սատիրայի թատրոնում՝

  • «Слишком женатый таксист» - Բարբարա Սմիթ[9]
  • «Хомо эректус» - մարմնավաճառ Կսի[7]
  • «Средства от наследства» - Իզաբելլա[8]
  • «Мольер (Кабала святош)» - Արմանդա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Оксана Крученко (2013-03-28)։ «Елена Подкаминская: Быть звездой суетно»։ Вечерняя Москва։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2014-01-25 
  4. «Официальный сайт московского академического театра сатиры»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-28 
  5. «Елена Подкаминская: «В ресторанах боюсь ворваться на кухню и начать руководить!»» (интервью)։ Комсомольская правда։ 2012-12-05։ Արխիվացված օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-24 
  6. Елена Подкаминская в журнале Maxim
  7. 7,0 7,1 Григорий Заславский (2005-02-25)։ «Человек прямостоящий и театр прямолежащий»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-24 
  8. 8,0 8,1 О. Никитин / «Литературная газета» (2012-12-20)։ «Лучшее средство от всего»։ Портал культурного наследия России։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-24 
  9. Марина Шимадина (2003-06-21)։ «Слишком смешная комедия»։ Коммерсантъ։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]