Խոհանոց Փարիզում
Խոհանոց Փարիզում ռուս.՝ Кухня в Париже | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2014 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմիտրի Դյաչենկո |
Պրոդյուսեր | Դմիտրի Դյաչենկո, Վյաչեսլավ Մուրուգով, Վիտալի Շլյապպո և Ալեքսեյ Տրոցյուկ |
Սցենարի հեղինակ | Վիտալի Շլյապպո |
Դերակատարներ | Դմիտրի Նազարով, Օլեգ Տաբակով, Վենսան Պերես, Դմիտրի Նագիև, Ֆրանսուա Բերլեան, Mark Bogatyryov? և Ելենա Պոդկամինսկայա |
Երաժշտություն | Anton Silayev? |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Yellow, Black and White, ՍՏՍ (հեռուստաընկերություն) և Ցենտրալ Փարթներշիփ |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 2 300 000 $ |
Շահույթ | 13 969 785 $ |
Նախորդ | Խոհանոց |
Հաջորդ | Խոհանոց: Վերջին կռիվը |
«Խոհանոց Փարիզում» (ռուս.՝ «Кухня в Париже»), «ՍՏՍ» և «Yellow, Black and White» հեռուստաընկերությունների ռուսական լիամետրաժ կատակերգական կինոնկար։ Համարվում է «Խոհանոց» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի շարունակությունը։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 1-ին Ռուսաստանի բոլոր կինոթատրոններում։ Հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 12-ին «ՍՏՍ» հեռուստաալիքով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ սեզոնի իրադարձություններից հետո «Կլոդ Մոնե» ռեստորանը շարունակեց և ամրապնդեց իր համբավը Մոսկվայում՝ մնալով ծաղկուն հաստատություն՝ հմուտ սեփականատերով, ջանասեր տնօրենով և հիանալի խոհանոցով։ Սակայն թիմի բոլոր հույսերն ու ջանքերը կտրվում են այն պատճառով, որ ռեստորանը չկարողացավ պատրաստել և կազմակերպել միջազգային միջոցառում՝ հանդիպում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև:
Աշխատողները և ռեստորանի տերը ստիպված են նոր աշխատավայր փնտրել և, թողնելով նախկին «Կլոդ Մոնեն», շտապում են «սիրո քաղաք»՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Նոր աշխատանք, նոր համ և նոր մրցակիցներ: Վիկտոր Բարինովը հանդիպում է իր հորը՝ Փարիզի լավագույն ռեստորանի խոհարարին։ Մաքսիմ Լավրովը պետք է մրցի Վիկտորյայի ֆրանսիացի երկրպագուի հետ, որն ի վերջո կփորձի ամուսնության առաջարկ անել նրան։ Ֆիլմն ավարտվում է Մաքսիմի և Վիկտորյայի հարսանիքով, ինչպես նաև ռեստորանի անձնակազմի վերադարձով Ռուսաստան։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի գարնանը «Խոհանոց» հեռուստասերիալի ստեղծողները հանդիպեցին Փարիզում՝ նշելու նախագծի 2-րդ սեզոնի թողարկումը։ Սեն գետի ափերով քայլելիս միտք առաջացավ նկարահանել «Խոհանոցը» ֆիլմը Ֆրանսիայի մայրաքաղաքում։
2013 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի են ունեցել նկարահանումները որոնք եղել են հիմնականում Ֆրանսիայում և սկսվել են Փարիզում, իսկ 2014 թվականի փետրվարի 18-ին ավարտվել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, նկարահանման գործընթացը տևել է 53 օր, նկարահանվել է 107 րոպե ժամանակ։ 2014 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում[1] և Սանկտ Պետերբուրգում[2], համապատասխանաբար, «Օկտյաբր» և «Խուդոժեստվեննի» կինոթատրոններում տեղի ունեցավ ֆիլմի նախապրեմիերային ցուցադրություն, որին մասնակցում էին ֆիլմի գլխավոր դերակատարներ Ելենա Պոդկամինսկայան, Մարկ Բոգատիրյովը և Վենսան Պերեսը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոն։
«Խոհանոց Փարիզում» ֆիլմի հաջողությունից հետո սկսվեց աշխատանք նոր գեղարվեստական ֆիլմի վրա, որի նկարահանումներն ի սկզբանե նախատեսված էին Չինաստանում (աշխատանքային անվանումը՝ «Խոհանոց Շանհայում»[3])։ Սակայն, ի վերջո, որոշվել է ֆիլմը նկարահանել Սոչիում, Մոսկվայում և Աբխազիայում և այլ անունով՝ «Խոհանոց։ Վերջին մենամարտը»[4]։ 2017 թվականի ապրիլի 20-ին կինոթատրոններում կայացել է երկրորդ լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մարկ Բոգատիրյով | խոհորոր Մաքսիմ Լեոնիդովիչ Լավրով (Մաքս, Օգուզոկ) |
Ելենա Պոդկամինսկայա | ռեստորանի տնօրեն Վիկտորիա Սերգեևնա Գոնչարովա |
Դմիտրի Նազարով | շեֆ-խոհարար Վիկտոր Պետրովիչ Բարինով |
Դմիտրի Նագիև | երկու ռեստորանների սեփականատեր Դմիտրի Վլադիմիրովիչ Նագիև |
Վիկտոր Խորինյակ | բարմեն Կոնստանտին Կոնստանտինովիչ Անիսիմով (Կոստյա) Նաստյայի ամուսինը՝ Մաքսի լավագույն ընկերը |
Սերգեյ Լավիգին | ունիվերսալ խոհարար, մսի մասնագետ Արսենի Անդրեևիչ Չուգանին (Սենյա) Ֆեդյայի լավագույն ընկերը |
Միխայիլ Տարաբուկին | ունիվերսալ խոհարար, ձկան մասնագետ Ֆյոդոր Միխայլովիչ Յուրչենկո (Ֆեդյա) Սենիի լավագույն ընկերը |
Նիկիտա Տարասով | հրուշակագործ Լուի Բենուա |
Սերգեյ Եպիշև | սու-շեֆ խոհարար Կլոդ Մոնե Լև Սեմյոնովիչ Սոլովյով (Լյովա) Շեֆի ընկերը |
Վենսան Պերես | Ֆրանսիայի Նախագահին առընթեր արարողակարգի պետ Նիկոլա Դյուպոն Վիկիի ընկերը |
Օլգա Կուզմինա | մատուցողուհի Կլոդ Մոնե Անաստասիա Ստեպանովնա Անիսիմովա (Նաստյա) Կոստյայի կինը |
Ժանիլ Ասամբեկովա | հավաքարար-աման լվացող Կլոդ Մոնե Ainura Zhannatbekovna Kenensarova |
Ելենա Չերնյավսկայա | հոստես Կլոդ Մոնե Անջելինա Յարոսլավովնա Սմիրնովա |
Իրինա Տեմիչևա | մատուցողուհի Կլոդ Մոնե Եվա Բելեցկայա |
Դերասան | Դեր |
---|---|
Օլեգ Տաբակով | Փարիզի «Վիկտոր» ռեստորանի շեֆ-խոհարար Պյոտր Արկադիևիչ Բարինով Վիկտոր Բարինովի հայրը |
Ջիբ Պոկտիեր | Ավրորայի սու-շեֆ խոհարար Բալթազար Բարդուղիմեու |
Էլենա Նոգուեռա | Ֆրանսիայի նախագահ |
Անատոլի Գորբունով | Ռուսաստանի նախագահ |
Իգոր Իվանով | ՌԴ Նախագահի արարողակարգի բաժնի վարիչ Սերգեյ Սերգեևիչ |
Կրիստիան Բյուժո | ռեստորանի քննադատ Ֆիլիպ Բուալո |
Եկատերինա Զախարովա | Ավրորա ռեստորանի մատուցողուհի Սոֆի |
Դինա Կասսամա | Պյոտր Արկադևիչ Բարինովի կինը Մերի |
Կիրա Կրեյլիս-Պետրովա | Մաքսիմի տատիկը Լյուբովյ |
Վյաչեսլավ Գիլինով | Մաքսիմի պապը Մաքսիմ Իլյիչ |
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմն արժանացել է «Ժորժ-2015» Ժողովրդական մրցանակի՝ «Լավագույն ռուսական կատակերգություն» անվանակարգում[5]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բարձր գնահատականներ[6][7][8][9]։
- Եվգենի Ուխով, Film.ru-ի մեկնաբան.
Ֆիլմի հումորը տեղն է. կատակների խտությունն ու մակարդակը հիշեցնում են ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի մյուս գործերը... <...> «Խոհանոցը» գերում է իր աներևակայելի վառ, հյութեղ պատկերով։ Համակցված օրիգինալ և հնարամիտ գրաֆիկայի հետ, որոնք օգտագործվում են ոչ սովորական ձևով, դիտումն իսկապես դառնում է «գաստրոնոմիկ» հաճույքի հետ համեմատելի:[10] |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի սկզբում ծաղրված են «Ռատատույ» մուլտֆիլմի որոշ դրվագներ, որի ռուսերեն կրկնօրինակմանը մասնակցել է դերասան Դմիտրի Նազարովը[11]։ Նաև ֆիլմի սկզբում Շեֆն իր աշխատասենյակում ունի մուլտֆիլմի DVD սկավառակ։
- Անատոլի Գորբունովը, որը կատարում է Ռուսաստանի նախագահի դերը, «Մեգաֆոն» ԲԲԸ-ի կովկասյան՝ Սոչիի մասնաճյուղի տնօրենն է[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Премьера «Кухни в Париже» Արխիվացված 2015-09-20 Wayback Machine 24 апреля 2014
- ↑ Венсан Перес представил «Кухню в Париже» Արխիվացված 2014-04-26 Wayback Machine Российская газета, 24 апреля 2014
- ↑ «Кухня в Париже» выиграла кино-премию «Жорж 2015» Արխիվացված 2014-01-18 Wayback Machine 8 апреля 2015
- ↑ ««Кухня»: приключения продолжаются!». Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին. Վերցված է 2016-08-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Итоги кинопремии «Жорж 2015» Արխիվացված 2016-08-21 Wayback Machine 8 апреля 2015
- ↑ «Кухня в Париже»: Россия, которую мы потеряли Արխիվացված 2017-04-24 Wayback Machine «Афиша», 28 апреля 2014
- ↑ «Кухня в Париже» выходит в прокат Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Российская газета, 30 апреля 2014
- ↑ Отведать Париж и уцелеть Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Известия, 29 апреля 2014
- ↑ Развернули «Кухню» Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Ведомости, 7 мая 2014
- ↑ Рецензия на фильм Кухня в Париже Արխիվացված 2017-04-24 Wayback Machine Film.ru, 23 апреля 2014
- ↑ «Кухня в Париже» — киноверсия сериала о неловких людях и хороших поварах Արխիվացված 2014-05-14 Wayback Machine Ведомости, 7 мая 2014
- ↑ «Руководство Кавказского филиала ОАО «МегаФон» / Горбунов Анатолий Васильевич / МегаФон Корпоративный сайт». Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-06-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница фильма на сайте продюсерской компании «YBW Group»
|