Ֆրանսուա Բեռլեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ֆրանսուա Բեռլեան
ֆր.՝ François Berléand
BERLEAND François-24x30-2006b.jpg
Ծնվել էապրիլի 22, 1952(1952-04-22)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Ֆրանսուա Բեռլեան (ապրիլի 22, 1952(1952-04-22)[1][2][3], Փարիզ), թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Բեռլեանը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը ազգությամբ հայ էր, մայրը՝ ֆրանսուհի։ Փոքր հասակում Ֆրանսուան տառապել է ջղաձգությունից և կակազումից։ Իր դերասանական առաջին քայլերը կատարել է «Սպլենդիդ» թատերական-էստրադային ստուդիայում; Կինոյում առաջին անգամ դերակատարմամբ հանդես է եկել 1978 թվականին, «Մարտին և Լեա» ֆիլմում։ Նա խաղացել է ֆրանսիական լավագույն ռեժիսորների ֆիլմերում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Ֆրանսուա Բեռլեանը 2000-ական թվականներին հիմնականում նկարահանվել է կոմերցիոն ֆիլմերում։ Նա հրատարակել է ինքնակենսագրական «Անտեսանելի մարդու որդին» վեպը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոչ ոքի չասես»
  • «Տղամարդիկ նախընտրում են գիրուկներին» (1981)
  • «Քայլ ստվերում» (1984)
  • «Զուտ անհատական գործ» (1985),
  • «Ցտեսություն, երեխաներ» (1985),
  • «Միլուն մայիսին» (1990),
  • «Կապիտան Կոնանը» (Ֆրեդ) (1996),
  • «Յոթերորդ երկինք» (1997),
  • «Մարմնի դպրոց» (1998),
  • «Հենց սրտում» (1998),
  • «Իմ փոքրիկ բիզնեսը» (1999)
  • «Ռոմանս X» (1999)
  • «Փոխադրողը» (2002),
  • «Զինվորի եղբայրը» (2002),
  • «Ախ, այդ աղջիկները» (2003),
  • «Փոխադրողը 2» (2005),
  • «Իսկ եթե դա սե՝ր է» (2007)
  • «Փոխադրողը 3» (2008),

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Բեռլեանի ստացած մրցանակներն ու պարգևների առաջադրումը[4]
Տարին Անվանակարգը Ֆիլմի վերնագիրը Արդյունքը
Սեզար
2000 «Սեզար» կինոմրցանակ ՝տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար «Իմ փոքրիկ բիզնեսը» Հաղթանակ
2003 «Լավագույն դերասան» «Իմ կուռքը» Առաջադրում
2005 «Սեզար» կինոմրցանակ ՝տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար «Երգչախումբը» Առաջադրում
Ֆրանսիական կինոյի ոսկե աստղ (շնորհվում է l’Académie de la presse du cinéma français-ի կողմից)
2003 Ոսկե աստղ՝ գլխավոր դերի լավագույն կատարման համար «Իմ կուռքը» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]