Էլենա Նոգուեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլենա Նոգուեռա
անգլ.՝ Helena Noguerra
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1969(1969-05-18)[1][2][3] (54 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և հաղորդավար
ԱմուսինՖիլիպ Կատերին, Fabrice Du Welz? և Fabien Galthié?
ԵրեխաներTanel Derard?
Կայքhelenanoguerra.fr/en
 Helena Noguerra Վիքիպահեստում

Էլենա Բարբարա Ռիբեյրու Ֆուրտադու Վելյու Նոգուեռա ( պորտ.՝ Hélène Barbara Ribeiro Furtado Velho Nogueira . մայիսի 18, 1969(1969-05-18)[1][2][3], Բրյուսել), բելգիացի մոդել, դերասանուհի, երգչուհի, գրող և հեռուստահաղորդավարուհի։ Երաժշտական իր կարիերան սկսել է 1988 թվականին, իսկ դերասանականը՝ 1989 թվականին։ Հայտնի է « Dillinger Girl » կեղծանունով։ 2010 թվականից ելույթ է ունենում ֆրանսիական Nouvelle Vague խմբի կազմում[4]։ Որպես ֆոտոմոդել՝ համագործակցում է Փարիզի Click and Viva գործակալությունների հետ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին Բրյուսելում, միջին խավի ընտանիքում։ Նրա մայրը պորտուգալացի էր, ով 1968 թվականին գաղթել էր Բելգիա ՝ փրկվելու Սալազարի բռնապետությունից։ Էլենան խորթ եղբայր և երկու քույր ունի, որոնցից մեկը ճանաչված երգչուհի Լիոն է։ Էլենան մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում, որից հետո համբավվել է որպես հեռուստատեսային և ռադիոհաղորդավարուհի։ 1989-ին թողարկել է իր դեբյուտային « Lunettes Noires » սինգլը, երեք տարի անց՝ «Rivières rouges» սինգլը։ Երգչուհին երկար ժամանակ չէր համարձակվում թողարկել սոլո ալբոմ։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Projet Bikini» վերնագրով, թողարկվել է միայն 1999 թվականին՝ նրա երաժշտական կարիերայի մեկնարկից 10 տարի անց[6]։

Հաջորդ ալբոմը՝ Azul-ը, Էլենան ձայնագրել է 2001 թվականին երգիչ և գործիքավորող Ֆիլիպ Կատերինի հետ։ Այն, ինչպես և նրա հաջորդ երաժշտական աշխատանքը՝ 2004 թվականին թողարկված[7] « Née dans la nature »-ը (Բնության մեջ ծնվածը), հսկայական հաջողություն ունեցավ Ֆրանսիայում։

1989 թվականին Էլենան նշեց իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով « Բաղնիք » ֆիլմում։ Դրանից հետո նա հիմնականում զբաղվել է մոդելային բիզնեսով՝ պայմանագիր կնքելով ֆրանսիական Viva գործակալության հետ և պարբերաբար նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում։ Էլենայի վերադարձը կինո տեղի ունեցավ 2001 թվականին ֆրանսիական «Աստվածային երեխան» դրամայում։ Դերասանուհին փոքր դերերից ու կամեոներից աստիճանաբար անցել է ավելի մեծ դերերի։ 2005 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Սև արկղ» ֆիլմում, իսկ 2009 թվականին՝ «Սալազարի անձնական կյանքը» ֆիլմում։

2002-ին Էլենան իր ուժերը փորձել է գրական ասպարեզում՝ թողարկելով « Թշնամին ներսում » գիրքը (L'Ennemi est à l'intérieur), իսկ 2006-ին նա իր դեբյուտն է կատարել թատրոնի բեմում։ Շարունակելով իր երաժշտական կարիերան՝ 2006 թվականին նա վերցրեց «Dillinger Girl» կեղծանունը։ Այդ կեղծանունով նա թողարկել է «Bang!» ալբոմը, որը երաժիշտ Ֆրեդերիկո Պելեգրինիի հետ համագործակցության արդյունք է։ 2007 թվականին երգչուհին վերադարձել է իր սոլո կարիերային՝ թողարկելով «Fraise Vanille» ալբոմը, ինչի կապակցությամբ կատարել է իր առաջին հյուրախաղային շրջագայությունը Ֆրանսիայի քաղաքներով, շրջագայություն, որն ավարտվեց փարիզյան հայտնի «Բատակլան» թատրոնում ելույթով։

2010 թվականին Էլենան միացել է ֆրանսիական « Nouvelle Vague » աղջկական երաժշտախմբին, ձայնագրել « Couleurs sur Paris » և « The Singers » ալբոմները։ Վերջինս դարձել է Էլենայի դեբյուտային անգլալեզու ալբոմը։ Խմբի կազմում մնալով հանդերձ՝ Էլենան շարունակել է իր մենակատարային կարիերան։ 2013 թվականին նա թողարկել է « Année Zéro » ալբոմը, որի առանձին սինգլներ բավականին բարձր դիրքեր են գրավել ֆրանսիական չարթերում։ Ալբոմի առաջատար սինգլը դարձած « Թոմ » երգը և դրա տեսահոլովակը արժանացան երաժշտական քննադատների բարձր գնահատականին[8]։ 2013 թվականի մայիսին թողարկվեց Էլենայի նոր «The End of the Story» սինգլը[9]։

Էլենան շարունակում է որպես դերասանուհի նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությամբ։ 2010 թվականին նա խաղացել է « Սրտակերը » ( Վանեսա Պարադիի հետ) և «Մումու» ֆիլմերում, իսկ 2011 թվականին մարմնավորել է Քրիստիան Կլավյեի «Հայրիկներ առանց վատ սովորությունների» կատակերգության գլխավոր հերոսուհու կերպարը։ 2014 թվականին Էլենան իր նորամուտն է նշել ռուսական կինոյում՝ մարմնավորելով Ֆրանսիայի նախագահին « Խոհանոց Փարիզում » կատակերգական ֆիլմում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենա Նոգուեռան ունի մի որդի՝ Թանել Դերարդը (ծն. 1991), ով երաժիշտ է և մոդել[11][12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ֆ Լոգասենյակ La salle de bain Սուպերմարկետի կին
2001 հֆ Աստվածային երեխա Le Divin enfant Հեռուստահաղորդավարուհի
2002 ֆ Աղջիկներին ոչ ոք չի վստահում Les filles, personne s'en méfie Դերասանուհի
2002 ֆ Եթե հարուստ լինեի Ah! Si j'étais riche Պրիսցիլա
2003 ֆ Առանց նրա Sem Ela Ինես Վիերա
2005 ֆ Սև արկղ La Boîte noire Сорайя
2006 ֆ Փարիզյան պատմություն Dans Paris Սկուտերով աղջիկ
2006 ս Մաֆիոզան Mafiosa Լաետիտա
2007 ս Ինչն է լավ, ինչը՝ վատ Fais pas ci, fais pas ça Հոգեբան
2008 ֆ Ուրիշը L'autre Լառսի ընկերուհի
2009 ֆ Սալազարի անձնական կյանքը A Vida Privada de Salazar Քրիստինա Գառնիե
2009 ս Ընտանեկան տեսարան Scènes de ménages Լաուրա
2010 ֆ Սրտակերը L'arnacoeur Սոֆի
2010 ֆ Մումու Mumu Մադամ Ռոտայլոտ
2010 հֆ Սանդուղքի ներքևումы Au bas de l'échelle Մարիետա
2011 հֆ Տասը րոպե ոչ մի տեղում À dix minutes de nulle part Մադամ Ստիբենարտ
2011 ֆ Աշակերտ Դյուկոբյուն L'élève Ducobu Ադելին Գրատին
2011 հֆ Վալպարաիսո Valparaiso Էմմա Կագլիոն
2011 ֆ Հայրիկներ՝ առանց վատ սովորությունների On ne choisit pas sa famille Ալեքս
2012 ֆ Սիրո համաբուժարան La clinique de l'amour Պրիսցիլա
2012 ֆ Դյուկոբյուի արձակուրդը Les vacances de Ducobu Ադելին Գրանտին
2013 ֆ Ձիարշավ Turf Քրիստինա
2013 ֆ Ես Ստանդարտի երկրպագու եմ Je suis supporter du Standard ինքն իրեն է մարմնավորել
2013 ֆ Հրեշտակների նշանը La Marque des anges Անջելա քոուլսոն
2013 ֆ Ռոմանտիկ ժամադրությունների հյուրանոցը Hôtel Normandy Էլիս
2013 ֆ Տնային կյանք La vie domestique Ինես
2014 ֆ Որդյակը Fiston Մոնիկա
2014 ֆ Ալելույա Alleluia Սոլենջ
2014 ֆ Խոհանոց Փարիզում Кухня в Париже Ֆրանսիայի նախագահ
2015 հֆ Սպանություն Կոլիուրում Meurtres à Collioure Ալիս

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներքին թշնամին ( L'Ennemi est à l'intérieur ), 2002 թ.
  • Եվ ես կանգնեցի սեղանին ( Et je me suis mise à table ), 2004 թ.
  • Եկեք թռչենք դեպի Լուսին ( Fly me to the Moon ), 2007 թ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999. Projet Bikini
  • 2001թ.՝ Azul / Ազուլ
  • 2004. Née Dans la Nature / Բնության մեջ ծնվածը
  • 2007՝ Fraise Vanille / Ֆրեյզ Վանիլ
  • 2013՝ Année Zéro / Աննե Զերո[13]

Սինգլներ

  • 1989 : Lunettes noires
  • 1992 : Rivière des anges

Համագործակցությամբ թողարկված ձայնագրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Выступление группы «Nouvelle Vague» в Линкольн-Холл». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Элена Ногуэрра на сайте kino-teatr.ru
  6. «Биография Элены Ногуэрра на сайте PurePeople.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Элена Ногуэрра: ни «да», ни «нет»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Элена Ногуэрра презентовала клип на новую песню «Том»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Элена Ногуэрра возобновила музыкальную карьеру выпуском сингла «The End of the Story»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Актеры фильма «Кухня в Париже» на сайте ruskino.ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Prisma Média. «Helena Noguerra grand-mère à 51 ans : son fils Tanel papa pour la première fois ! - Gala». Gala.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Helena Noguerra: who is her son Tanel, whom she "raised like her little brother"?». World Today News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «Список альбомов и синглов Элены Ногуэрра». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենա Նոգուեռա» հոդվածին։