Jump to content

Խոդա Աֆարին (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոդա Աֆարին շրջան
պարս.՝ شهرستان خداآفرین
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (շրջան)
Մտնում էԱրևելյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնԽոմարլու
Բնակչություն32 995 մարդ (2016)[1]

Խոդա Աֆարին շրջան (պարս.՝ شهرستان خداآفرین), շահրեստան (շրջան) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 32 995 մարդ (2016)[1]։ Շահրեստանը ձևավորվել է 2010 թվականին` Քալեյբար շահրեստանի հյուսիսարևմտյան շրջանների անջատման արդյունքում։ Վարչական կենտրոնը ոչ մեծ Խոմարլու քաղաքն է։

Հյուսիսից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը և փոքր հատվածով Հայաստանի Սյունիքի մարզին, որոնցից բաժանված է Արաքս գետով։ Նաև սահմանակից է արևելքից Արդաբիլ օսթանին, հարավ-արևելքից Արևելյան Ադրբեջան օսթանի Քալեյբար, հարավից` Վարզաղան, արևմուտքից` Ջուղա շահրեստաններին։

Շահրեստանի տարածքում են գտնվում են Արաքս գետի վրա կառուցված հանրահայտ Խոդա Աֆարինի կամուրջները և Խոդա Աֆարինի ջրամբարը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 34 977 մարդ, որոնք ապրում էին 9 169 տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 32 995 մարդ՝ 10 196 տնտեսություններում[3]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 3 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 7 գյուղական շրջաններ և 1 քաղաք։ Շահրեստանի բաժանում վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Խոդա Աֆարինի շրջանի բնակչությունը
Վարչական միավոր 2011[2] 2016[3]
Կենտրոնական շրջան (բախշ) 9 489 8 531
Բասթամլու գյուղական շրջան 5 407 4 561
Քեյվան Բասթամլու գյուղական շրջան 2 423 2 068
Խոմարլու (քաղաք) 1 659 1 902
Գարամդուզ շրջան (բախշ) 12 964 12 544
Գարամդուզ Ղարբի գյուղական շրջան 8 826 8 308
Գարամդուզ Շարքի գյուղական շրջան 4 138 4 236
Մինջավան շրջան (բախշ) 12 524 11 920
Դիզմար Շարքի գյուղական շրջան 3 097 2 760
Մինջավան Ղարբի գյուղական շրջան 4 214 4 094
Մինջավան Շարքի գյուղական շրջան 5,213 5 066
Ընդհանուր 34 977 32 995

Հայկական հետք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի (նահանգի) Պարսպատունիք գավառի։ Ուշ միջնադարում այս տարածքը հայտնի է եղել որպես Արազբարան կամ Ղարադաղ։

Հայկական բնակչությունը Ղարադաղի շրջանում պահպանվել է մինչև նորագույն ժամանակները։ XX դարի սկզբի դրությամբ Ղարադաղում եղել է 29 հայաբնակ գյուղ[4], որոնցից մի քանիսը` Գյարմնավը, Այենեհլուն և այլ գյուղեր գտնվել են շահրեստանի տարածքում։ Ղարադաղի հայ բնակչությունը մեծապես տուժել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակի ներխուժման արդյունքում, մնացորդները ժամանակի ընթացքում ներգաղթել են Հայաստան կամ տեղափոխվել Թավրիզ և այլ քաղաքներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 244; Երևան, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոդա Աֆարին (շրջան)» հոդվածին։