Խոդա Աֆարին (շրջան)
Խոդա Աֆարին շրջան պարս.՝ شهرستان خداآفرین | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | շահրեստան (շրջան) |
| Մտնում է | Արևելյան Ադրբեջան օսթան |
| Ներառում է | Central District?[1], Garamduz District?[1] և Minjavan District?[1] |
| Վարչկենտրոն | Խոմարլու |
| Բնակչություն | 32 995 մարդ (2016)[1] |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Խոդա Աֆարին շրջան (պարս.՝ شهرستان خداآفرین), շահրեստան (շրջան) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 32 995 մարդ (2016)[1]։ Շահրեստանը ձևավորվել է 2010 թվականին` Քալեյբար շահրեստանի հյուսիսարևմտյան շրջանների անջատման արդյունքում։ Վարչական կենտրոնը ոչ մեծ Խոմարլու քաղաքն է։
Հյուսիսից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը և փոքր հատվածով Հայաստանի Սյունիքի մարզին, որոնցից բաժանված է Արաքս գետով։ Նաև սահմանակից է արևելքից Արդաբիլ օսթանին, հարավ-արևելքից Արևելյան Ադրբեջան օսթանի Քալեյբար, հարավից` Վարզաղան, արևմուտքից` Ջուղա շահրեստաններին։
Շահրեստանի տարածքում են գտնվում են Արաքս գետի վրա կառուցված հանրահայտ Խոդա Աֆարինի կամուրջները և Խոդա Աֆարինի ջրամբարը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 34 977 մարդ, որոնք ապրում էին 9 169 տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 32 995 մարդ՝ 10 196 տնտեսություններում[3]։
Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 3 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 7 գյուղական շրջաններ և 1 քաղաք։ Շահրեստանի բաժանում վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.
| Վարչական միավոր | 2011[2] | 2016[3] |
|---|---|---|
| Կենտրոնական շրջան (բախշ) | 9 489 | 8 531 |
| Բասթամլու գյուղական շրջան | 5 407 | 4 561 |
| Քեյվան Բասթամլու գյուղական շրջան | 2 423 | 2 068 |
| Խոմարլու (քաղաք) | 1 659 | 1 902 |
| Գարամդուզ շրջան (բախշ) | 12 964 | 12 544 |
| Գարամդուզ Ղարբի գյուղական շրջան | 8 826 | 8 308 |
| Գարամդուզ Շարքի գյուղական շրջան | 4 138 | 4 236 |
| Մինջավան շրջան (բախշ) | 12 524 | 11 920 |
| Դիզմար Շարքի գյուղական շրջան | 3 097 | 2 760 |
| Մինջավան Ղարբի գյուղական շրջան | 4 214 | 4 094 |
| Մինջավան Շարքի գյուղական շրջան | 5,213 | 5 066 |
| Ընդհանուր | 34 977 | 32 995 |
Հայկական հետք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի (նահանգի) Պարսպատունիք գավառի։ Ուշ միջնադարում այս տարածքը հայտնի է եղել որպես Արազբարան կամ Ղարադաղ։
Հայկական բնակչությունը Ղարադաղի շրջանում պահպանվել է մինչև նորագույն ժամանակները։ XX դարի սկզբի դրությամբ Ղարադաղում եղել է 29 հայաբնակ գյուղ[4], որոնցից մի քանիսը` Գյարմնավը, Այենեհլուն և այլ գյուղեր գտնվել են շահրեստանի տարածքում։ Ղարադաղի հայ բնակչությունը մեծապես տուժել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակի ներխուժման արդյունքում, մնացորդները ժամանակի ընթացքում ներգաղթել են Հայաստան կամ տեղափոխվել Թավրիզ և այլ քաղաքներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 244; Երևան, 2003
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոդա Աֆարին (շրջան)» հոդվածին։ |
|
