Խավար (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավար
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, հեռուստադրամա, թրիլլեր հեռուստասերիալ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողԲարան բո Օդար[1] և Jantje Friese?[1]
Երկիր Գերմանիա[1]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԲարան բո Օդար
Գլխավոր
դերերում
Լուիս Հոֆման, Օլիվեր Մազուչի, Maja Schöne?, Սեբաստիան Ռուդոլֆ, Անդրեաս Փիթչման, Ella Lee?, Անգելա Վինկլեր, Jördis Triebel?, Nele Trebs?, Walter Kreye?, Անտե Թրաուե, Karoline Eichhorn?, Gina Alice Stiebitz?, Carlotta von Falkenhayn? և Daan Lennard Liebrenz?
ՊրոդյուսերՄաքս Վիդեման, Բարան բո Օդար, Քվիրին Բերգ և Jantje Friese?
ՍցենարիստMarc O. Seng?, Martin Behnke? և Ronny Schalk?
ՕպերատորNikolaus Summerer?
ԵրաժշտությունBen Frost?
Պատմվածքի վայրWinden?
Դարաշրջան2019, 2008, 2040?, 2041?, 2020, 1888, 1921, 2053?, 1986, 1987, 1953, 1954 և 2052?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ26
Էկրաններին էդեկտեմբերի 1, 2017-ից հունիսի 27, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունWiedemann & Berg Television?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Խավար (անգլ.՝ Dark), գերմանական դրամատիկական հեռուստասերիալ գերբնական տարրերով, ստեղծված Բարան բո Օդարի և Յանտյե Ֆրիզեի կողմից[2]։ Սերիալը համարվում է Նեթֆլիքսի՝ Գերմանիայում նկարահանված առաջին շոուն։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին[3][4]։

2017 թվականի դեկտեմբերի 20-ին Նեթֆլիքսը պաշտոնապես հայտարարել է, որ սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[5]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-ին[6][7]։ 2019 թվականի հունիսի 24-ին սկսվել են երրորդ` վերջին եթերաշրջանի նկարահանումները[8], որը թողարկվել է 2020 թվականի հունիսի 27-ին[9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին գերմանական փոքրիկ Վինդեն քաղաքում երկու երեխաների անհետացումը ոչնչացնում է չորս ընտանիքների համաչափ կյանքը՝ բացահայտելով նրանց կեղտոտ անցյալը և գաղտնիքները, որը ընդգրկում է արդեն երեք սերունդ։

Սերիալի գլխավոր հերոսները՝ Վինդենի միջնակարգ դպրոցի աշակերտ Յոնաս Կանվալդը, ում հայրը ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին, ոստիկան Ուլրիխ Նիլսենը, ում եղբայրը 33 տարի առաջ անհետացել էր, և ոստիկանության ղեկավար Շարլոտա Դոպլերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի հիմնական գործողությունները տեղի են ունենում 2019 թվականին, սակայն առաջին եթերաշրջանում առկա են 1986 և 1953 թվականների, ինչպես նաև 2021 և 2052 թվականների սյուժետային գծեր, իսկ որոշ հերոսներ գտնվում են երկու կամ նույնիսկ երեք սյուժետային գծերում (միևնույն ժամանակ նրանց դերերը կատարում են տարբեր դերասան-դերասանուհիներ)։

Կանվալդների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Տարիներ Նկարագրություն Դերասան Եթերաշրջան
Յոնաս Կանվալդ Փոքր տղա, Միխայելի և Հաննայի որդին Յոնաս Գերզաբեկ 3
2019/2020 ∞ Միխայելի և Հաննայի որդին, սովորում է միջնակարգ դպրոցում, Մարթայի սիրելին Լուիս Հոֆման 1-3
2019/2020→1888 ∞ Ժամանակի ճանապարհորդ / Անծանոթ Անդրեաս Փիթչման 1-3
1921→2053 ∞ «Sic Mundus»-ի առաջնորդը / Ադամ Դիտրիխ Հոլինդերբաումեր 2-3
Միխայել Կանվալդ / Միքել Նիլսեն 2019→1986/1987 ∞ Ուլրիխի և Կատարինայի կրստեր որդին, Մագնուսի և Մարթայի եղբայրը Դաան Լենարդ Լիբրենց 1-3
2019 ∞ Յոնասի հայրը և Հաննայի ամուսինը, նկարիչ, որը ինքնասպան է եղել Սեբաստյան Ռուդոլֆ 1-3
Հաննա Կանվալդ 1986/1987 Հաննա Քրյուգեր, դպրոցական Էլլա Լի 1-3
2019/2020→1954→1911 Յոնասի և Սիլիի մայրը, Միխայելի ամուսինը, մերսուհի Մայա Շյոնե 1-3
Ինես Կանվալդ 1953/1954 Դանիելի դուստրը, դպրոցական Լենա Ուրզենդովսկի 1,3
1986/1987 Միխայելի հոգեմայրը, բուժքույր Աննե Ռատե Պոլե 1-3
2019 Յոնասի տատիկը Անգելա Վինկլեր 1
Սեբաստիան Քրյուգեր 1986 Հաննայի հայրը, քիմմաքրման աշխատող Դենիս Շմիդթ 1
Դանիել Կանվալդ 1953/1954 Ինեսի հայրը, Վինդենի ոստիկանության շեֆ Ֆլորիան Պանցներ 1-2

Նիլսենների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Տարիներ Նկարագրություն Դերասան Եթերաշրջան
Մարթա Նիլսեն Փոքր աղջիկ, Ուլրիխի և Կատարինայի դուստրը, Մագնուսի քույրը Լունա Արվեն Քրյուգեր 3
2019/2020 ∞ Ուլրիխի և Կատարինայի դուստրը, Մագնուսի և Միքելի քույրը, Բարտոշի ընկերուհին և Յոնասի սիրելին Լիզա Վիկարի 1-3
2052↔2019 ∞ Ժամանակի ճանապարհորդ / Անծանոթ, «Erit Lux»-ի անդամ Նինա Կրոնյագեր 3
2019 ∞ «Erit Lux»-ի առաջնորդ / Եվա Բարբարա Նյուսե 3
Մագնուս Նիլսեն 2019/2020→1888 ∞ Ուլրիխի և Կատարինայի ավագ որդին, Մարթայի և Միքելի եղբայրը, Ֆրանցիսկայի ընկերը Մորից Յան 1-3
1921→2053 ∞ Ֆրանցիսկայի սիրելին, «Sic Mundus»-ի անդամ Վոլֆրամ Կոխ 2-3
Ուլրիխ Նիլսեն 1986/1987 ∞ Տրոնտեի և Յանայի որդին, սովորում է միջնակարգ դպրոցում, այդ ժամանակ կորել է նրա եղբայրը Լուդգեր Բյոկելման 1,3
2019→1953/1954 ∞ Կատարինայի ամուսինը, Մագնուսի, Մարթայի և Միքելի հայրը, ոստիկանության սպա Օլիվեր Մազուչի 1-3
1987 ∞ Հոգեբուժարանի հիվանդ Վինֆրիդ Գլատցեդեր 2-3
Կատարինա Նիլսեն 1986/1987 Հելենայի դուստրը, Ուլրիխի ընկերուհին, սովորում է միջնակարգ դպրոցում Նելե Թրեբս 1-3
2019/2020→1987 Ուլրիխի կինը, Մագնուսի, Մարթայի և Միքելի մայրը, միջնակարգ դպրոցի տնօրեն Յորդիս Տրիբել 1-3
Մադս Նիլսեն 1986→2019 ∞ Տրոնտեի և Յանայի կորած կրտսեր որդին, Ուլրիխի եղբայրը Վալենտին Օպերման 1,3
Տրոնտե Նիլսեն 1953/1954 ∞ Ագնեսի և Իստոկի որդին, եկել է Վինդեն իր մոր հետ Յոշի Մարլոն 1-3
1986/1987 ∞ Յանայի ամուսինը, Ուլրիխի և Մադսի հայրը, լրագրող Ֆելիքս Կրամեր 1,3
2019/2020 ∞ Յանայի ամուսինը, Ուլրիխի հայրը, Մագնուսի, Մարթայի և Միքելի պապը Վալտեր Քրեյս 1-3
Յանա Նիլսեն 1953/1954 Դպրոցական Րիկե Զինդլեր 1,3
1986/1987 Տրոնտեի կինը, Ուլրիխի և Մադսի մայրը Աննե Լեբինսկի 1,3
2019 Տրոնտեի կինը, Ուլրիխի մայրը, Մագնուսի, Մարթայի և Միքելի տատը Տատյա Զայբտ 1-2
Ագնես Նիլսեն 1921 ∞ Բարտոշի և Սիլյայի դուստրը, Նոայի կրտսեր քույրը Հելենա Պիեսկե 2
1953/1954→1921↔2053 ∞ Իստոկի նախկին կինը, Տրոնտե մայրը, որը վերադարձել է Վինդեն, «Sic Mundus»-ի անդամ Անտե Թրաուե 1-3
Հելենա Ալբրես 1954 Երիտասարդ աղջիկ Մարիելա Աուման 3
1987 Կատարինայի մայրը, հոգեբուժարանի աշխատող Բարբարա Ֆիլիպ 2-3

Դոպլերների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Տարիներ Նկարագրություն Դերասան Եթերաշրջան
Ֆրանցիսկա Դոպլեր 2019/2020→1888 ∞ Պետերի և Շառլոտայի դուստրը, Էլիզաբեթի ավագ քույրը, Մագնուսի ընկերուհին Ջինա Էլիս Շտիբլից 1-3
1921→2053 ∞ Մագնուսի սիրելին, «Sic Mundus»-ի անդամ Կարինա Վիզե 2-3
Էլիզաբեթ Դոպլեր 2019/2020 ∞ Պետերի և Շառլոտայի դուստրը, Ֆրանցիսկայի կրտսեր քույրը, խուլհամր Կարլոտա ֆոն Ֆալկենհան 1-3
2041-2053 ∞ Նոայի կինը, Շառլոտայի մայրը, ապոկալիպսիսից ողջ մնացածների առաջնորդը, «Sic Mundus»-ի անդամ Սանդրա Բորգման 2-3
Պետեր Դոպլեր 1987 Երիտասարդ տղա, որը եկել է Վինդեն, Հելգեի որդին Պաբլո Ստեիբեչ 3
2019/2020 Հելգեի որդին, Շառլոտայի ամուսինը, Ֆրանցիսկայի և Էլիզաբեթի հայրը, Յոնասի հոգեբանը Շտեֆան Կամպվիրտ 1-3
Շառլոտա Դոպլեր 1986/1987 ∞ Դպրոցական, Հ․ Գ․ Տաննհաուսի թոռնուհին Ստեֆանի Ամառել 1,3
2019/2020→2053 ∞ Պետերի կինը, Ֆրանցիսկայի և Էլիզաբեթի մայրը, Վինդենի ոստիկանության սպա, Նոայի և Էլիզաբեթի դուստրը Կառոլինզա Էյխգորն 1-3
Հելգե Դոպլեր 1953→1986/1987→1954 Դպրոցական, Գրետայի որդին Թոմ Ֆիլիպ 1-3
1986/1987 Պետերի հայրը, ատոմակայանի պահակը Փիթեր Շնայդեր 1-3
2019→1986 Պետերի հայրը, հոգեբուժարանի հիվանդ Գերման Բեյեր 1,3
Բերնդ Դոպլեր 1953/1954 Գրետայի ամուսինը, ատոմակայանի հիմանդիրը Անատոլ Տաուբման 1,3
1986/1987 Ռեգինայի հայրը, ատոմակայանի նախկին տնօրեն Միխայել Մենդլ 1-3
Գրետա Դոպլեր 1953/1954 Բերնդի կինը, Հելգեի մայրը Կորդելիզ Վեգե 1-3
Հ․ Գ․ Տաննհաուս 1953/1954 Ժամագործ Արնդ Կլավիթեր 1-3
1986/1987 Շառլոտայի խնամակալը, ժամագործ և գրող Քրիստիան Շտեյեր 1-3

Թիդեմանների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Տարիներ Նկարագրություն Դերասան Եթերաշրջան
Բարտոշ Թիդեման 2019/2020→1888 ∞ Ռեգինայի և Ալեքսանդրի որդին, Կլաուդիայի թոռը, Յոնասի լավագույն ընկերը, Մարթայի ընկերը Փոլ Լուքս 1-3
1910-1921 ∞ Սիլյայի ամուսինը, Հաննոյի և Ագնեսի հայրը, «Sic Mundus»-ի անդամ Ռոման Կնիժկա 2-3
Ռեգինա Թիդեման 1986/1987 Կլաուդիայի և Բերնդ Դոպլերի դուստրը Լիդիա Մակրիդես 1-3
2019/2020 Ալեքսանդրի կինը, Բարտոշի մայրը, հյուրանոցի մենեժեր Դեբորա Կաուֆման 1-3
Ալեքսանդր Թիդեման 1986/1987 Խորհրդավոր երիտասարդ (իրական անունը՝ Բորիս Նիվալդ), նոր անուն է վերցրել՝ Ալեքսանդր Կյոլեր Բելա Գաբոր Լենց 1-3
2019/2020 Ռեգինայի ամուսինը (ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը), Բարտոշի հայրը, ատոմակայանի տնօրենը Պետեր Բենեդիկտ 1-3
Կլաուդիա Թիդեման 1953/1954 Էգոնի և Դորիսի դուստրը Գվենդոլին Գյոբել 1-3
1986/1987→2020 Ռեգինայի մայրը, ատոմակայանի տնօրենը Յուլիկա Յենկինս 1-3
2019/2020→1954 Ժամանակի ճանպարհորդ, Յոնասի և Նոայի առաջնորդը Լիզա Կրեյցեր 1-3
Էգոն Թիդեման 1953/1954 Դորիսի ամուսինը, Կլաուդիայի և Սիլյայի հայրը, ոստիկանության սպա Սեբաստիան Խյուլկ 1-3
1986/1987 Կլաուդիայի հայրը, ոստիկանության սպա Քրիստիան Պյոցոլդ 1-3
Դորիս Թիդեման 1953/1954 Կլաուդիայի մայրը, Էգոնի կինը Լուիզե Հեյեր 1-3
Հաննո Տաուբեր / Նոյ 1910 ∞ Բարտոշի և Սիլյայի որդին Տիլ Պատս 3
1921→2020 ∞ Բարտոշի որդին, Ագնեսի ավագ որդին, «Sic Mundus»-ի անդամ Մաքս Շիմելպֆենիգ 2-3
2041→1921↔1953/1954-1986/1987-2019 ∞ Էլիզաբեթի ամուսինը և Շառլոտայի հայրը, քահանա և «Sic Mundus»-ի անդամ Մարկ Վաշկե 1-3
Սիլյա Թիդեման 1911→2041 ∞ Հաննայի և Էգոնի դուստրը, Յոնասի և Կլաուդիայի քույրը Ավրորա Դերվիսի 3
2052/2053→1890 ∞ Էլիզաբեթի թարգմանչուհին և օգնականը, Բարտոշի կինը, «Sic Mundus»-ի անդամ Լեա Վան Ակեն 1-3
1910 ∞ Բարտոշի կինը, Հաննոյի և Ագնեսի մայրը Լիսկի Պանտոլեր 3

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Նկարագրություն Դերասան (2019) Դերասան (1986) Դերասան (1953)
Էրիկ Օբենֆորդ Դեռահաս, թմրավաճառ, կորել է 2019 թվականին Փոլ Ռադոմ
Յասին Ֆրիզե Էլիզաբեթ Դոպլերի ընկերը, խուլհամր Վիկո Մյուկե
Թորբեն Ուոլլեր Միաչքանի ոստիկան, Շարլոտա Դոպլերի գործընկերը Լեոպոլդ Հորնունգ

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիա Պրեմիերայի ամսաթիվ
1 10 1 Դեկտեմբերի 2017 (2017-12-01)
2 8 21 Հունիսի 2019 (2019-06-21)
3 8 27 Հունիսի 2020 (2020-06-27)

Առաջին եթերաշրջան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

սերիալում № եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ
1 1 «Գաղտնիքներ»

«Geheimnisse»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Բարան բո Օդար 2017 թվականի դեկտեմբերի 1
2019 թվականի հունիսի 21-ին, նկարիչ Միխայել Կանվալդը ինքնասպան է լինում, իսկ նրա մայր Ինեսը վերցնում և թաքցնում է Միխայելի հրաժեշտի նամակը, որը անհրաժեշտ է բացել նոյեմբերի 4-ին, ժամը 22:13-ին: Նոյեմբերի 4-ին՝ մի քանի ամիս հոգեբուժարանում բուժվելուց հետո, Միխայելի որդի Յոնասը վերադառնում է դպրոց, վերամիավորվում է իր լավագույն ընկեր և դասընկեր Բարտոշ Թիդեմանի հետ, որը այժմ հանդիպում է Յոնասի նախկին ընկերուհի Մարթայի հետ։ Երկու շաբաթ առաջ կորել է 15-ամյա Էրիկ Օբենֆորդը, որը դպրոցում մարիխուանա էր վաճառում, և ոստիկան Ուլրիխ Նիլսենը՝ Մարթայի և նրա երկու եղբայրների՝ Մագնուսի և Միքելի հայրը, հետաքննություն է սկսում։ Ուլրիխի ծնողները մինչ այժմ ծանր ապրումների մեջ են իրենց 33 տարի առաջ կորած որդու՝ Մադսի համար։ Յոնասը, Բարտոշը և Նիլսենի երեք երեխաները ուղևորվում են անտառում գտնվող քարանձավ, որի մոտ Էրիկի թմրանյութերի պահոցն է, և անսպասելի բախվում են իրենց դասընկերուհի Ֆրանցիսկա Դոպլերի հետ։ Քարանձավից տարօրինակ ձայներ լսելուց հետո դեռահասները փախչում են՝ ճանապարհին կորցնելով Միքելին։ Հաջորդ օրը ոստիկանությունը անտառում անհայտ տղայի դիակ է հայտնաբերում։ Գլխարկով մի մարդ՝ անհայտ վայրում կապում է Էրիկին աթոռի վրա և նրա գլխին խորհրդավոր մեխանիզմ է հագցնում։
2 2 «Սուտ»

«Lügen»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ 2017 թվականի դեկտեմբերի 1
Միքելի անհետացումը Ուլրիխի մոտ արթնացնում է 1986 թվականի հիշողությունները, երբ կորել էր նրա կրտսեր եղբայր Մադսը։ Քարանձավում խուզարկության ժամանակ նա հայտնաբերում է փակ դուռ, որը տանում է դեպի հարևանությամբ գտնվող ատոմային էլեկտրակայանը։ ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Թիդեմանը՝ Բարտոշի հայրը, հրաժարվում է Ուլրիխին թույլ տալ տարածք մտնել, սակայն ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվում է կասկածյալների ցուցակից հանել կորած Էրիկ Օբենդորֆի հորը, որը էլեկտրակայանում վարորդ է աշխատում։ Ոստիկանության պետ Շառլոտա Դոպլերը հայտնում է, որ 80-ականների հագուստ հագած անհայտ տղան մահացել է 16 ժամ առաջ։ Տղայի աչքերը կապված էին, իսկ նրա ականջները տուժել էին ուժեղ ճնշումից։ Շառլոտան գետնի վրա տեսնում է բազմաթիվ սատկած թռչուններ։ Մի անծանոթ մարդ բնակեցվում է Բարտոշի մոր՝ Ռեգինային պատկանող հյուրանոցում։ Ուլրիխի մայրը՝ Յանան, ստում է իր որդուն, պնդելով, որ իր ամուսինը՝ Տրոնտեն, նրա հետ էր, Միքելի անհետացման գիշերը, թեև գիտեր, որ իրականում Տրոնտեն տանը չի եղել։ Լուսաբացին Միքելը արթնանում է քարանձավում և փախչում է տուն, որտեղ իմանում է, որ տեղափոխվել է անցյալ, և բակում տեսնում է թերթ, որը տպագրվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին։
3 3 «Անցյալ և ներկա»

«Gestern und Heute»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ 2017 թվականի դեկտեմբերի 1
1986 թվականին, զանգվածային անհետացումից չորս շաբաթ անց, ոստիկան Էգոն Թիդեմանը ծանոթանում է Միքելի հետ և կասկածում, որ նրան ծեծել է Ուլրիխը։ Բուժքույր Ինես Կանվալդը տղային հիվանդանոց է տանում։ Կլաուդիա Թիդեմանը՝ Էգոնի դուստրը և Ռեգինայի մայրը, սկսում է աշխատել ատոմային էլեկտրակայանի տնօրենի պաշտոնում և թեթև վիճաբանության մեջ է լինում Բերնդ Դոպլերի հետ։ Բերնդը նրան զգուշացնում է, որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո հասարակությունը կորցրել է հավատը ատոմային էներգիայի նկատմամբ և ցույց է տալիս քարանձավներում միջուկային թափոնների գաղտնի պահեստը։ Բերնդի որդին՝ Հելգեն, Կլաուդիային նվիրում է Հ. Գ. Տաննհաուսի «Ճանապարհորդություն ժամանակի միջով» գիրքը։ Այդ ընթացքում պատանի Շառլոտան սկսում է հետաքննել բազմաթիվ թռչունների մահը։ Ֆերմերը գտնում է 33 մահացած ոչխար, որոնց մահվան պատճառը, պարզվում է, սրտի կաթվածն է եղել։ Միքելը փախչում է հիվանդանոցից և վերադառնում է քարանձավ։ Նա վնասում է ոտքը, երբ ընկնում է և օգնության է կանչում։ 2019 թվականին Ուլրիխը նույնպես գալիս է քարանձավ, լսում է Միքելի ձայնը, բայց նրանք միմյանց չեն տեսնում։ Անհայտ վայրում ժամագործը վերանորոգում է խորհրդավոր մեխանիզմը։
4 4 «Երկակի կյանքեր»

«Doppelleben»

Բարան բո Օդար Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե 2017 թվականի դեկտեմբերի 1
5 5 «Իրականություն»

«Wahrheiten»

Բարան բո Օդար Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե 2017 թվականի դեկտեմբերի 1
6 6 «Այսպես է աշխարհը ստեղծված»

«Sic mundus creatus est»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ 2017 թվականի դեկտեմբերի 1
7 7 «Խաչմերուկ»

«Kreuzwege»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ 2017 թվականի դեկտեմբերի 1
8 8 «Ինչ ցանես, այն էլ կհնձես»

«Was man sät, das wird man ernten»

Բարան բո Օդար Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե 2017 թվականի դեկտեմբերի 1
9 9 «Ամեն ինչ հիմա է տեղի ունենում»

«Alles ist jetzt»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ 2017 թվականի դեկտեմբերի 1
10 10 «Ալֆա և Օմեգա»

«Alpha und Omega»

Բարան բո Օդար Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ 2017 թվականի դեկտեմբերի 1

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին Նեթֆլիքսը իր համաձայնությունն է տվել 10 սերիայից բաղկացած հեռուստասերիալի արտադրությանը[11]։ Հայտնի է եղել, որ յուրաքանչյուր սերիա մեկ ժամ է տևելու[2]։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Բեռլինի տարածքում, և ավարտվել են 2017 թվականի մարտին[2]։ Սերիալը նկարահանվել է «4K» (Ultra HD) ձևաչափով[12]։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են Բեռլինում՝ 2018 թվականի հունիսի 28-ին[13]։

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը քննադատների կողմից հիմնականում  դրական կարծիքներ է ստացել. շատերը այն համեմատել են «Թվին Փիքս» և «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալների հետ։ Առավել ընդգծված էր հեռուստասերիալի երանգը, ինչպես նաև այն ներկայացնելու ընթացքը և բարդությունը[14]։ Շատ քննադատներ սերիալն համարել են ավելի խորն ու խավարոտ, քան «Տարօրինակ դեպքեր»-ը, և երանգներով ավելի նման «Թվին Փիքս»-ին[15]։

Քննադատությունների մեծ մասը ուղղված է սերիալի հղման ծանր մոտեցմանը, քիչ թե շատ դրական հերոսների բացակայությանը և սերիալի տեսակետների ոչ ինքնատիպությանը[16]։

Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը պահպանում է իր «թարմությունը» 87 %-ով՝ 7/10 միջին վարկանիշով[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt5753856/
  2. 2,0 2,1 2,2 «DARK, THE FIRST NETFLIX ORIGINAL SERIES PRODUCED IN GERMANY COMMENCES PRINCIPAL PHOTOGRAPHY». Netflix Media Center (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  3. «Netflix Drops Teaser for New German Series Dark». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  4. Netflix (2017 թ․ հոկտեմբերի 4), Dark | Date Announcement [HD] | Netflix, Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին
  5. «Netflix Renews 'Dark' for Season 2». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  6. «Dark renewed for season 2 by Netflix». The Independent (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  7. Netflix, Dark (2019 թ․ ապրիլի 26). «DARK Season 2 comes out June 21st!pic.twitter.com/iaY9SZq0NY». @DarkNetflixDE (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  8. «@baranboodar on Instagram: "And we are back! Shooting Dark Season 3. On our 1st shooting day. @darknetflix @netflixde @netflix #darknetflix"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. Gelman, Vlada (2019 թ․ մայիսի 30). «TVLine Items: Monica Potter's New Series, Netflix's Dark to End and More». TVLine. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  10. Grater, Tom (2020 թ․ մայիսի 26). «'Dark' Season 3: Netflix Dates Final Entry In Time-Twisting German Original; Watch Debut Trailer». Deadline. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  11. «Netflix Confirms First German Series 'Dark' From Baran bo Odar». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  12. «Dark». Netflix Media Center (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  13. «NETFLIX CONTINUES TO BRING NEW AND DIVERSE STORIES FROM EUROPE, MIDDLE EAST AND AFRICA TO THE WORLD». Netflix Media Center (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  14. Bakare, Lanre (2017 թ․ դեկտեմբերի 1). «Dark review – a classy, knotty, time-travelling whodunnit for TV». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  15. Romero, Ariana. «Is This New Netflix Show The Next "Stranger Things?"». www.refinery29.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  16. December 1, Glenn Garvin |; 2017 (2017 թ․ դեկտեմբերի 1). «You Won't Be Afraid of This Dark, But You Might Be Bored». Reason.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Dark: Season 1 (անգլերեն), Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավար (հեռուստասերիալ)» հոդվածին։