Բարան բո Օդար
| Բարան բո Օդար | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 18, 1978[1][2][3] (48 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Օլտեն, Olten-Gösgen, Զոլոտուրն |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և ռեժիսոր |
| IMDb։ | ID 2171633 |
| baranboodar.com | |
Բարան բո Օդար (գերմ.՝ Baran bo Odar, ապրիլի 18, 1978[1][2][3], Օլտեն, Olten-Gösgen, Զոլոտուրն), շվեդ ռեժիսոր և սցենարիստ։ Առավել հայտնի է դարձել «Ով եմ ես» ֆիլմի շնորհիվ, որը հասել է գերմանական կինեմատոգրաֆիայի չարթերի բարձունքին[4]։ Նրա 2017 թվականին թողարկված «Խավար» սերիալը հանրաճանաչություն է ձեռք բերել աշխարհում և դարձել է Նեթֆլիքսի առաջին բնօրինակ գերմաներեն սերիալը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարան բո Օդարը ծնվել է Շվեյցարիայում, նրա հայրը Շվեյցարիայում աշխատել է որպես ատոմային արդյունաբերության քիմիկոս[5]։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Էրլանգենում, որտեղ սովորել է Ալբերտ Շվեցերի վարժարանում։
Ավելի ուշ՝ 1998-2006 թվականներին, սովորել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի քոլեջում, որտեղ ծանոթացել է Յանտյե Ֆրիզեի հետ։ «Փայլ» և «Արևի տակ» ֆիլմերը ցուցադրվել են Բեռլինի կինոփառատոնում, իսկ «Արևի տակ» ֆիլմը նաև առաջադրվել է Max Ophüls մրցանակի 2006 թվականին։
Ուսումն ավարտելուց հետո Օդարը զբաղվել է գովազդային հոլովակների, երաժշտական տեսահոլովակների և կարճամետրաժ ֆիլմերի արտադրությամբ։ 2010 թվականին կինոյում նրա դեբյուտը դարձել է «Լռություն» ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Լոկառնոյի կինոփառատոնում՝ Պիացցա Գրանդեի հրապարակում։ Ֆիլմի հայտնի դառնալուց հետո «Variety» ամսագիրը Բարանին ընդգրկել է այն ռեժիսորների ցուցակում, որոնց «ֆիլմերը արժե դիտել»[6]։
«Ով եմ ես» ֆիլմը դարձել է հիթ և գրավել է Հոլիվուդի ուշադրությունը, Warner Bros. կինոընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ռիմեյքի իրավունքները։
2017 թվականի հունվարի 12-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել Օդարի առաջին ամերիկյան «Անքուն գիշեր» ֆիլմի պրեմիերան։ Այդ ֆիլմից հետո նա սկսել է աշխատել «Խավար» սերիալի վրա, որը դարձել է Նեթֆլիքսի առաջին բնօրինակ գերմաներեն սերիալը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարան բո Օդարը ապրում է Բեռլինում իր կնոջ՝ Յանտյե Ֆրիզեի հետ, ունեն դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 MAK (լեհ.)
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Kinocharts Deutschland: Doppelspitze Sony». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ "Ich war schon als Kind skeptisch gegenüber den Menschen" (Интервью) — Die Zeit
- ↑ Variety announces Directors to Watch
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարան բո Օդար» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Գերմանացի ռեժիսորներ
- Գերմանացի սցենարիստներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Շվեյցարացի կինոռեժիսորներ
- Շվեյցարացի ռեժիսորներ
- Շվեյցարացի սցենարիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով