Օլտեն
Օլտեն | |
---|---|
![]() | |
Տեսակ | municipality of Switzerland? և city of Switzerland? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Olten District? |
ԲԾՄ | 396 մետր |
Մակերես | 11,5 կմ² և 11,49 կմ² (2006)[2] |
Ջրլիցի ափին | Աարե |
![]() | |
![]() | |
![]() |
Օլտեն (գերմ.՝ Olten), քաղաք Շվեյցարիայում[3], Աարե գետի ափին: Զոլոտուրն կանտոնի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է: Երկաթուղային կարևոր հանգույց է, գնացքով Ցյուրիխից, Բեռնից, Բազելից, Լյուցեռնից գտնվում է մոտավորապես հավասար՝ կես ժամվա հեռավորության վրա: Զբաղեցնում է 11.49 քառակուսի կիլոմետր տարածք: 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 18.389 մարդ[4]), որոնց 27.3%-ը օտարերկրացիներ էին[5]: 1999–ից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 1.2%.[6]:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մագդալենյան ժամանակաշրջանի (մեզանից մոտավորապես 16.000-14.000 տարի առաջվա) բազմաթիվ արտեֆակտներ, ինչպես նաև միջին ու նոր քարի դարերի մարդկանց գործունեության հետքեր: Հայտնաբերվել են նաև հին հռոմռական ժամանակների ոչ մեծ բնակավայրի՝ վիկուսի և Աար գետի վրա արդեն իսկ այդ ժամանակներում գցված կամրջի, ինչպես նաև՝ ավելի ուշ կառուցված հռոմեական մեծ ամրոցի ավերակներ, որոնց մերձակայքում էլ հիմնվել է միջնադարյան բնակավայրը: Պատմական փաստաթղթերում առաջին անգամ այն հիշատակվել է 1201 թվականին՝ որպես Oltun (ուսումնասիրողների կարծիքով այդ անվանումն առաջացել է գալլերեն *Olodunum-ից, որ նշանակել է գետի մոտի բերդ).[8]: 13-րդ դարում եղել է Ֆրոբուրգի կոմսերի սեփականությունը, 1377 թվականին անցել Կիբուրգներին, վերջիններից էլ, յոթ տարի անց՝ Հաբսբուրգներին: 1407 թվականից գտնվել է Բազելի ենթակայության ներքո, 1411 և 1422 թվականներին հրդեհներից ավերվել և 1426 թվականին վաճառվել Զոլոտուրնին: Շվեյցարական Համադաշնությանը միացել է երկարատև դիմադրությունից հետո:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլտենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հին հռոմեական վիկուսը, նախապատմական, հին հռոմեական, միջնադարյան և վաղ նորդարյա ժամանակների բնակավայրերի ավերակներն ու պահպանված կառույցները, Աար գետի վրայի փայտե ծածկած կամուրջը, երկաթուղային կայարանը, բնության թանգարանը: Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[9]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտին Դիստելի (1802–1844) - նկարիչ
- Բեռնարդ Համեր (1822–1907) - քաղաքական գործիչ, Համադաշնության նախագահ 1879-ին և 1889-ին
- Վերներ Մյունցինգեր (1832–1875) - Աֆրիկյան Եղջյուր տարածաշրջանի հետազոտողներից
- Պաուլ Հերման Մյուլլեր (1899–1965) - քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
- Ուելի Շիբլեր (ծնվ. 1947) - կենսաբան, Ժնևի համալսարանի պրոֆեսոր
- Պեդրո Լենց (ծնվ. 1965) - գրող
- Մին Լի Մարտի (ծնվ. 1974) - քաղաքական գործիչ, հրատարակիչ, հասարակագետ, պատմաբան
- Մարիաննա Շմիդ Մաստ (ծնվ. 1975) - Լոզանի համալսարանի պրոֆեսոր
- Նաոմի (ծնվ. 1977) - երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Arealstatistik Standard - Gemeinden nach 4 Hauptbereichen — FSO.
- ↑ Statistik Bundesamt für։ «Gemeindedaten» (գերմաներեն)։ Վերցված է 2018-10-20
- ↑ «PX-Web - Datenbank wählen»։ www.pxweb.bfs.admin.ch։ Վերցված է 2018-10-20
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office accessed 7 April 2011
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 30 September 2014 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ Der Geschichtsfreund: Mitteilungen des Historischen Vereins der fünf Orte Luzern, Uri, Schwyz, Unterwalden und Zug, vols. 126-130 (1974), p. 257.
- ↑ «Kantonsliste A-Objekte:Solothurn»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 18, 2011-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օլտեն Վիքիպահեստում |
---|
|