Քննարկում:Խավար (հեռուստասերիալ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Тьма_(телесериал)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հոդվածի նկար[խմբագրել կոդը]

Ողջույն Daughter of Billie ջան, ես մի քիչ համաձայն չեմ, որ հոդվածում երրորդ եթերաշրջանի նկարն է, եթե ուզում եք հոդվածն ունենա նկար, առաջարկում եմ բեռնել անգլերեն հոդվածինը։ Ի՞նչ եք կարծում։ --SilViePink 🐍 05:32, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն հարգելի SilViePink: Իսկ ինչու՞ համաձայն չեք, ինչու՞մն է խնդիրը:--Daughter of Billie (քննարկում) 18:43, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թանկագին Daughter of Billie, նույն հավանականությամբ հոդվածում կարող է լինել առաջին/երկրորդ եթերաշրջանի նկարը, երրորդը վերջինն է, բայց բոլոր սերիալների հոդվածների մեջ հո չեն լինելու կոնկրետ եթերաշրջանի նկար։ Բոլոր սերիալների հայերեն հոդվածներում այդպես է ընդունված։ --SilViePink 🐍 19:14, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի SilViePink, այլ սերիալների հոդվածներում չգիտեմ, սակայն իմ կողմից ստեղծված հոդվածներում ես տեղադրում եմ հեռուստասերիալի վերջին թողարկված եթերաշրջանի պատառը, իսկ երբ նոր եթերաշրջանի պաստառ է թողարկվում, ապա ես նորն եմ բեռնում` այդպես թարմացնելով հոդվածը: Նկատել եմ, որ Անգլերեն Վիքիպեդիայում չեն բեռնում պաստառներ, հնարավոր է խնդիրը հենց եթերաշրջանների մեջ է, ինչպես դուք եք նշում: Ես տեղյակ չեմ, թե ինչպես է ընդունված Հայերեն Վիքիպեդիայում, դրա համար խմբագրումներ եմ կատարում, ելնելով իմ տեսակետից, սակայն եթե ինչ-որ հատուկ կարգ գոյություն ունի, ապա կվարվենք դրան համապատասխան:--Daughter of Billie (քննարկում) 19:31, 21Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի SilViePink և Daughter of Billie, կներեք, որ խառնվում եմ, բայց իմ կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել «անվանային լոգոն/քարտը» (title logo/card)։ Առաջինը՝ այն երբեք չի փոխվում, և կարիք չի լինի ամեն անգամ մտնել ու՝ կախված եթերաշրջանի թողարկվելուց/չթողարկվելուց փոփոխություններ անել (հատկապես, եթե 150 սեզոն տևողությամբ բրազիլական սերիալներին վերաբերի խոսքը)։ Երկրորդը՝ սովորաբար սերիալների ընթացքում գլխավոր հերոսները փոխվում են, իսկ պաստառների վրա մեծ մասամբ հենց իրանք են լինում պատկերված, ու կարող է այնպես ստացվել, որ հոդվածի տեղեկաքարտում լինի նկարը գլխավոր հերոսներով, որոնք հայտնվել են միայն 11-րդ կամ, եսիմ, 120-րդ եթերաշրջանում։ Եվ երրորդը՝ եթերաշրջանի պաստառի վրա նաև գրված է լինում թողարկման ամսաթիվը և նման տարբեր մանրամասներ, որոնք ընդհանրապես պետք չեն հոդվածը կարճ ներկայացնելու համար։ Այս ամենը հաշվի առնելով, ավելի ճիշտ եմ գտնում տեղադրել անվանային լոգոն, այն էլ, որ այն Public Domain է, և բեռնելու կարիք չի լինի (եթե չեմ սխալվում)։ --TheBabushka 🐙 21:33, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]