Լուիս Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիս Հոֆման
Louis Hofmann Hessischer Film- und Kinopreis 2015.JPG
Ծննդյան թիվ՝հունիսի 3, 1997(1997-06-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն՝Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝New Faces Award?, Bavarian Film Awards?, Բոդիլ պարգև, German Acting Award?, Q731044?, Q1825208? և Jupiter Awards?
IMDb։ID 3836977

Լուիս Հոֆման (գերմ.՝ Louis Hofmann, հունիսի 3, 1997(1997-06-03)[1], Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի դերասան, առավել հայտնի է Նեթֆլիքսի թողարկած «Խավար» հեռուստասերիալում Յոնաս Կանվալդի դերով[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գլխավոր դերը մարմնավորել է «Թոմ Սոյեր» ֆիլմում, որը նկարահանվել է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի հիման վրա։

2013 թվականին ստացել է գլխավոր դերը «Կոմիսար Շտոլբերգ» սերիալի սերիաերից մեկում և աչքի է ընկել Վանեսա Յոպի «Կատարյալ տղամարդ» ֆիլմում։ 2014 թվականին մասնակցել Է «Das Zeugenhaus» ֆիլմի նկարահանումներին՝ մարմնավորելով Վերներ Կրոլմանի դերը, որը նկարահանվել է Քրիստիանա Կոլի գրքի մոտիվներով[3]։

2015 թվականին Վոլֆգանգի կերպարի («Ապաստան») համար Բավարիայի կինոմրցանակից ստացել է մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում, իսկ մի տարի հետո ստացել է նույն մրցանակը «Գերմանացի դերասան» անվանակարգում։ Իր առաջին միջազգային ֆիլմի («Իմ հողը») համար, որի ռեժիսորն է դարձել Մարտին Զանդվլիեթը, «Բոդիլ» կինոմրցանակից ստացել է մրցանակ «Lավագույն երկրորդական դեր» անվանակարգում և մրցանակ՝ ինտերնացիոնալ ֆիլմում նկարահանվելու համար[4][5][6][7]։

2016 թվականին մարմնավորել է Ֆիլայի դերը «Իմ աշխարհի կենտրոնը» պատանեկան դրամայում՝ Յակոբ Էրվի ղեկավարությամբ, որը նկարահանվել է Անդրեաս Շտայնհեֆելի համանուն վեպի մոտիվներով։ Նաև առաջատար դեր է խաղացել «Խավար» սերիալի առաջին եթերաշրջանում, որը լույս է տեսել 2017 թվականին։ Սերիալը ավարտվել է 2020 թվականին, վերջին՝ երրորդ եթերաշրջանով[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Բեռլին, ապրում է Միտտեի շրջանում։ Հանդիպում է մոդել Ստելլա Մարկերտի հետ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Louis Hofmann»։ IMDb։ Վերցված է 2018-07-07 
  3. Werner Schauer, Triptychon Corporate Communications GmbH for German Films, Munich։ «German Films Quarterly Portrait Louis Hofmann» (անգլերեն)։ www.germanfilmsquarterly.de։ Վերցված է 2018-07-03 
  4. «Louis Hofmann is German shooting star 2017»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-07-03 
  5. «Louis Hofmann • Actor - Interview»։ Cineuropa - the best of european cinema (անգլերեն)։ Վերցված է 2018-07-03 
  6. «Land of Mine wins 3 Bodil Awards» (դանիերեն)։ www.dfi.dk։ Վերցված է 2018-07-03 
  7. Copyright: Sawetz։ «Louis Hofmann received the 'Jaeger-LeCoultre Homage to German Movies' prize at the German Film Award»։ www.fashion.at։ Վերցված է 2018-07-03 
  8. «'Center of My World' ('Die Mitte der Welt'): Munich Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-03 
  9. «Dark renewed for season 2 by Netflix»։ The Independent (անգլերեն)։ Վերցված է 2018-07-03 
  10. Kurtz Andreas։ «Louis Hofmann: „Mir war egal, wo ich wohne, Hauptsache in Berlin“»։ Berliner Zeitung (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-03 
  11. «Stella Markert (@stellamarkert) • Фото и видео в Instagram» (ռուսերեն)։ www.instagram.com։ Վերցված է 2018-07-03