Խաչիկ Պողոսյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Պողոսյան
Ծնվել էհունվարի 21, 1912(1912-01-21)
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրականագետ և դրամատուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1950) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍտեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն, Հայպետհրատ, Խորհրդային գրականություն, Գրական թերթ, Սովետական Հայաստան, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն և Սովետական գրող
Խաչիկ Պողոսյան Վիքիդարանում

Խաչիկ (Խաչատուր) Սերոբի Պողոսյան (հունվարի 21, 1912(1912-01-21), Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ գրականագետ, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Պողոսյանը ծնվել է 1912 թվականի հունվարի 21-ին, Ղզլթամուր՝ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է Օշականում, Վաղարշապատում, Երևանում։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները, 1960 թվականին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1931-1932 թվականներին ուսուցիչ է եղել Ստեփանավանի շրջանի Ղզղալա գյուղում, 1935-1936 թվականներին՝ Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ 1936-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական թատրանում՝ որպես դերասան և գրական աշխատող, ապա եղել է Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների գեղարվեստական խմբագիր։ 1940-1941 թվականներին խմբագիր է եղել Հայպետհրատում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Տարբեր տարիների աշխատել է «Սովետական արվեստ», «Սովետական գրականություն» ամսագրերի, «Գրական թերթ» և «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1953-1979 թվականներին որպես ավագ խմբագիր՝ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ Կազմել և հրատարակության է պատրաստել հայ դասական գրողների (Նար-Դոս, Րաֆֆի, Ալեքսանդր Ծատուրյան, Պերճ Պռոշյան) երկերի հատորները[1]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպեր և կերպարներ (սովետական արձակի քննական տեսություն), Երևան, Հայպետհրատ, 1961, 250 էջ։
  • Երկու դրամա, Երևան, «Սովետական գրող», 1978, 196 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վադիմ Կոժինով, «Արվեստի տեսակները», Երևան, Հայպետհրատ, 1962, 179 էջ։
  • Թուր Հեյերդալ, «Դրախտի որոնումները», Երևան, «Հայաստան», 1965, 210 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 373։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Պողոսյան (գրող)» հոդվածին։