Խաչիկ Պողոսյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչիկ Պողոսյան
Ծնվել էհունվարի 21, 1912(1912-01-21)
ԾննդավայրՈսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրականագետ և դրամատուրգ
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Խաչիկ Պողոսյան Վիքիդարանում

Խաչիկ (Խաչատուր) Սերոբի Պողոսյան (հունվարի 21, 1912(1912-01-21), Ոսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան - անհայտ - մահվան վերաբերյալ տվյալները բացակայում են), հայ գրականագետ, դրամատուրգ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից: ԽՄԿԿ անդամ 1945 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Պողոսյանը ծնվել է 1912 թվականի հունվարի 21-ին, Ղզլթամուր՝ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է Օշականում, Վաղարշապատում, Երևանում: 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա), 1960 թվականին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: 1931-1932 թվականներին ուսուցիչ է եղել Ստեփանավանի շրջանի Ղզղալա գյուղում, 1935-1936 թվականներին՝ Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում: 1936-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական թատրանում՝ որպես դերասան և գրական աշխատող, ապա եղել է Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների գեղարվեստական խմբագիր: 1940-1941 թվականներին խմբագիր է եղել Հայպետհրատում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Տարբեր տարիների աշխատել է «Սովետական արվեստ», «Սովետական գրականություն» ամսագրերի, «Գրական թերթ» և «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: 1953-1979 թվականներին որպես ավագ խմբագիր՝ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում: Կազմել և հրատարակության է պատրաստել հայ դասական գրողների (Նար-Դոս, Րաֆֆի, Ալեքսանդր Ծատուրյան, Պերճ Պռոշյան) երկերի հատորները[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպեր և կերպարներ (սովետական արձակի քննական տեսություն), Երևան, Հայպետհրատ, 1961, 250 էջ:
  • Երկու դրամա, Երևան, «Սովետական գրող», 1978, 196 էջ:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոժինով Վադիմ, «Արվեստի տեսակները», Երևան, Հայպետհրատ, 1962, 179 էջ:
  • Թուր Հեյերդալ, «Դրախտի որոնումները», Երևան, «Հայաստան», 1965, 210 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 373: