Խալեդ Հոսեյնին ծնվել է 1965 թ. մարտի 4-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ դիվանագետի ընտանիքում, որն աֆղանական պատերազմի ընթացքում քաղաքական ապաստան էր ստացել ԱՄՆ-ում։ ԿալիֆորնիայիՍան Դիեգոյի համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է բժշկությամբ։ Հանդիսանում է ՄԱԿ-ի ներկայացուցիչ փախստականների հարցերով։
Խալեդ Հոսեյնին 2003 թվականին հանրությանն է ներկայացնում իր առաջին «Օդապարուկ թռցնողը» վեպը, որը միանգամից համաշխարհային ճանաչում է բերում սկսնակ գրողին։ Այս վեպի հիման վրա 2007 թվականին գերմանաշվեյցարացի ռեժիսոր Մարկ Ֆոստերը նկարահանում է համանուն ֆիլմ։ 2007 թվականին Հոսեինին լույս է ընծայում իր երկրորդ «Հազար չքնաղ արևներ», իսկ 2013 թվականին երրորդ «Եվ արձագանքեցին լեռները» վեպերը, որոնք նույնպես ջերմ ընդունելություն գտան ընթերցողների կողմից։