ԽՍՀՄ Պետական բանկ
ԽՍՀՄ Պետական բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | Պետբանկ, Գոսբանկ Госбанк |
Նախորդող | Ռուսական կայսրության պետական բանկ (1860–1917/1922) |
Հաջորդող | ՌԴ կենտրոնական բանկ (1991–այժմ) |
Հիմնադրված | հոկտեմբերի 10, 1921 |
Լուծարված | դեկտեմբերի 20, 1991 |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | Նեգլիննայա փ. 12, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Գլխավոր քարտուղար | Արոն Շեյման, Նիկոլայ Տումանով, Գեորգի Պյատակով, Մոիսեյ Կալմանովիչ, Լև Մարյասին, Սոլոմոն Կռուգլիկով, Ալեքսեյ Գրիչմանով, Նիկոլայ Բուլգանին, Նիկոլայ Սոկոլով, Նիկոլայ Բուլգանին, Յակով Գոլև, Վասիլի Պոպով, Նիկոլայ Բուլգանին, Ալեքսանդր Կոռովուշկին, Ալեքսեյ Պոսկոնով, Մեֆոդի Սվեշնիկով, Վլադիմիր Ալխիմով, Վիկտոր Դեմենցև, Նիկոլայի Գարետովսկիյ, Վիկտոր Գերաշչենկո, Անդրեյ Զվերև և Արոն Շեյման |
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի SUR (ISO 4217) |
Կայք | cbr.ru/currency_base/GosBankCurs/(ռուս.) |
ԽՍՀՄ Պետական բանկ, ԽՍՀՄ Պետբանկ, Գոսբանկ (ռուս.՝ Государственный банк СССР, Госбанк), ԽՍՀՄ կենտրոնական բանկը 1930-ականներից մինչև 1987 թվականը։ Հանդես է եկել որպես միասնական էմիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժողովրդական տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923 թվականը կոչվել է ՌՍՖՍՀ պետական բանկ։ Հիմնադրվել է Լենինի նախաձեռնությամբ։ 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ-ի դեկրետը, որը 1921 թվականի հոկտեմբերի 7-ին հաստատել է ՀԿԳԿ-ի 4-րդ նստաշրջանը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1923 թվականի հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետական բանկը վերակազմվել է ԽՍՀՍ պետական բանկի։
Սեփական պնդմամբ, Պետական բանկը ԽՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանի հիման վրա կազմակերպել և կարգավորել է դրամաշրջանառուբլիությունը, իրականացրել ժողտնտեսության կարճաժամկետ վարկավորումը, գյուղատնտեսական, մթերող և որոշ այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, սպառուբլիողական կոպերացիայի, անտառային և ջրային տնտեսությունների, ինչպես նաև գյուղական բնակչության կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ու երկարաժամկետ վարկավորումը, հաշվարկները ժողտնտեսության մեջ, բյուջեի դրամարկղային կատարումը, կազմակերպել և ղեկավարել է խնայդրամարկղային գործը, կազմակերպել և իրագործել միջազգային հաշվարկներն ու վարկավորումը, գործառությունները թանկարժեք մետաղներով և արտարժույթով։
Համարվելի է իր ժամանակի խոշորագույն բանկերից մեկն աշխարհում։ 1981 թվականի տարեսկզբի դրությամբ այն սպասարկել է 764 000 հաճախորդի, որոնց համար բացվել էին ավելի քան 3,9 միլիոն հաշվարկային, ընթացիկ, վարկային և այլ հաշիվներ։ Պետբանկի միջոցով իրականացվող վճարային շրջանառուբլիության ծավալը 1980 թվականին կազմել է 2539 միլիարդ ռուբլի։ Պետբանկի իրավական դրությունը որոշվում էր ԽՍՀՄ Սինիստրների խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ։ Եղել է կենտրոնացված համակարգ, որը գլխավորում էր վարչությունը։ Վարչության նախագահ նշանակում էր ԽՍՀՄ Գերագույն սովետը։
Ունեցել է կենտրոնական ապարատ, միութենական և ինքնավար հանրապետություններում, երկրամասային և մարզային կենտրոններում, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների կենտրոններում՝ գրասենյակներ և պետական խնայադրամարկղերի վարչություններ, իսկ շըրջկենտրոններում, քաղաքներում և այլ բնակավայրերում՝ բաժանմունքներ, գործակալություններ (1984 թվականի սկզբին՝ 4464) և խնայդրամարկղերի լայն ցանց։
Հայկական հանրապետական գրասենյակը (պետբանկի Հայգրասենյակ) եղել է ԽՍՀՄ պետբանկի համակարգի օղակներից։ Կազմակերպվել էր 1924 թվականի մարտին (նախկինում՝ Հայաստանի պետբանկ և ՌՍՖՍՀ պետբանկի բաժանմունք)։ Ղեկավարել է Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ԽՍՀՄ պետբանկի հիմնարկությունների գործունեությունը, գտնվել ԽՍՀՄ պետական բանկի վարչության անմիջական ենթակայության տակ։ 1984 թվականի սկզբին ՀԽՍՀ-ում գործում էր ԽՍՀՄ պետական բանկի 49 բաժանմունք, քաղաքային մեկ վարչություն, ինֆորմացիոն հաշվողական կայան։ Բաժանմունքներ եղել են հանրապետության բոլոր շրջաններում (բացառությամբ՝ Գուգարքի, ներկայումս՝ ՀՀ Լոռվա մարզի հարավում) և քաղաքներում, այդ թվում՝ Քաջարանում, Չարենցավանում, Ջերմուկում։ Երևանում գործել 8 բաժանմունք։
Խորհրդի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անուն | Պատկեր | Կառավարում | Նշանակող | |
---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | ||||
1 | Արոն Շինման | 1921 | 1924 | Վլադիմիր Լենին | |
2 | Նիկոլայ Տումանով | Մարտի 5, 1924 | Հունվարի 16, 1926 | Ալեքսեյ Ռիկով | |
3 | Գեորգի Պյատակով | Ապրիլի 19, 1929 | Հոկտեմբերի 18, 1930 | ||
4 | Մոիսեյ Կալմանովիչ | Հոկտեմբերի 18, 1930 | Ապրիլի 4, 1934 | Վյաչեսլավ Մոլոտով | |
5 | Լև Մարյասին | Ապրիլի 4, 1934 | Հուլիսի 14, 1936 | ||
6 | Սոլոմոն Կրուգլիկով | Հուլիսի 14, 1936 | Սեպտեմբերի 15, 1937 | ||
7 | Ալեքսեյ Գրիչմանով | Սեպտեմբերի 15, 1937 | Հուլիսի 16, 1938 | ||
8 | Նիկոլայ Բուլգանին | Հոկտեմբերի 2, 1938 | Ապրիլի 17, 1940 | ||
9 | Նիկոլայ Սոկոլով | Ապրիլի 17, 1940 | Հոկտեմբերի 12, 1940 | ||
10 | Նիկոլայ Բուլգանին | Հոկտեմբերի 12, 1940 | May 23, 1945 | Իոսիֆ Ստալին | |
11 | Յակով Գոլև | May 23, 1945 | Մարտի 23, 1948 | ||
12 | Վասիլի Պոպով | Մարտի 23, 1948 | Մարտի 31, 1958 | Գեորգի Մալենկով և Նիկոլայ Բուլգանին | |
13 | Նիկոլայ Բուլգանին | Մարտի 31, 1958 | August 15, 1958 | Նիկիտա Խրուշչով | |
14 | Ալեքսանդր Կոռովուշկին, | August 15, 1958 | August 14, 1963 | ||
15 | Ալեքսեյ Պոսկոնով | 1963 | 1969 | Ալեքսեյ Կոսիգին | |
16 | Մեֆոդի Սվեշնիկով | 1969 | 1976 | ||
17 | Վլադիմիր Ախիմով | Հոկտեմբերի 11, 1976 | Հունվարի 10, 1986 | Նիկոլայ Տիխոնով | |
18 | Վիկտոր Դեմենցև | Հունվարի 10, 1986 | Օգոստոսի 22, 1987 | Նիկոլայ Ռիժկով | |
19 | Նիկոլայ Գարետովսկի | Օգոստոսի 22, 1987 | Հունիսի 7, 1989 | ||
20 | Վիկտոր Գերաշչենկո | Հունիսի 7, 1989 | Օգոստոսի 26, 1991 | Վալենտին Պավլով | |
21 | Անդրեյ Զվերև | Օգոստոսի 26, 1991 | Դեկտեմբերի 20, 1991 | Իվան Սիլաև |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Госбанк СССР и его роль в развитии экономики страны (1921—1981 гг․), М․, 1981․ Վ․ Աղասյան