Լուիզա Էրիտ Վիարդո
Լուիզա Էրիտ Վիարդո | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Louise Héritte-Viardot |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1841[1] Փարիզ, Ֆրանսիա[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 17, 1918[1] (76 տարեկան) Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[2] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լուիզա Պոլինա Մարիա Էրիտ Վիարդո (մինչ ամուսնությունը՝ Լուիզա Վիարդո) (ֆր.՝ Louise Héritte-Viardot, դեկտեմբերի 14, 1841[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - հունվարի 17, 1918[1], Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[2]), ֆրանսիացի երգչուհի, երաժիշտ և երգահան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը հայտնի երգչուհի, մեցցո սոպրանո Պոլինա Վիարդոն է, հայրը՝ գրող և արվեստի քննադատ՝ Լուի Վիարդոն։
Երգահան, երգիչ-տենոր և մանկավարժ Մանուել դել Պոպուլո Վիսենտե Գարսիայի թոռն է, Մարիա Մալիբրանի զարմուհին, իսպանացի երգչուհի, օպերային արվեստի համաշխարհային լեգենդ և երգիչ Մանուել Վիսենտե Գարսիայի զարմուհին։
Վոկալի առաջին դասերը ստացել է մոր մոտ. այդ դասերի շնորհիվ նա հետագայում երգչուհի է դարձել։
1863 թվականին ամուսնացել է Էռնեստ Էրիտի՝ պատվավոր դեսպանի և Բեռնում Ֆրանսիայի դեսպանության կանցլերի հետ։
Երգչուհու կատարողական կարիերան ավարտվել է հիվանդության պատճառով։ Շարունակելով երգել իրադարձությունից իրադարձություն՝ նա հիմնականում իրեն նվիրել է ստեղծագործելուն և դասավանդմանը։ Կլարա Շումանի՝ կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի կնոջ օգնությամբ գտել է երգեցողության ուսուցչի դեր կոնսերվատորիայում։
Մահացել է Հայդելբերգում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Վիարդոն դաշնակահարուհի էր։ Օպերային, կամերային և նվագախմբային ստեղծագործությունների, սիմֆոնիաների հեղինակ, որոնց մեծ մասը, սակայն, չի պահպանվել։ Նրա աշխատանքների ցանկում չորս լարային նվարտետ է, երեք դաշնամուրային կվարտետ, երկու դաշնամուրային տրիո և մի քանի գործիքային սոնատ։ Իր կամերային երաժշտությունից պահպանվել են միայն երեք դաշնամուրային կոնցերտները։ Դաշնամուրային № 2 կվարտետի պրեմիերան (1883) անցել է մեծ հաջողությամբ և դարձել է նրա կողմից գրած ավելի քան 300 ստեղծագործություններից մեկը և հրապարակվել է նրա կյանքի օրոք։
Ընտրյալ երաժշտական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arme kleine Liebe (in Drei Lieder)
- Der Schmied, op. 8 no. 5
- Erlösung
- Saphiren sind die Augen dein
- Sehnsucht
- Sérénade
- Tag und Nacht
- Unter’m Machendelbaum[3]
- Sonata for cello and piano opus 40, (1909)
- Die Bajadere, կանտատ երգչախմբի և նվագախմբի համա
- Wonne des Himmels, կանտատ մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար
- Das Bacchusfest, կանտատ երգչախմբի և նվագախմբի համար, 1880
- Lindoro, մի ակտից բաղկացած երգիծական օպերա, 1879
- Quartet for piano and strings, No. 1 in A Major, Opus 9, Im Sommer, 1883;
- Quartet for piano and strings, No. 2 in D major, Op 11, Spanish Quartet Spanish, 1883
- Quartet for piano and strings, No. 3, 1879.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #116736569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Composer: Louise Pauline Marie Héritte-Viardot (1841-1918)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Louise Pauline Marie Héritte-Viardot (1841—1918) Արխիվացված 2012-03-05 Wayback Machine(անգլ.)
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1918 մահեր
- Հայդելբերգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Օպերային կոմպոզիտորներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ