Լոուրենս Ֆեռլինգետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Ֆեռլինգետի
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1919(1919-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՅոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 22, 2021(2021-02-22)[5][6] (101 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանԲոլինաս, Կալիֆորնիա[7]
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունՓարիզի համալսարան, Կոլումբիայի համալսարան[4][8], Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[8], Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց (1937) և Riverdale Country School?
Մասնագիտությունսպա, բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, նկարիչ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, գրող, ներդրումային ակտիվիստ, դրամատուրգ, գրավաճառ և քաղաքական ակտիվիստ
ԱշխատավայրThe Daily Tar Heel?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[8]
 Lawrence Ferlinghetti Վիքիպահեստում

Լոուրենս Ֆեռլինգետի (անգլ.՝ Lawrence Ferlinghetti, մարտի 24, 1919(1919-03-24)[1][2][3][…], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 22, 2021(2021-02-22)[5][6], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի բանաստեղծ, նկարիչ, հրատարակիչ, մանկավարժ, հասարակական գործիչ, բիթ սերնդի ներկայացուցիչ։ «Գեղանկարչություն և պոեզիա» միջազգային շարժման հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ-ի Յոնկերս քաղաքում։ Մոր հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիա՝ մորաքրոջ մոտ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[11]։ Սովորել է Կարոլինա նահանգի համալսարանում, ստացել լրագրողի որակավորում[12]։ Այնուհետև ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում և 1947 թվականին ստացել անգլիական գրականության մագիստրոսի գիտական աստիճան։ Հետագայում սովորել է Սորբոնում և պոեզիայի բնագավառում ստացել դոկտորի աստիճան[13]։

Ամուսնացել է 1951 թվականին և տեղափոխվել Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ դասավանդել է ֆրանսերեն։

1953 թվականինց հրատարակել է «City Lights» հանդեսը, որը կրել է Չարլի Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմի անունը։ Միևնույն ժամանակ նույն անունով խանութ է բաց արել։

1955 թվականից Լոուրենս Ֆեռլինգետին սկսել է հրատարակել բանաստեղծությունների ժողովածուներ։ 1956 թվականի հոկտեմբերին «Գրպանի բանաստեղծներ» շարքի չորրորդ հրատարակչությունում Ալլեն Գինզբերգի «Ոռնոցը» (անգլ.՝ Howl) պոեմը լույս է տեսելուց հետո ոստիկանները զավթել են ամբողջ տպաքանակը, իսկ Լոուրենսին և խանութի աշխատողին ձերբակալել՝ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել պարկեշտության խախտման մեղադրանքով, սակայն Լոուրենսը դատարանում շահել է գործը։ Քրեական գործի հարցաքննությունների ձայնագրությունը հրապարակվել է 1961 թվականին։

Մոտ 30 բանաստեղծական ժողովածուի, հուշագրությունների հեղինակ է, ֆրանսերենից թարգմանել է Ժակ Պրևերի առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Բառը»։ Ակտիվորեն մասնակցել հասարակական տարբեր շարժումների։

Իր գրքերի վաճառքի և հրատարակության հետ մեկտեղ Լոուրենսը նաև նկարել է։ Իր աշխատանքների մեծ մասը ցուցադրվել է ԱՄՆ-ի տարբեր պատկերասրահներում և թանգարաններում։

Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների[14][15][16][17]

Ֆեռլինգետին մահացել է թոքերի հիվանդությունից, 2021 թվականի փետրվարի 22-ին Սան Ֆրանցիսկոյի իր տանը՝ 101 տարեկան հասակում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pictures of the Gone World (1955) Poetry
  • A Coney Island of the Mind (1958) Poetry
  • Her (New Directions 1960) Prose
  • Unfair Arguments with Existence (short plays) (1963)
  • Routines (short plays) (1964)
  • Starting from San Francisco (New Directions 1967) Poetry
  • Two Scavengers in a Truck, Two Beautiful People in a Mercedes (1968)
  • Tyrannus Nix? (New Directions 1969) Prose
  • The Secret Meaning of Things (1970) Poetry
  • The Mexican Night (Travel Journal) (New Directions 1970)
  • Back Roads to Far Places (New Directions 1971) Poetry
  • Open Eye, Open Heart (New Directions 1973) Poetry
  • Who Are We Now? (New Directions 1976) Poetry
  • Landscapes of Living and Dying (1980) ISBN 0-8112-0743-9
  • Over All the Obscene Boundaries (1986)
  • Love in the Days of Rage (E.P. Dutton 1988) Novel
  • A Buddha in the Woodpile (Atelier Puccini 1993)
  • These Are My Rivers: New & Selected Poems, 1955—1993 (New Directions) ISBN 0-8112-1273-4, ISBN 0-8112-1252-1
  • A Far Rockaway Of The Heart (New Directions 1998) ISBN 0-8112-1347-1
  • Love in the Days of Rage (2001)
  • Americus: Part I (2004)
  • A Coney Island of the Mind (Arion Press, 2005), with portraiture by R.B. Kitaj
  • Poetry as Insurgent Art (New Directions, 2007) Poetry
  • A Coney Island of the Mind: Special 50th Anniversary Edition with a CD of the author reading his work (New Directions, 2008)
  • 50 Poems by Lawrence Ferlinghetti 50 Images by Armando Milani ([1] Rudiano, 2010) Poetry and Graphics 978-88-89044-65-0
  • Time of Useful Consciousness, (Americus, Book II) (New Directions, 2012) 978-0-8112-2031-6, 88p.
  • City Lights Pocket Poets Anthology: 60th Anniversary Edition (City Lights, 2015)
  • I Greet You At The Beginning Of A Great Career: The Selected Correspondence of Lawrence Ferlinghetti and Allen Ginsberg 1955—1997. (City Lights, 2015)
  • Pictures of the Gone World: 60th Anniversary Edition (City Lights, 2015)
  • Writing Across the Landscape: Travel Journals, 1960—2010 (Norton, 2015) 978-1-63149-001-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://id.loc.gov/authorities/names/n80023557
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.washingtonpost.com/local/obituaries/lawrence-ferlinghetti-dead/2021/02/23/37b2a134-edd5-11df-abf5-a1622994c5f5_story.html
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. https://www.findagrave.com/memorial/223474013/lawrence-monsanto-ferlinghetti
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://www.pw.org/directory/writers/lawrence_ferlinghetti
  9. http://www.nationalbook.org/literarian.html
  10. https://poetrysociety.org/awards/frost-shelley-awards/2021-frost-medalist
  11. «"On the Road," "Howl" and Poetry as Insurgent Art: Legendary Bookseller Lawrence Ferlinghetti on the Beat Generation». Democracy Now!. 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  12. Zinser, Lynn (2012 թ․ հունվարի 20). «Lawrence Ferlinghetti Revives His Love of the 49ers at 92». The New York Times.
  13. Julian Guthrie (2012 թ․ սեպտեմբերի 24). «Lawrence Ferlinghetti's indelible image». SFGate. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  14. Christopher Young (2012 թ․ հոկտեմբերի 12). «Beat this: Lawrence Ferlinghetti refuses Hungarian cash award». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Carolyn Kellogg (2012 թ․ հոկտեմբերի 11). «Lawrence Ferlinghetti declines Hungarian award over human rights». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  16. Ron Friedman and AP (2012 թ․ հոկտեմբերի 13). «Following Elie Wiesel's Lead, US Poet Rejects Hungarian Award». The Times of Israel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  17. Harriet Staff (2012 թ․ հոկտեմբերի 11). «Lawrence Ferlinghetti Declines 50,000 Euro Prize from Hungarian PEN Club». Poetry Foundation. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Ֆեռլինգետի» հոդվածին։