Լոուրենս Ֆեռլինգետի
Լոուրենս Ֆեռլինգետի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 22, 2021[4][5] (101 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում, Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց և Riverdale Country School? |
Մասնագիտություն | սպա, բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, նկարիչ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, գրող, ներդրումային ակտիվիստ և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | Յանուս Պանոնիուսի միջազգային գրական մրցանակ Literarian Award for Outstanding Service to the American Literary Community?[6] James Madison Freedom of Information Award? և Eagle Scout? |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Lawrence Ferlinghetti Վիքիպահեստում |
Լոուրենս Ֆեռլինգետի (անգլ.՝ Lawrence Ferlinghetti, մարտի 24, 1919[1][2][3][…], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 22, 2021[4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ, նկարիչ, հրատարակիչ, մանկավարժ, հասարակական գործիչ, բիթ սերնդի ներկայացուցիչ։ «Գեղանկարչություն և պոեզիա» միջազգային շարժման հոգաբարձուների խորհրդի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԱՄՆ-ի Յոնկերս քաղաքում։ Մոր հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիա՝ մորաքրոջ մոտ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[7]։ Սովորել է Կարոլինա նահանգի համալսարանում, ստացել լրագրողի որակավորում[8]։ Այնուհետև ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում և 1947 թվականին ստացել անգլիական գրականության մագիստրոսի գիտական աստիճան։ Հետագայում սովորել է Սորբոնում և պոեզիայի բնագավառում ստացել դոկտորի աստիճան[9]։
Ամուսնացել է 1951 թվականին և տեղափոխվել Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ դասավանդել է ֆրանսերեն։
1953 թվականինց հրատարակել է «City Lights» հանդեսը, որը կրել է Չարլի Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմի անունը։ Միևնույն ժամանակ նույն անունով խանութ է բաց արել։
1955 թվականից Լոուրենս Ֆեռլինգետին սկսել է հրատարակել բանաստեղծությունների ժողովածուներ։ 1956 թվականի հոկտեմբերին «Գրպանի բանաստեղծներ» շարքի չորրորդ հրատարակչությունում Ալլեն Գինզբերգի «Ոռնոցը» (անգլ.՝ Howl) պոեմը լույս է տեսելուց հետո ոստիկանները զավթել են ամբողջ տպաքանակը, իսկ Լոուրենսին և խանութի աշխատողին ձերբակալել՝ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել պարկեշտության խախտման մեղադրանքով, սակայն Լոուրենսը դատարանում շահել է գործը։ Քրեական գործի հարցաքննությունների ձայնագրությունը հրապարակվել է 1961 թվականին։
Մոտ 30 բանաստեղծական ժողովածուի, հուշագրությունների հեղինակ է, ֆրանսերենից թարգմանել է Ժակ Պրևերի առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Բառը»։ Ակտիվորեն մասնակցել հասարակական տարբեր շարժումների։
Իր գրքերի վաճառքի և հրատարակության հետ մեկտեղ Լոուրենսը նաև նկարել է։ Իր աշխատանքների մեծ մասը ցուցադրվել է ԱՄՆ-ի տարբեր պատկերասրահներում և թանգարաններում։
Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների[10][11][12][13]
Ֆեռլինգետին մահացել է թոքերի հիվանդությունից, 2021 թվականի փետրվարի 22-ին Սան Ֆրանցիսկոյի իր տանը՝ 101 տարեկան հասակում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pictures of the Gone World (1955) Poetry
- A Coney Island of the Mind (1958) Poetry
- Her (New Directions 1960) Prose
- Unfair Arguments with Existence (short plays) (1963)
- Routines (short plays) (1964)
- Starting from San Francisco (New Directions 1967) Poetry
- Two Scavengers in a Truck, Two Beautiful People in a Mercedes (1968)
- Tyrannus Nix? (New Directions 1969) Prose
- The Secret Meaning of Things (1970) Poetry
- The Mexican Night (Travel Journal) (New Directions 1970)
- Back Roads to Far Places (New Directions 1971) Poetry
- Open Eye, Open Heart (New Directions 1973) Poetry
- Who Are We Now? (New Directions 1976) Poetry
- Landscapes of Living and Dying (1980) ISBN 0-8112-0743-9
- Over All the Obscene Boundaries (1986)
- Love in the Days of Rage (E.P. Dutton 1988) Novel
- A Buddha in the Woodpile (Atelier Puccini 1993)
- These Are My Rivers: New & Selected Poems, 1955—1993 (New Directions) ISBN 0-8112-1273-4, ISBN 0-8112-1252-1
- A Far Rockaway Of The Heart (New Directions 1998) ISBN 0-8112-1347-1
- Love in the Days of Rage (2001)
- Americus: Part I (2004)
- A Coney Island of the Mind (Arion Press, 2005), with portraiture by R.B. Kitaj
- Poetry as Insurgent Art (New Directions, 2007) Poetry
- A Coney Island of the Mind: Special 50th Anniversary Edition with a CD of the author reading his work (New Directions, 2008)
- 50 Poems by Lawrence Ferlinghetti 50 Images by Armando Milani ([1] Rudiano, 2010) Poetry and Graphics 978-88-89044-65-0
- Time of Useful Consciousness, (Americus, Book II) (New Directions, 2012) 978-0-8112-2031-6, 88p.
- City Lights Pocket Poets Anthology: 60th Anniversary Edition (City Lights, 2015)
- I Greet You At The Beginning Of A Great Career: The Selected Correspondence of Lawrence Ferlinghetti and Allen Ginsberg 1955—1997. (City Lights, 2015)
- Pictures of the Gone World: 60th Anniversary Edition (City Lights, 2015)
- Writing Across the Landscape: Travel Journals, 1960—2010 (Norton, 2015) 978-1-63149-001-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.washingtonpost.com/local/obituaries/lawrence-ferlinghetti-dead/2021/02/23/37b2a134-edd5-11df-abf5-a1622994c5f5_story.html
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ http://www.nationalbook.org/literarian.html
- ↑ «“On the Road,” “Howl” and Poetry as Insurgent Art: Legendary Bookseller Lawrence Ferlinghetti on the Beat Generation»։ Democracy Now!։ 3 September 2007։ Վերցված է 25 February 2021
- ↑ Zinser Lynn (January 20, 2012)։ «Lawrence Ferlinghetti Revives His Love of the 49ers at 92»։ The New York Times
- ↑ Julian Guthrie (2012-09-24)։ «Lawrence Ferlinghetti's indelible image»։ SFGate։ Վերցված է 2014-02-18
- ↑ Christopher Young (October 12, 2012)։ «Beat this: Lawrence Ferlinghetti refuses Hungarian cash award»։ New York Daily News։ Վերցված է October 15, 2012
- ↑ Carolyn Kellogg (October 11, 2012)։ «Lawrence Ferlinghetti declines Hungarian award over human rights»։ Los Angeles Times։ Վերցված է October 15, 2012
- ↑ Ron Friedman and AP (October 13, 2012)։ «Following Elie Wiesel's Lead, US Poet Rejects Hungarian Award»։ The Times of Israel։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2015-ին։ Վերցված է October 15, 2012
- ↑ Harriet Staff (October 11, 2012)։ «Lawrence Ferlinghetti Declines 50,000 Euro Prize from Hungarian PEN Club»։ Poetry Foundation։ Վերցված է October 15, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биографическая справка и переводы
- Ferlinghetti’s Bookstore in San Francisco, City Lights
- Lawrence Ferlinghetti at The Soredove Press
- Lawrence Ferlinghetti at The Beat Page. Biography and Selected Poems
- Lawrence Ferlinghetti at Literary Kicks
- Lawrence Ferlinghetti at American Poetry
- Blue Neon Alley — Lawrence Ferlinghetti directory
- Audio and video of reading at University of California Berkeley «Lunch Poems» series
- He is a co-signer of the urgent call to Drive Out the Bush Regime
- Political Commitment & the Poetry of Ferlinghetti
- Lawrence Ferlinghetti about his paintings
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Փետրվարի 22 մահեր
- 2021 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ