Լոկի (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոկի
Изображение логотипа
Ժանրմարտաֆիլմ և սուպերհերոսական ֆանտաստիկա
Թեմաtimestream?, ճակատագիր և կանխորոշում
ՍտեղծողՄայքլ Ուոլդրոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեյթ Հերոն
Գլխավոր
դերերում
Թոմ Հիդելսթոն[1], Օուեն Ուիլսոն[1], Գուգու Մբատա-Ռոու[1], Սոֆյա դի Մարտինո[1], Վունմի Մոսակու[1], Ռիչարդ Գրանթ[1], ԴեՕբիա Օպարեյ[2], Յուջին Քորդերո[2], Ջոնաթան Մեյջորս, Ke Huy Quan? և Rafael Casal?
Գործադիր պրոդյուսերՔևին Ֆայգի
ՕպերատորՕթմ Դյուրալդ
ԵրաժշտությունՆատալի Էն Հոլտ
Բեմադրող նկարիչՔասրա Ֆարահանի
Գեղարվեստական աշխարհMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
Նկարահանման վայրԱտլանտա, Trilith Studios, Լոնդոն և Pinewood Studios
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ12
Էկրաններին էհունիսի 9, 2021-ից
ՀեռուստաալիքԴիսնեյ+
ԸնկերությունMarvel Studios
ԴիստրիբյուտորԴիսնեյ+
ՆախորդԲազեն և Ձմեռային զինվորը
ՀաջորդԻ՞նչ եթե...
Պաշտոնական կայքէջ

«Լոկի» (անգլ.՝ Loki), ամերիկյան մինի սերիալ, որը հիմնված է Marvel Comics կոմիքսների Լոկիի կերպարի արկածների վրա։ Գլխավոր դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Հեռուստասերիալի դեպքերը դառնալու են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ փուլի մի մասը։

2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel ֆիլմերի հերոսների մասին մի քանի մինի սերիալների աշխատանքները, որոնց շարքում էր նաև Լոկիի նախագիծը։ 2019 թվականի նոյեմբերին սերիալը սկսել է իր սկզբնական արտադրական աշխատանքները, ինչպես նաև հաստատվել է Հիդելսթոնի մասնակցությունը։ 2019 թվականի փետրվարին նախագծի շոուրաներ է նշանակվել Մայքլ Ուոլդրոնը, իսկ օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Քեյթ Հերոնը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։

«Լոկին» բաղկացած է վեց սերիայից և 2021 թվականի մայիսից հասանելի է Disney+ հարթակում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողություններից հետո Լոկին օգտագործում է Տիեզերական խորանարդը՝ ժամանակի միջով ճամփորդելու և մարդկության պատմությունն փոխելու համար[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի քանի հերոսների մասին մինի սերիալների նկարահանումները, հիմնականում Լոկիի մասին սերիալի՝ Disney+ սթրիմինգային ծառայության համար։ Սպասվում էր, որ սերիալը բաղկացած է լինելու վեց-ութ սերիաներից և որ բյուջեն կազմված է լինելու Marvel-ի լիամետրաժ էկրանավորումներից[4]։ Նույն թվականի նոյեմբերին Դիսնեյ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հաստատել է, որ Լոկիի մասին սերիալը գտնվում է վաղ արտադրական փուլում[5]։

2019 թվականի փետրվարին շոուրաների և պրոդյուսերի դերը զբաղեցրել է Մայքլ Ուոլդրոնը։ Հաստատվել է, որ ըստ սերիալի սյուժեի Լոկին հայտնվելու է մարդկության պատմության տարբեր պատմական դարաշրջաններում[6]։ Հետագայում Հիդելսթոնը խոստովանել է, որ «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերը կարող էին դառնալ վերջինը Լոկիի համար, սակայն «Վրիժառուները։ Անվերջության պատերազմից» վեց շաբաթ առաջ նրան հայտնել են սերիալի ծրագրերի մասին և որ նա այն գաղտնի պահի[7]։ 2019 թվականի օգոստոսին Քեյթ Հերոնը նշանակվել է հեռուստասերիալի ռեժիսոր և պրոդյուսեր[8][9]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Հիդելսթոնը 2019 թվականին Սան Դիեգոյի Comic-Con-ի ժամանակ

Սերիալի գործողությունները տեղի են ունենում «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողությունների հետո, որում Լոկին գողանում է Տիեզերական խորանարդը[10] և ալտերնատիվ տիեզերք է ստեղծում[11]։ 2019 թվականի օգոստոսին Ուոլդրոնը հաղորդել է, որ «Լոկի» հեռուստասերիալը կարող է տալ մի քանի հարցերի պատասխաններ՝ որտե՞ղ է տեղափոխվել Լոկին Տիեզերական խորանարդը գողանալուց հետո, կարո՞ղ է Լոկին երբևէ իր համար ընկեր գտնել և «արևը կփայլի՞ նրա վրա»[12]։ Պրոդյուսեր Սթիվեն Բրուսարդը նշել է, որ ժամանակի միջև ճամփորդելուց բացի սերիալը պատմելու է «փախուստի մեջ գտնվող մարդու» մասին[13]։ Շոուի գործողությունները նաև կապված են լինելու սպասվող «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմի հետ[14]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին, սերիալի պաշտոնական անոնսի ժամանակ հաստատվել է Թոմ Հիդելսթոնի մասնակցությունը Լոկիի դերում[5]։ Նույն թվականի նոյեմբերին Սոֆի Դի Մարտինոն ընդգրկվել է դերասանական կազմում[15]։ 2020 թվականի հունվարին Օուեն Ուիլսոնը ընդգրկվել է դերասանական կազմում[16]։ Ավելի ուշ Գուգու Մբատա-Ռոուն ստացել է գլխավոր կանացի դերը[17]։ Ռիչարդ Գրանտը ընդգրկվել է դերասանական կազմում[18]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին[16]՝ «River Cruise» աշխատանքային անվան տակ[19]։ Մարտի 14-ին հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվել են COVID-19 համավարակի պատճառով[20]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սկզբից «Լոկի» հեռուստասերիալը ցուցադրվում է Disney+ հարթակում և բաղկացած է վեց սերիայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.marvel.com/tv-shows/loki/1
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Steele, Sean (2019 թ․ օգոստոսի 11). «Exclusive: New Details on 'Loki' Disney+ Series, How It Will Tie Into 'Thor: Love & Thunder'». FandomWire (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  4. Kroll, Justin (2018 թ․ սեպտեմբերի 18). «Loki, Scarlet Witch, Other Marvel Heroes to Get Own TV Series on Disney Streaming Service (Exclusive)». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 Chmielewski, Dawn C.; Hipes, Patrick (2018 թ․ նոյեմբերի 8). «'Rogue One' Prequel Series in Works For Disney's Streaming Service, Now Named Disney+». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Kit, Borys (2019 թ․ փետրվարի 15). «Marvel's 'Loki' Series Lands 'Rick and Morty' Writer (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  7. Butler, Tom (2019 թ․ օգոստոսի 16). «Tom Hiddleston kept his 'Loki' secret for a very long time». Yahoo! (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  8. Bonomolo, Cameron (2019 թ․ օգոստոսի 23). «Loki to Get Six 1-Hour Episodes Directed by Kate Herron». ComicBook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  9. Fisher, Jacob (2019 թ․ նոյեմբերի 16). «Autumn Durald Joins 'Loki' (Exclusive)». Discussing Film (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  10. Sandwell, Ian (2019 թ․ հուլիսի 21). «Marvel finally confirm Phase 4 movies at Comic-Con». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  11. Davis, Brandon (2019 թ․ մայիսի 15). «How Loki's New Timeline Plays Out After Avengers: Endgame». ComicBook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  12. Vejvoda, Jim (2019 թ․ օգոստոսի 24). «Loki Will Take Character "to an Entirely New Part of the MCU"». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  13. Dinh, Christine (2019 թ․ նոյեմբերի 13). «What's Next for the Marvel Cinematic Universe After 'Avengers: Endgame'». Marvel.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  14. Pearson, Ben (2019 թ․ նոյեմբերի 7). «Marvel's 'Loki' TV Show Will Tie Into 'Doctor Strange 2'; 'Hawkeye' Was Initially Planned as a Movie». /Film (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  15. Kroll, Justin (2019 թ․ նոյեմբերի 15). «'Loki': Sophia Di Martino to Co-Star With Tom Hiddleston in Marvel Series (Exclusive)». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  16. 16,0 16,1 Boucher, Geoff; Andreeva, Nellie (2020 թ․ հունվարի 31). «'Loki': Owen Wilson Joins Marvel Series On Disney+». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Andreeva, Nellie (2020 թ․ փետրվարի 11). «'Loki': Gugu Mbatha-Raw Joins Marvel Series On Disney+». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  18. Thorne, Will (2020 թ․ մարտի 11). «'Loki' Disney Plus Series Adds Richard E. Grant». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  19. Schmidt, JK (2019 թ․ սեպտեմբերի 11). «Loki Working Title Revealed for Marvel Studios Series». ComicBook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  20. Kroll, Justin (2020 թ․ մարտի 14). «Marvel's Disney Plus Shows Pause Production Due to Coronavirus». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոկի (հեռուստասերիալ)» հոդվածին։