Լյուսյեն Ֆրոյդ
Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը (անգլ.՝ Lucian Michael Freud, դեկտեմբերի 8, 1922[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5] - հուլիսի 20, 2011[6][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][5]), գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ է, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը։ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել 1939 թվականին՝ նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխվելուց երեք տարի անց։ Սովորել է Տոնտեսի «Դարթինգթոն Հոլլ» (Dartington Hall School) և «Բրայնսթոն» (Bryanston School) դպրոցներում, հանդիսանում է Լոնդոնի «Արվեստի կենտրոնական դպրոց»-ի (Central School of Art), Էսսեքսի Դեդհեմ քաղաքում գտնվող «Նկարչության և Գծանկարչության Արևելյան Անգլիական դպրոց»-ի (East Anglian School of Painting and Drawing) և Լոնդոնի «Գոլդսմիթ Քոլեջ» արվեստի դպրոցի սան։
Ամենահայտնի կտավը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թվականներին նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 միլիոն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ[13]։ Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը[14]։
Ֆրոյդի մուսան աշխատանքային կենտրոնի ղեկավար 51-ամյա Սյու Թիլլին էր[15], որի քաշը 127 կգ է և որին կտավի հանրահռչակ դառնալու հետ համաքայլ սկսեցին կոչել «Մեծ Սյու» (Big Sue)։ Նա ամիսներ շարունակ հանդիսացել է նկարչի բնորդուհին, այդ ժամանակահատվածում Ս. Թիլլիին արգելված է եղել մեկնել արձակուրդի, այլապես նա կարող էր վերադառնալ արևահարված մաշկով[16][17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսյեն Ֆրոյդի կտավների առցանց պատկերասրահ Արխիվացված 2009-04-28 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lucian Freud (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Yood J. W. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://data.bnf.fr/ark:/12148/cb12067662k
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2011/07/22/arts/lucian-freud-adept-portraiture-artist-dies-at-88.html?_r=1&smid=tw-nytimes&seid=auto
- ↑ 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://highgate.burialgrounds.co.uk/mapmanagement/#/memorialmanagement/7c0465c9-dd57-477a-af59-62685e300503/chest_tomb/o/persons/0e89d690-2d4b-4d47-a8c3-fc064953aab9/de36c229-6e30-4bb8-bc27-a020d53204fd?tab=0
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 10,0 10,1 10,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Kindred Britain
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 Lundy D. R. The Peerage
- ↑ BBC նորություններ, 2008 թվականի մայիսի 14(անգլ.)
- ↑ «Դեյլի Թելիգրաֆ», 2008թ. մայիսի 18(անգլ.)
- ↑ Թայմզ օնլայն(անգլ.)
- ↑ BBC նորություններ, 2008 թ. մայիսի 14(անգլ.)
- ↑ Թայմզ օնլայն, 2005 թ. մայիսի 19 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսյեն Ֆրոյդ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 2011 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի նկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ժամանակակից նկարիչներ
- Բրիտանացի պատկերազարդողներ
- Բրիտանացի դիմանկարիչներ
- Բրիտանացի արվեստագետներ