Լյուսիա Սանչես Սաորնիլ
Լյուսիա Սանչես Սաորնիլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1895[1] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | հունիսի 2, 1970[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, anarcho-syndicalist, գրող և women's emancipation |
Կուսակցություն | Mujeres Libres? |
Անդամություն | CNT |
Lucía Sánchez Saornil Վիքիպահեստում |
Լյուսիա Սանչես Սաորնիլ (իսպ.՝ Lucía Sánchez Saornil, դեկտեմբերի 13, 1895[1], Մադրիդ, Իսպանիա - հունիսի 2, 1970[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, անարխիստ և ֆեմինիստ։ Առավել հայտնի է որպես Ազատ կանանց (Mujeres Libres) կազմակերպության հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Աշխատանքի ազգային համադաշնության (CNT) և Միջազգային հակաֆաշիստական համերաշխության (SIA) աշխատանքներով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսիային մեծացրել է աղքատ, այրի հայրը։ Սովորել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Պատանի տարիքում սկսել է բանաստեղծություններ գրել և միացել է Ուլտրաիզմ զարգացող գրական ուղղությանը։ 1919 թվականին նրա ստեղծագործությունը տպագրվել է տարբեր հրապարակումներում, այդ թվում` Los Quijotes, Tableros, Plural, Manantial and La Gaceta Literaria: Աշխատել է արական կեղծանունով, ինչը հնարավորություն է տվել նրան ուսումնասիրել լեսբուհիներին վերաբերող թեմաներ, իսկ միասեռականությունն այդ ժամանակ եղել է գրաքննության և պատժի առարկա։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին Լյուսիա Սանչես Սաորնիլը, ով 1916 թվականից աշխատում էր որպես հեռախոսային օպերատոր, մասնակցել է Աշխատանքի ազգային համադաշնության անարխոսինդիկալիստ աշխատողների միության Telefónica ընկերության դեմ ուղղված գործադուլին։ Այս իրադարձությունը նրա կյանքում շրջադարձային էր` դառնալով քաղաքական գործունեության խթան։ Այս պահից Լյուսիան սկսում է պայքարել անարխիական սոցիալական հեղափոխության համար։
1933 թվականին Լյուսիան նշանակվել է Աշխատանքի ազգային համադաշնության Մադրիդի մասնաճյուղի քարտուղար` Իսպանիայում թողարկելով նրանց ամսագրերը նախքան քաղաքացիական պատերազմը։ 1938 թվականի մայիսին նա դարձավ գլխավոր Միջազգային հակաֆաշիստական համերաշխություն (SIA) անարխիստական կազմակերպության քարտուղար, որն իր գործառույթով նման էր Կարմիր խաչին և տրամադրում էր օգնություն և աջակցություն։
Լյուսիան տպագրվել է անարխիստական հրապարակումներում, ինչպիսիք են EarthandFreedo, WhiteMagazine և Workers' Solidarity և արտահայտել իր ֆեմինիստական տեսակետները։ Թեև նա կտրուկ չի խոսում ծնելիության հսկողության մասին, սակայն քննադատում է իսպանական հասարակության մեջ սեռական բաժանման կարևորությունը։ Այսպիսով, Լյուսիան ամրապնդեց իր կարգավիճակը որպես առավել արմատական անարխիստ՝ մերժելով տնային տնտեսուհու կերպարը։ Workers' Solidarity հոդվածների շարքում նա հերքում է մայրության բնորոշումը որպես կնոջ ինքնության հիմք, որն առաջ էր քաշել իսպանացի փիլիսոփա, պատմաբան Գրեգորիո Մարանյոնը (իսպ.՝ Gregorio Marañón):
«Ազատ կանայք» կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դժգոհ հանրապետական կուսակցության իր գործընկերների շովինիստական նախապաշարմունքներից, Լյուսիա Սանչես Սաորնիլը և նրա երկու դաշնակիցները՝ Մերսեդես Կոմապոսադան և Ամպարո Օաչ Գասկոն 1936 թվականին ստեղծեցին «Ազատ կանայք» կազմակերպությունը։ «Ազատ կանայք» կազմակերպությունը ինքնավար անարխիստ կազմակերպություն էր, որն ներառում էր կանանց, կանանց ազատության և սոցիալական հեղափոխության «կրկնակի պայքարի» համախոհների։ Լյուսիան և այլ «ազատ կանայք» հերքեցին գերիշխող տեսակետը, որ գենդերային հավասարությունը պետք է տեղի ունենա բնականաբար անդասակարգ հասարակությունում։ Քաղաքացիական պատերազմը բռնկվելուն պես կազմակերպության անդամների թիվն աճեց մինչև 30000, և նրանք սկսեցին կազմակերպել կանանց սոցիալական տարածքներ, դպրոցներ, թերթեր և մանկապարտեզների ծրագրեր։
1937 թվականին Վալենսիայում որպես Threshold ամսագրի խմբագիր աշխատելու ընթացքում Լյուսիան հանդիպել է Ամերիկա Բարոսոյի հետ, Ամերիկան, ով դարձավ նրա կյանքի մարտակիցը։
Աքսոր և պատսպարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտության պատճառով Լյուսիան և Ամերիկան ստիպված էին փախչել Փարիզ, որտեղ Լյուսիան շարունակեց իր մասնակցությունը Միջազգային հակաֆաշիստական համերաշխության աշխատանքներին։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո նրանք ստիպված 1941 թվականին վերադարձան Մադրիդ։
Մադրիդում Լյուսիան աշխատել է որպես ֆոտոխմբագիր, սակայն նա կրկին ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը, երբ ճանաչվել է որպես անարխիստական։ Նա և Ամերիկան մեկնել են Վալենսիա, որտեղ ապրում էր Ամերիկայի ընտանիքը։ Ֆաշիզմի և կաթոլիկ բարոյականության տարածման պատճառով նրանց կապն իրենց դրսևորում էր որպես պոտենցիալ վտանգավոր մարդիկ, ուստի նրանք թաքցնում էին իրենց հարաբերությունները։ Այս ընթացքում Ամերիկան Արգենտինայում աշխատել է որպես խորհրդատու, իսկ Լյուսիան շարունակել է աշխատել որպես խմբագիր, մինչև 1970 թվականին մահացել է քաղցկեղից։ Լյուսիայի այդ ժամանակաշրջանի պոեզիան արտահայտում է նրա կարծիքը պարտության վախի և շարունակելու պայքարի մասին։ Լյուսիան չի թողել ինքնակենսագրական գրառումները։
Լյուսիայի գերեզմանաքարի վրա գրված է. «Ճիշտ է, որ հույսը մահացել է» («¿Pero es verdad que la esperanza ha muerto?»):
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ackelsberg, Martha A. Free Women of Spain: Anarchism and the Struggle for the Emancipation of Women. Bloomington, IN: Indiana University Press, 1991.
- Enders and Radcliff. Constructing Spanish womanhood: female identity in modern Spain. SUNY Press, 1999.
- Linhard, Tabea Alexa. Fearless women in the Mexican Revolution and the Spanish Civil War. University of Missouri Press, 2005.
- Nash, Mary. Defying Male Civilization: Women in the Spanish Civil War. Denver, CO.: Arden Press, 1995.
- Акельсберг М. "Самостоятельность и равенство"? Организация "Свободные женщины" и анархистские стратегии для женской эмансипации Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
- Սանչես Սաորնիլ Լ. Ֆեմինիզմի խնդիրը(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lucía Sánchez Saornil: La vanguardista El Mundo (May 10, 1998)
- Gimeno, Luz Sanfeliu. Lucía Sánchez Saornil; una vida y una obra alternativas a la sociedad de su tiempo
- «The Question of Feminism» by Lucia Sanchez Saornil
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիա Սանչես Սաորնիլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 2 մահեր
- 1970 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Իսպանացի ֆեմինիստ գրողներ
- Իսպանացի բանաստեղծուհիներ
- Լեսբուհի գրողներ
- Քաղցկեղից մահացածներ
- Իսպանացի լրագրողներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ