Լյուսիա Սանչես Սաորնիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուսիա Սանչես Սաորնիլ
Luic San Saorn 1933.jpg
Ծնվել էդեկտեմբերի 13, 1895(1895-12-13)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էհունիսի 2, 1970(1970-06-02) (74 տարեկանում)
Մահվան վայրՎալենսիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, արհմիութենական գործիչ և գրող
Lucía Sánchez Saornil Վիքիպահեստում

Լյուսիա Սանչես Սաորնիլ (իսպ.՝ Lucía Sánchez Saornil, դեկտեմբերի 13, 1895(1895-12-13), Մադրիդ, Իսպանիա - հունիսի 2, 1970(1970-06-02), Վալենսիա, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, անարխիստ և ֆեմինիստ: Առավել հայտնի է որպես Ազատ կանանց (Mujeres Libres) կազմակերպության հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Աշխատանքի ազգային համադաշնության (CNT) և Միջազգային հակաֆաշիստական համերաշխության (SIA) աշխատանքներով:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիային մեծացրել է աղքատ, այրի հայրը: Սովորել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում: Պատանի տարիքում սկսել է բանաստեղծություններ գրել և միացել է Ուլտրաիզմ զարգացող գրական ուղղությանը: 1919 թվականին նրա ստեղծագործությունը տպագրվել է տարբեր հրապարակումներում, այդ թվում` Los Quijotes, Tableros, Plural, Manantial and La Gaceta Literaria: Աշխատել է արական կեղծանունով, ինչը հնարավորություն է տվել նրան ուսումնասիրել լեսբուհիներին վերաբերող թեմաներ, իսկ միասեռականությունն այդ ժամանակ եղել է գրաքննության և պատժի առարկա:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Լյուսիա Սանչես Սաորնիլը, ով 1916 թվականից աշխատում էր որպես հեռախոսային օպերատոր, մասնակցել է Աշխատանքի ազգային համադաշնության անարխոսինդիկալիստ աշխատողների միության Telefónica ընկերության դեմ ուղղված գործադուլին: Այս իրադարձությունը նրա կյանքում շրջադարձային էր` դառնալով քաղաքական գործունեության խթան: Այս պահից Լյուսիան սկսում է պայքարել անարխիական սոցիալական հեղափոխության համար:

1933 թվականին Լյուսիան նշանակվել է Աշխատանքի ազգային համադաշնության Մադրիդի մասնաճյուղի քարտուղար` Իսպանիայում թողարկելով նրանց ամսագրերը նախքան քաղաքացիական պատերազմը: 1938 թվականի մայիսին նա դարձավ գլխավոր Միջազգային հակաֆաշիստական ​​համերաշխություն (SIA) անարխիստական կազմակերպության քարտուղար, որն իր գործառույթով նման էր Կարմիր խաչին և տրամադրում էր օգնություն և աջակցություն:

Լյուսիան տպագրվել է անարխիստական ​​հրապարակումներում, ինչպիսիք են EarthandFreedo, WhiteMagazine և Workers' Solidarity և արտահայտել իր ֆեմինիստական ​​տեսակետները: Թեև նա կտրուկ չի խոսում ծնելիության հսկողության մասին, սակայն քննադատում է իսպանական հասարակության մեջ սեռական բաժանման կարևորությունը: Այսպիսով, Լյուսիան ամրապնդեց իր կարգավիճակը որպես առավել արմատական ​​անարխիստ՝ մերժելով տնային տնտեսուհու կերպարը: Workers' Solidarity հոդվածների շարքում նա հերքում է մայրության բնորոշումը որպես կնոջ ինքնության հիմք, որն առաջ էր քաշել իսպանացի փիլիսոփա, պատմաբան Գրեգորիո Մարանյոնը (իսպ.՝ Gregorio Marañón):

«Ազատ կանայք» կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիա Սանչես Սաորնիլը և Էմմա Գոլդմանը

Դժգոհ հանրապետական կուսակցության իր գործընկերների շովինիստական նախապաշարմունքներից, Լյուսիա Սանչես Սաորնիլը և նրա երկու դաշնակիցները՝ Մերսեդես Կոմապոսադան և Ամպարո Օաչ Գասկոն 1936 թվականին ստեղծեցին «Ազատ կանայք» կազմակերպությունը: «Ազատ կանայք» կազմակերպությունը ինքնավար անարխիստ կազմակերպություն էր, որն ներառում էր կանանց, կանանց ազատության և սոցիալական հեղափոխության «կրկնակի պայքարի» համախոհների: Լյուսիան և այլ «ազատ կանայք» հերքեցին գերիշխող տեսակետը, որ գենդերային հավասարությունը պետք է տեղի ունենա բնականաբար անդասակարգ հասարակությունում: Քաղաքացիական պատերազմը բռնկվելուն պես կազմակերպության անդամների թիվն աճեց մինչև 30000, և նրանք սկսեցին կազմակերպել կանանց սոցիալական տարածքներ, դպրոցներ, թերթեր և մանկապարտեզների ծրագրեր:

1937 թվականին Վալենսիայում որպես Threshold ամսագրի խմբագիր աշխատելու ընթացքում Լյուսիան հանդիպել է Ամերիկա Բարոսոյի հետ, Ամերիկան, ով դարձավ նրա կյանքի մարտակիցը:

Աքսոր և պատսպարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտության պատճառով Լյուսիան և Ամերիկան ստիպված էին փախչել Փարիզ, որտեղ Լյուսիան շարունակեց իր մասնակցությունը Միջազգային հակաֆաշիստական համերաշխության աշխատանքներին: Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո նրանք ստիպված 1941 թվականին վերադարձան Մադրիդ:

Մադրիդում Լյուսիան աշխատել է որպես ֆոտոխմբագիր, սակայն նա կրկին ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը, երբ ճանաչվել է որպես անարխիստական: Նա և Ամերիկան ​​մեկնել են Վալենսիա, որտեղ ապրում էր Ամերիկայի ընտանիքը: Ֆաշիզմի և կաթոլիկ բարոյականության տարածման պատճառով նրանց կապն իրենց դրսևորում էր որպես պոտենցիալ վտանգավոր մարդիկ, ուստի նրանք թաքցնում էին իրենց հարաբերությունները: Այս ընթացքում Ամերիկան ​​Արգենտինայում աշխատել է որպես խորհրդատու, իսկ Լյուսիան շարունակել է աշխատել որպես խմբագիր, մինչև 1970 թվականին մահացել է քաղցկեղից: Լյուսիայի այդ ժամանակաշրջանի պոեզիան արտահայտում է նրա կարծիքը պարտության վախի և շարունակելու պայքարի մասին: Լյուսիան չի թողել ինքնակենսագրական գրառումները:

Լյուսիայի գերեզմանաքարի վրա գրված է. «Ճիշտ է, որ հույսը մահացել է» («¿Pero es verdad que la esperanza ha muerto?»):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]