Լյուդվիգ Բեմելմանս
Լյուդվիգ Բեմելմանս գերմ.՝ Ludwig Bemelmans | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերանո, Իտալիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1962[5][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, նկարազարդող և մանկագիր |
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ և Ավստրիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մադլեն |
Պարգևներ | |
Ամուսին | Մադլեն Բեմելմանս |
Ludwig Bemelmans Վիքիպահեստում |
Լյուդվիգ Բեմելմանս (անգլ.՝ Ludwig Bemelmans, ապրիլի 27, 1898[1][2][3][…], Մերանո, Իտալիա[4] - հոկտեմբերի 1, 1962[5][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])[7], ամերիկյան գրող և նկարիչ, գրքեր պատկերազարդող[8]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմելմանսը եղել է բելգիացի նկարչի և Ռեգենսբուրգի գարեջրագործի աղջկա որդի։ Չնայած տղայի մանկությունը անցել է Գերմանիայում և Ավստրոհունգարիայում, նրա մայրենի լեզուն եղել է ֆրանսերենը։ 1904 թվականին Լյուդվիգի ծնողները բաժանվել են[9]։ Մայրը երկու երեխաների հետ մեկնել է Ռեգենսբուրգ։ Լյուդվիգը բարդ բնավորությամբ երեխա էր, և մայրը չսպասելով, որ նա դպրոցն ավարտի, տղային ուղարկել է Տիրոլ՝ հորեղբոր մոտ։
1914 թվականին ծեծկռտուքի ժամանակ, երբ նա կրակել էր հյուրանոցի աշխատողներիցից մեկի վրա, նրան ավելի հեռու՝ ԱՄՆ են ուղարկել, որտեղ ապրում էր նրա հայրը[10]։ Սկզբնական շրջանում ապագա գրողն աշխատում էր հյուրանոցում, իսկ 1917 թվականին զինվորական ծառայության է անցնել ԱՄՆ բանակում, ուր հասել է մինչև կապրալ զինվորական աստիճանի։ Քանի որ նա Գերմանիայում հարազատներ ուներ, Լյուդվիգը խուսափել է Եվրոպայում ռազմաճակատ գնալուց և Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է հիվանդանոցում։ 1918 թվականին նա ամերիկյան քաղաքացիություն է ստացել։ 1920-ական թվականին Բեմելմանսը մատուցողի աշխատանքի է անցել Ռից Կարլթոն հյուրանոցում և փորձել է իր ուժերը նկարչության ասպարեզում[10]։ Իսկ 1925 թվականին նա կատարել է «Hapsburg House» ռեստորանի դիզայներական աշխատանքները, որի համասեփականատերն էր։
1930 թվականի սկզբին Բեմելմանսը ծանոթացել է Մեյ Մասսեի հետ, ով Viking Press հրատարակչության մանկական գրականության առաջատար աշխատակիցներից մեկն էր, որը նրանում տեսել է գրողի[10]։ 1934 թվականին հրապարակվել է իր առաջին «Հանսի» (Hansi) մանկական գիրքը, երկու ավստրիացի տղաների և նրանց շան արկածների մասին։ Դրան հաջորդեցին ևս մի քանիսը։
1935 թվականին Լյուդվիգը ամուսնացել է Մադլեն Ֆրեյնդի հետ, իսկ 1939 թվականին լույս է տեսել նրա «Մադլեն» (Madeline) շարքի առաջին գիրքը՝ հեղինակին մեծ համբավ բերելով[9]։ Բեմելմանսը նաև կատարել է ինքնավստահ փոքրիկ ֆրանսուհու արկածների մասին բանաստեղծական պատմությունների նկարազարդումները։ Սակայն սկզբում մի քանի հրատարակիչների կողմից գիրքը մերժվել է, քանի որ այն չափից ավելի հավակնոտ է որակվել, բայց Simon և Schuster հրապարակումից հետո մեծ հաջողություն է ունեցել[11]։ Մինչև 1961 թվականը «Մադլենին» հետևել են նրա ևս 6 շարունակությունը, Բեմելմանսին դարձնելով հայտնի անգլալեզու մանկագիր։
Միևնույն ժամանակ Բեմելմանսը գրել և նկարել է ամերիկյան մի շարք պարբերականների համար, ինչպիսիք են Vogue, The New Yorker, Fortune, Harper’s Bazaar, McCall’s, Holiday և այլն։ Նա նաև գրել է վեպեր և «ճանապարհորդական նոթեր» մեծահասակ ընթերցողների համար, ինչպիսին է «Կապույտ Դանուբը» (The Blue Danube, 1945), որում քննադատորեն ներկայացրել է հիտլերիզմի ժամանակաշրջանի գավառական կենցաղը։ Բեմելմանսը հաճախ է մեկնել ԱՄՆ և Եվրոպա, իսկ 1935 թվականին ձերբակալվել է Գերմանիայում՝ Հիտլերին նմանակելու համար։
1940 թվականին նրան նաև հետաքրքրել է կինոն, թատրոնը և գրել է մի քանի սցենարներ։ 1945 թվականին Հոլիվուդում նրա սցենարներով թողարկվել է սյուրռեալիստական մյուզիքլ «Իոլանդան և գողը,» Ֆրեդ Ասթերի մասնակցությամբ։
1953 թվականին նա ապրել է Փարիզում և կատարել է նաև մասնավոր պատվերներ։ Բեմելմանսը ձևավորել է Արիստոտել Օնասսիսի «Օ Cristina» նավի նավասենյակներից մեկը, որը նախատեսված էր հույն մուլտիմիլիոնատիրոջ փոքրիկ դստեր համար[12]։
Բեմելմանսը մահացել է Նյու-Յորքում ենթաստամոքսային գեղձի ուռուցքից։ Ներկայումս նրա կտավները գնահատվում են հարյուր հազարավոր ամերիկյան դոլլարներ։ 1954 թվականին Madeline’s Rescue մանկական վեպի և նրա նկարազարդման համար պարգևատրվել է հեղինակավոր՝ Կալլդեկոտտա ոսկյա մեդալով։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմա ես պառկում եմ քնելու (անգլ.՝ Now I Lay Me Down to Sleep, 1943)
- Նյու-Յորքի Viking Press Կապույտ Դանուբը (անգլ.՝ The Blue Danube, New York, հրատարակչություն՝ Viking Press, 1945)
- Կեղտոտ Էդին (անգլ.՝ Dirty Eddie, 1947 - Հիշողություններ Հոլիվուդի մասին)
- Աստծո աչքը (անգլ.՝ The Eye of God, 1949)
- Իմ կյանքի կինը (անգլ.՝ The Woman of My Life, 1957)
- Դուք սոված եք, Դուք մրսում եք (անգլ.՝ Are You Hungry, Are You Cold, 1960)
- Փողոց, որտեղ սիրտը ստում է (անգլ.՝ The Street Where the Heart Lies, 1963)
Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանսի (անգլ.՝ Hansi, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1934)
- Ոսկե զամբյուղ (անգլ.՝ The Golden Basket, 1936)
- Թիվ ինը ամրոցը (անգլ.՝ The Castle Number Nine, 1937)
- Կիտո էքսպերս (անգլ.՝ Quito Express, 1938)
- Մադելին, Նյու-Յորք (անգլ.՝ Madeline, New York (Simon and Schuster) 1939)
- Ֆիֆի (անգլ.՝ Fifi, 1940)
- Վարդի կոկոն (անգլ.՝ Rosebud, 1942)
- Արևի շող․ Պատմություն Նյու-Յորքի մասին (անգլ.՝ Sunshine: A Story about the City of New York, 1950)
- Երջանիկ վայրը (անգլ.՝ The Happy Place, 1952)
- Մադլիենի փրկությունը (անգլ.՝ Madeline’s Rescue, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1953)
- Բարձր աշխարհը (անգլ.՝ The High World, 1954)
- Մաղադանոս (անգլ.՝ Parsley, 1955)
- Մադելինը և վատ գլխարկը (անգլ.՝ Madeline and the Bad Hat, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1956)
- Մադելինը և գնչուները (անգլ.՝ Madeline and the Gypsies, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1959)
- Մադելինը Լոնդոնում (անգլ.՝ Madeline in London, Նյու-Յորք, Viking Press հրատարակչություն, 1961)
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոլանդան և գողը (անգլ.՝ Yolanda and the Thief, 1945)
- Փարիզի Ալիս Հրաշքների աշխարհում (անգլ.՝ Alice of Wonderland in Paris, 1966)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 OPAC SBN (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ Jacobs, Deborah L. «Madeline And The Family Business». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Cullinan, Bernice E.; Person, Diane Goetz (2005 թ․ հունվարի 1). «The Continuum Encyclopedia of Children's Literature» (անգլերեն). A&C Black. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 9,0 9,1 Bromwich, Jonah Engel (2018 թ․ ապրիլի 27). «How the Author of 'Madeline' Created His Most Famous Character» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Bemelmans : the life & art of Madeline's creator : Marciano, John Bemelmans : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Madeline in New York: Ludwig Bemelmans at the New-York Historical Society». PublishersWeekly.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Iconic yachts: Christina O». Boat International (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The Man Who Dreamed Up Madeline", Smithsonian Magazine
- Ludwig Bemelmans Internet Movie Database կայքում
- Ludwig Bemelmans Արխիվացված 2020-07-12 Wayback Machine Արլինգթոնի ազգային գերեզմանատանը
- Ludwig Bemelmans ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կատալոգային գրառումներով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բեմելմանս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1962 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի մանկագիրներ
- Ավստրիացի նկարիչներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի գրաֆիկներ