Լյուդվիգ Բեմելմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Բեմելմանս
գերմ.՝ Ludwig Bemelmans
Լյուդվիգ Բեմելմանս.jpg
Ծնվել էապրիլի 27, 1898(1898-04-27)[1][2][3][…]
ԾննդավայրՄերանո, Իտալիա
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1962(1962-10-01)[4][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, արվեստների գործիչ, նկարիչ, նկարազարդող և մանկագիր
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Austria.svg Ավստրիա
Ուշագրավ աշխատանքներՄադլեն
ՊարգևներԿալդեկոտի մեդալ
ԱմուսինՄադլեն Բեմելմանս
Ludwig Bemelmans Վիքիպահեստում

Լյուդվիգ Բեմելմանս (անգլ.՝ Ludwig Bemelmans, ապրիլի 27, 1898(1898-04-27)[1][2][3][…], Մերանո, Իտալիա - հոկտեմբերի 1, 1962(1962-10-01)[4][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[6], ամերիկյան գրող և նկարիչ, գրքեր պատկերազարդող[7]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմելմանսը եղել է բելգիացի նկարչի և Ռեգենսբուրգի գարեջրագործի աղջկա որդի։ Չնայած տղայի մանկությունը անցել է Գերմանիայում և Ավստրոհունգարիայում, նրա մայրենի լեզուն եղել է ֆրանսերենը։ 1904 թվականին Լյուդվիգի ծնողները բաժանվել են[8]։ Մայրը երկու երեխաների հետ մեկնել է Ռեգենսբուրգ։ Լյուդվիգը բարդ բնավորությամբ երեխա էր, և մայրը չսպասելով, որ նա դպրոցն ավարտի, տղային ուղարկել է Տիրոլ՝ հորեղբոր մոտ։

1914 թվականին ծեծկռտուքի ժամանակ, երբ նա կրակել էր հյուրանոցի աշխատողներիցից մեկի վրա, նրան ավելի հեռու՝ ԱՄՆ են ուղարկել, որտեղ ապրում էր նրա հայրը[9]։ Սկզբնական շրջանում ապագա գրողն աշխատում էր հյուրանոցում, իսկ 1917 թվականին զինվորական ծառայության է անցնել ԱՄՆ բանակում, ուր հասել է մինչև կապրալ զինվորական աստիճանի։ Քանի որ նա Գերմանիայում հարազատներ ուներ, Լյուդվիգը խուսափել է Եվրոպայում ռազմաճակատ գնալուց և Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է հիվանդանոցում։ 1918 թվականին նա ամերիկյան քաղաքացիություն է ստացել։ 1920-ական թվականին Բեմելմանսը մատուցողի աշխատանքի է անցել Ռից Կարլթոն հյուրանոցում և փորձել է իր ուժերը նկարչության ասպարեզում[10]։ Իսկ 1925 թվականին նա կատարել է «Hapsburg House» ռեստորանի դիզայներական աշխատանքները, որի համասեփականատերն էր։

1930 թվականի սկզբին Բեմելմանսը ծանոթացել է Մեյ Մասսեի հետ, ով Viking Press հրատարակչության մանկական գրականության առաջատար աշխատակիցներից մեկն էր, որը նրանում տեսել է գրողի[11]։ 1934 թվականին հրապարակվել է իր առաջին «Հանսի» (Hansi) մանկական գիրքը, երկու ավստրիացի տղաների և նրանց շան արկածների մասին։ Դրան հաջորդեցին ևս մի քանիսը։

1935 թվականին Լյուդվիգը ամուսնացել է Մադլեն Ֆրեյնդի հետ, իսկ 1939 թվականին լույս է տեսել նրա «Մադլեն» (Madeline) շարքի առաջին գիրքը՝ հեղինակին մեծ համբավ բերելով[12]։ Բեմելմանսը նաև կատարել է ինքնավստահ փոքրիկ ֆրանսուհու արկածների մասին բանաստեղծական պատմությունների նկարազարդումները։ Սակայն սկզբում մի քանի հրատարակիչների կողմից գիրքը մերժվել է, քանի որ այն չափից ավելի հավակնոտ է որակվել, բայց Simon և Schuster հրապարակումից հետո մեծ հաջողություն է ունեցել[13]։ Մինչև 1961 թվականը «Մադլենին» հետևել են նրա ևս 6 շարունակությունը, Բեմելմանսին դարձնելով հայտնի անգլալեզու մանկագիր։

Միևնույն ժամանակ Բեմելմանսը գրել և նկարել է ամերիկյան մի շարք պարբերականների համար, ինչպիսիք են Vogue, The New Yorker, Fortune, Harper’s Bazaar, McCall’s, Holiday և այլն։ Նա նաև գրել է վեպեր և «ճանապարհորդական նոթեր» մեծահասակ ընթերցողների համար, ինչպիսին է «Կապույտ Դանուբը» (The Blue Danube, 1945), որում քննադատորեն ներկայացրել է հիտլերիզմի ժամանակաշրջանի գավառական կենցաղը։ Բեմելմանսը հաճախ է մեկնել ԱՄՆ և Եվրոպա, իսկ 1935 թվականին ձերբակալվել է Գերմանիայում՝ Հիտլերին նմանակելու համար։

1940 թվականին նրան նաև հետաքրքրել է կինոն, թատրոնը և գրել է մի քանի սցենարներ։ 1945 թվականին Հոլիվուդում նրա սցենարներով թողարկվել է սյուրռեալիստական մյուզիքլ «Իոլանդան և գողը,» Ֆրեդ Ասթերի մասնակցությամբ։

1953 թվականին նա ապրել է Փարիզում և կատարել է նաև մասնավոր պատվերներ։ Բեմելմանսը ձևավորել է Արիստոտել Օնասսիսի «Օ Cristina» նավի նավասենյակներից մեկը, որը նախատեսված էր հույն մուլտիմիլիոնատիրոջ փոքրիկ դստեր համար[14]։

Բեմելմանսը մահացել է Նյու-Յորքում ենթաստամոքսային գեղձի ուռուցքից։ Ներկայումս նրա կտավները գնահատվում են հարյուր հազարավոր ամերիկյան դոլլարներ։ 1954 թվականին Madeline’s Rescue մանկական վեպի և նրա նկարազարդման համար պարգևատրվել է հեղինակավոր՝ Կալլդեկոտտա ոսկյա մեդալով։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմա ես պառկում եմ քնելու (անգլ.՝ Now I Lay Me Down to Sleep, 1943)
  • Նյու-Յորքի Viking Press Կապույտ Դանուբը (անգլ.՝ The Blue Danube, New York, հրատարակչություն՝ Viking Press, 1945)
  • Կեղտոտ Էդին (անգլ.՝ Dirty Eddie, 1947 - Հիշողություններ Հոլիվուդի մասին)
  • Աստծո աչքը (անգլ.՝ The Eye of God, 1949)
  • Իմ կյանքի կինը (անգլ.՝ The Woman of My Life, 1957)
  • Դուք սոված եք, Դուք մրսում եք (անգլ.՝ Are You Hungry, Are You Cold, 1960)
  • Փողոց, որտեղ սիրտը ստում է (անգլ.՝ The Street Where the Heart Lies, 1963)

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանսի (անգլ.՝ Hansi, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1934)
  • Ոսկե զամբյուղ (անգլ.՝ The Golden Basket, 1936)
  • Թիվ ինը ամրոցը (անգլ.՝ The Castle Number Nine, 1937)
  • Կիտո էքսպերս (անգլ.՝ Quito Express, 1938)
  • Մադելին, Նյու-Յորք (անգլ.՝ Madeline, New York (Simon and Schuster) 1939)
  • Ֆիֆի (անգլ.՝ Fifi, 1940)
  • Վարդի կոկոն (անգլ.՝ Rosebud, 1942)
  • Արևի շող․ Պատմություն Նյու-Յորքի մասին (անգլ.՝ Sunshine: A Story about the City of New York, 1950)
  • Երջանիկ վայրը (անգլ.՝ The Happy Place, 1952)
  • Մադլիենի փրկությունը (անգլ.՝ Madeline’s Rescue, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1953)
  • Բարձր աշխարհը (անգլ.՝ The High World, 1954)
  • Մաղադանոս (անգլ.՝ Parsley, 1955)
  • Մադելինը և վատ գլխարկը (անգլ.՝ Madeline and the Bad Hat, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1956)
  • Մադելինը և գնչուները (անգլ.՝ Madeline and the Gypsies, Նյու Յորք, Viking Press հրատարակչություն, 1959)
  • Մադելինը Լոնդոնում (անգլ.՝ Madeline in London, Նյու-Յորք, Viking Press հրատարակչություն, 1961)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոլանդան և գողը (անգլ.՝ Yolanda and the Thief, 1945)
  • Փարիզի Ալիս Հրաշքների աշխարհում (անգլ.՝ Alice of Wonderland in Paris, 1966)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  6. Jacobs Deborah L.։ «Madeline And The Family Business»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 
  7. Cullinan Bernice E., Person Diane Goetz (2005-01-01)։ «The Continuum Encyclopedia of Children's Literature» (անգլերեն)։ A&C Black։ Վերցված է 2020-07-11 
  8. Bromwich Jonah Engel (2018-04-27)։ «How the Author of ‘Madeline’ Created His Most Famous Character» (en-US)։ Վերցված է 2020-07-11 
  9. «Bemelmans : the life & art of Madeline's creator : Marciano, John Bemelmans : Free Download, Borrow, and Streaming»։ Internet Archive (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 
  10. «Bemelmans : the life & art of Madeline's creator : Marciano, John Bemelmans : Free Download, Borrow, and Streaming»։ Internet Archive (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 
  11. «Bemelmans : the life & art of Madeline's creator : Marciano, John Bemelmans : Free Download, Borrow, and Streaming»։ Internet Archive (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 
  12. Bromwich Jonah Engel (2018-04-27)։ «How the Author of ‘Madeline’ Created His Most Famous Character» (en-US)։ Վերցված է 2020-07-11 
  13. «Madeline in New York: Ludwig Bemelmans at the New-York Historical Society»։ PublishersWeekly.com (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 
  14. «Iconic yachts: Christina O»։ Boat International (անգլերեն)։ Վերցված է 2020-07-11 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]