Jump to content

Լիստերիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիստերիոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառListeria?, L. monocytogenes?, L. grayi? և L. ivanovii?
Փոխանցման ձևplacental transmission?, կոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում, կղանքաբերանային ուղի և hospital-acquired infection?
Հիվանդության ախտանշաններտենդ, թունավորում, սրտխառնոց[1], փսխում[1], լուծ[1], Արյուն կղանքում, նշիկաբորբ, ավշային հանգույցների բորբոքում, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա, Կոնյունկտիվիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, Գլխուղեղի բորբոքում, Ոստայնաբորբ, Պտոզ, anisocoria?, Շլություն, Սեպսիս և աբորտ
Վարակ տարածողհող, Գյուղատնտեսական կենդանիներ, ջուր, հացահատիկ և ծղոտ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, optical microscopy?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, ELISEA? և մանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, մանկաբարձ-գինեկոլոգ, Նեոնատոլոգիա և maternal-fetal medicine?
Անվանվել էListeria? և Ժոզեֆ Լիստեր
 Listeriosis Վիքիպահեստում

Լիստերիոզ, կենդանիների (հաճախ՝ ոչխարների) և մարդու բնական օջախային վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Listeria monocytogenes բակտերիան է։

Կենդանիների լիստերյոզը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարմամբ, արյան վարակման (սեպսիս) երևույթներով, վիժումներով և կաթնագեղձի բորբոքումներով։ Հանդիպում է նաև լիստերյոզի չարտահայտված ախտանշաններով (վարակակրություն) ընթացք։ Նյարդային ձևի ժամանակ անկումները 98-100% են։ Ավելի հաճախ հիվանդանում են մատղաշները և հղիները։ Բնության մեջ հարուցչի կուտակման հիմնական աղբյուրը կրծողներն են. դրանց արտաթորանքներն աղտոտում են ջուրը և կերը, որոնց միջոցով վարակվում են կենդանիները։ Հարուցիչն անջատվում է նաև Yxodes persulcatus տզերից։

Ախտորոշում են բակտերիաբանական, շճաբանական հետազոտություններով, լյումինեսցենտող հակամարմինների մեթոդի և կենսանմուշի օգտագործումով։ Բուժումնական հակաբոտիկներ, սուլֆանիլամիդներ, ախտանշանային դեղանյութեր։

Կանխարգելումը և պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հայտարարում են անապահով, նյարդային համակարգի ախտահարումով հիվանդների սպանդ, կասկածելիների՝ մեկուսացում և բուժում, մնացածների՝ վակցինացում, վարակազերծող և առնետասպան միջոցների կիրառում։ Վերջին անգամ հիվանդ կենդանիներ հայտնաբերելուց 2 ամիս անց տնտեսությունը հայտարարում են ապահով։

Մարդու լիստերյոզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ վարակվում են հիմնականում սննդում լիստերիաներով վարակված կաթ, միս, ձու օգտագործելուց, վարակված հոդվածոտանիների խայթոցից, նաև լիստերիաները շնչուղիներ ընկնելուց։ Լիստերյոզի կանխարգելման համար հիվանդ կենդանիներին խնամելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնային հիգիենայի կանոնները, անապահով տնտեսություններում ստացված մթերքը ենթարկել ջերմամշակման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիստերիոզ» հոդվածին։