Jump to content

Լիսանդրո Մարտինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսանդրո Մարտինես
իսպ.՝ Lisandro Martínez
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Լիսանդրո Մարտինես (իսպ.՝ Lisandro Martínez, հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2], Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի չեմպիոն։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը Արգենտինայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի սան է։ 2017 թվականի հունիսի 28-ին «Գոդոյ Կրուսի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Նույն թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Մարտինեսը վարձավճարով տեղափոխվել է «Դեֆենսա և Խուստիսիա»։ Հոկտեմբերի 14-ին «Սան Լորենսոյի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ Նոյեմբերի 5-ին «Տեմպերլեյի» դեմ խաղում Լիսանդրոն խփել է իր առաջին գոլը «Դեֆենսա և Խուստիսիայի» կազմում[5]։ 2018 թվականի ամռանը ակումբը 550 հազար եվրոյով գնել է Մարտինեսի տրանսֆերը։

2019 թվականի մայիսի 20-ին Մարտինեսը քառամյա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի»հետ[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։ 2019 թվականի օգոստոսի 3-ին«Վիտեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[7]։

Սեպտեմբերի 28-ին «Գրոնինգենի» դեմ խաղում Լիսանդրոն խփել է իր առաջին գոլը «Այաքսի» կազմում[8]։ Ակումբի կազմում Մարտինեսը երկու անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունում և նվաճել Նիդերլանդների գավաթը։

«Մանչեսթեր Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հուլիսի 17-ին «<Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Մարտինեսի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին[9]։ 2022 թվականի հուլիսի 27-ին խաղացողը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[10]։ Տրանսֆերի գումարը կազմել է 48,3 մլն ֆունտ, սակայն որոշակի պայմանների կատարման դեպքում կարող է հասնել 56,7 մլն ֆունտի[11]։ 2022 թվականի օգոստոսի 7-ին նա նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի ֆուտբոլի առաջնության «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում[12]։ 2023 թվականի հունվարի 22-ին «Արսենալի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում[13]։ Նույն տարվա փետրվարի 26-ին նվաճել է իր առաջին գավաթը Անգլիայում՝ հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին » Անգլիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչում[14]։

2023 թվականի ապրիլի 13-ին վնասել է աջ ոտքը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Սևիլյաի» դեմ խաղում։ Հաջորդ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ Մարտինեսը ստացել է աջ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք, որի պատճառով բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը[15]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Մարտինեսը Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Էկվադորի, Ուրուգվայի և երկու անգամ՝ Վենեսուելայի թիմերի դեմ խաղում[16][17]։

2017 թվականին Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մրցախաղում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2019 թվականի մարտի 22-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մարտինեսը նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում[18]։

2021 թվականին Մարտինեսը նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մրցաշրջանում խաղացել է Բոլիվիայի հավաքականի դեմ հանդիպմանը[19]։

2022 թվականի հունիսի 1-ին հաղթել է Ֆինալիսիմում[20]։

2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակում Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Դեկտեմբերի 18-ին դարձել է աշխարհի չեմպիոն[21]։ Նա մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»

«Մանչեսթեր Յունայթեդ»

Արգենտինայի հավաքական

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Միջազգային գավաթներ[22] Այլ[23] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նյուելս Օլդ Բոյզ 2016/17 1 0 0 0 1 0
Ընդամենը 1 0 0 0 1 0
Դեֆենսա և Խուստիսիա 2017/18 21 1 1 0 2 0 24 1
2018/19 25 2 2 0 7 0 34 2
Ընդամենը 46 3 3 0 9 0 58 3
Այաքս 2019/20 24 2 4 0 12 0 1 0 41 2
2020/21 26 3 5 0 11 0 42 3
2021/22 24 1 4 0 8 0 1 0 37 1
Ընդամենը 74 6 13 0 31 0 2 0 120 6
Մանչեսթեր Յունայթեդ 2022/23 27 1 8 0 10 0 0 0 45 1
Ընդամենը 27 1 8 0 10 0 0 0 45 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 148 10 24 0 50 0 2 0 224 10

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Newell's Old Boys vs. Godoy Cruz» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  4. «San Lorenzo vs. Defensa y Justicia 3:1» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Temperley vs. Defensa y Justicia» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Ajax verzekert zich van komst Argentijn Lisandro Martínez» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 11.1.2021-ին.(չաշխատող հղում)
  7. «Vitesse vs. Ajax» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  8. «Ajax vs. Groningen» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  9. «Man Utd reach agreement with Ajax for transfer of Lisandro Martinez» (անգլերեն). ManUtd.com. 2022 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  10. «Martinez signs for United» (անգլերեն). ManUtd.com. 2022 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Manchester United complete Lisandro Martínez signing for initial £48.3m» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Manchester United vs. Brighton & Hove Albion» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Arsenal 3-2 Manchester United: Eddie Nketiah nets late winner as Gunners restore five-point Premier League lead» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  14. «Man Utd win EFL Cup to end six-year trophy wait» (անգլերեն). BBC Sport. 2023 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  15. «Lisandro Martinez: Manchester United defender to miss rest of season with fractured foot» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  16. «Argentina U20 vs. Venezuela U20» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  17. «Argentina U20 vs. Venezuela U20» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  18. «Argentina vs. Venezuela» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  19. «Bolivia vs. Argentina» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  20. «Impressive Argentina beat Italy in Finalissima» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  21. «Argentina win dramatic World Cup final on penalties» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  22. Южноамериканский кубок, Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА.
  23. Суперкубок Нидерландов.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսանդրո Մարտինես» հոդվածին։