Jump to content

Լինդսի Գրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդսի Գրեմ
անգլ.՝ Lindsey Graham
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ Հարավային Կարոլինայի համալսարան (1977), D. W. Daniel High School? (1973) և University of South Carolina School of Law? (1981)
Գիտական աստիճան՝ Բակալավր և Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, Ռազմաօդային ուժերի սպա և փաստաբան
Դավանանք Հարավային բապտիստական կոնվենցիա[2]
Ծննդյան օր հուլիսի 9, 1955(1955-07-09)[3] (69 տարեկան)
Ծննդավայր Central, Փիկենս շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Lindsey Olin Graham
Հայր F.J. Graham?
 
Կայք՝ lindseygraham.com
lgraham.senate.gov/public/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Meritorious Service Medal Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան[4] և Յարոսլավ Իմաստուն իշխանի III աստիճանի շքանշան

Լինդսի Օլին Գրեմ (անգլ.՝ Lindsey Olin Graham, հուլիսի 9, 1955(1955-07-09)[3], Central, Փիկենս շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը հանրապետական կուսակցությունից է։ 2003 թվականից ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգի ավագ սենատորն է, 2019 թվականից՝ Սենատի դատական հանձնաժողովի նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կարոլինայի Սենտրալ քաղաքի բնակիչ Գրեմը 1981 թվականին Հարավային Կարոլինայի համալսարանի Իրավունքի դպրոցից ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ 1982-1988 թվականները նրա զինվորական ծառայության ընթացքում ամենաակտիվն էին, երբ նա ծառայել է որպես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գլխավոր փաստաբանական կորպուսի դատավոր և որպես պաշտպանության իրավաբան։ Ավելի ուշ ՌՕՈՒ-ի ռեզերվում նրա ամբողջ ծառայությունն անցել է Կոնգրեսում նրա կարիերային զուգահեռ։

Գրեմը զբաղվել է մասնավոր փաստաբանական պրակտիկայով մինչև 1993 թվականին Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատում մեկ ժամկետով ընտրվելը։ 1995 թվականին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի չորս ժամկետներից առաջինը՝ 1995-2003 թվականներին ներկայացնելով Հարավային Կարոլինայի Կոնգրեսի 3-րդ շրջանը։ 2002 թվականին Գրեմը հաղթել է Հարավային Կարոլինայում տեղի ունեցած ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում այն բանից հետո, երբ հանրապետական կուսակցության անդամ Սթրոմ Թերմոնդը, որը Սենատում անցկացրել է 8 ժամկետ, հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։ Նա երկրորդ ժամկետով վերընտրվել է 2008 թվականին, իսկ երրորդ ժամկետով՝ 2014 թվականին։

Լինելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի գնդապետ՝ Գրեմը Սենատում հայտնի էր ազգային պաշտպանության ուժեղացման և ագրեսիվ ինտերվենցիոնիստական արտաքին քաղաքականության իրականացման իր քարոզչությամբ։ Հայտնի է նաև, որ նա պատրաստակամություն է հայտնել երկկուսակցական լինել և դեմոկրատների հետ աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են քարոզարշավների ֆինանսավորման բարեփոխումները, ջրի խոշտանգումների արգելքը, ներգաղթի բարեփոխումները և դատավորների պաշտոնի թեկնածուները[5][6][7][8][9][10]։ Նա քննադատել է թեյախմության շարժումը՝ ավելի ընդգրկուն հանդես գալով հանրապետական կուսակցության օգտին[9][11][12][13][14][15]։

2014 թվականին պարգևատրվել է «Բրոնզե աստղ» մեդալով[16]։

2015 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գրեմն իր առաջին և միակ նախագահական քարոզարշավն է անցկացրել՝ դուրս մնալով մինչև 2016 թվականի հանրապետական փրայմերիզների սկիզբը[17][18]։ 2016 թվականին նա հանրապետական Դոնալդ Թրամփի թեկնածության բաց քննադատ էր և բազմիցս հայտարարել է, որ չի աջակցում Թրամփին[19], մասնավորապես, նա չի համաձայնել իր մտերիմ ընկերոջ՝ սենատոր Ջոն Մաքքեյնի մասին Թրամփի կատարած մեկնաբանություններին։ 2017 թվականի մարտից Գրեմը փոխել է իր դիրքորոշումը Թրամփի նկատմամբ և դարձել նախագահի հավատարիմ դաշնակից՝ հաճախ հանդես գալով նրա պաշտպանության հրապարակային հայտարարություններով։ Նրա կոչը հանկարծակիի է բերել երկու կողմերին և առաջացրել զանգվածային լրատվամիջոցների մեծ ուշադրությունը[20]։

Քաղաքական հարթակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինդսի Գրեմի պարգևատրումը գովելի ծառայության մեդալով
  • 2010 թվականին կոչ է արել կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանին՝ «իրանական ռեժիմի չեզոքացման» նպատակով։
  • 2011 թվականի օգոստոսին հանդես է եկել Սենատի թիվ 175 բանաձևի համահեղինակությամբ, որը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Վրաստանում 2008 թվականին։ Բանաձևն ընդունվել է միաձայն։
  • Կոչ է արել բոյկոտել Սոչիի օլիմպիադան Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով[22]։
  • Կոչ է արել ակտիվացնել Ռուսաստանի հակազդեցությունը համաշխարհային ասպարեզում․
Բենգազիից, Սիրիայից, Եգիպտոսից հետո, այն ամենը, ինչին ներքաշվել է Օբաման, Պուտինը եկել է այն եզրակացության, որ նա թույլ և անվճռական առաջնորդ է։ Կարծում եմ, որ Պուտինը Օբամային շատախոս է համարում, որն ընդունակ չէ արարքների։ Եվ եթե մենք առաջիկայում պատասխան չտանք, ապա ավելի վատ կլինի։

Նախագահի թեկնածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 18-ին «CBS» հեռուստաալիքին հայտնել է 2016 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Պաշտոնական հայտարարությունն արել է հունիսի 1-ին[24]։

  • Արժանացել է Իշխան Յարոսլավ Իմաստուն 3-րդ աստիճանի շքանշանի (Ուկրաինա, 2016 թվական) Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ծանրակշիռ անձնական ավանդի համար[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/lindsey-graham-1955
  2. GitHub — 2007.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.president.gov.ua/documents/5562023-48201
  5. Martin, Jonathan (2013 թ․ մայիսի 9). «Lindsey Graham faces down primary challenge». Politico. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Podgers, James (2012 թ․ օգոստոսի 5). «Sen. Lindsey Graham: Qualifications of Judicial Nominees Should Count More Than Politics». ABA Journal. Chicago, Illinois: American Bar Association. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Maass, Harold (2013 թ․ մայիսի 9). «Is Lindsey Graham going to get primaried?». The Week. London, England: Dennis Publishing. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Killian, Linda (2014 թ․ հունիսի 10). «Lindsey Graham vs. the Tea Party». The Wall Street Journal. New York City: Dow Jones & Co. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. 9,0 9,1 Jonsson, Patrik (2014 թ․ հունիսի 11). «The un-Cantor: Sen. Lindsey Graham wins by poking eye of tea party (+video)». The Christian Science Monitor. Boston, Massachusetts: Christian Science Publishing Society. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. Altman, Alex (2013 թ․ նոյեմբերի 5). «Lindsey Graham: The Bipartisan Dealmaker Finds Issues to Please GOP Base». Time. New York City: Meredith Corporation. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. Wagstaff, Keith (2013 թ․ օգոստոսի 26). «Can Lindsey Graham survive the Tea Party's wrath?». The Week. London, England: Dennis Publishing. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Raju, Manu (2014 թ․ ապրիլի 23). «How Lindsey Graham outmaneuvered the tea party». Politico. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  13. Draper, Robert (2010 թ․ հուլիսի 1). «Lindsey Graham, This Year's Maverick». The New York Times. New York City: New York Times Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. Ball, Molly (2014 թ․ հունիսի 10). «How Lindsey Graham Stomped the Tea Party». The Atlantic. Boston, Massachusetts: The Atlantic Media Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. Murphy, Patricia (2014 թ․ հունիսի 10). «Lindsey Graham's Tea Party Teflon». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. «Five things to know about Lindsey Graham». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  17. Rappeport, Alan (2015 թ․ հունիսի 21). «Lindsey Graham Announces Presidential Bid». The New York Times. New York City: New York Times Company. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  18. South Carolina Sen. Lindsey Graham Ends Republican Presidential Bid, NBC News, December 21, 2015.
  19. «Lindsey Graham Takes The Off-Ramp: "I'm Not Supporting Mr. Trump"». RealClear Politics (citing NBC news). 2016 թ․ հունիսի 7.
  20. Parker, Kathleen (2019 թ․ հունվարի 15). «What did they do with Lindsey Graham?». Washington Post.
  21. Би-Би-Си: «„Республиканский ястреб“ Грэм поборется за Белый дом»
  22. Американский сенатор: США должны бойкотировать Олимпиаду в Сочи :: Политика :: РБК
  23. https://www.bbc.com/russian/news-50422017
  24. Stableford, Dylan (2015 թ․ մայիսի 18). «Lindsey Graham: 'I am running because the world is falling apart'». Yahoo! News. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  25. Президент вручил государственные награды сенаторам Джону Маккейну и Линдси Грэму — Официальное интернет-представительство Президента Украины

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]